ՀՀ-ում Իրանի դեսպանությունն արձագանքել է ադրբեջանցիների կողմից իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանն ուշադիր հետևում է Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին։ Այս մասին հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանությունից:
«Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար:
Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը»,- տեղեկացնում են դեսպանությունից: