Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավոր Մհեր Պետրոսյանը կարճել է Օնիկ Գասպարյանն ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, կարճել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

Հայցադիմումներից մեկը մակագրվել էր Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի նկատմամբ, ի դեպ ճնշման միջոցներ էին սկսվել հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում կայացնելուց հետո։ Նշված որոշումը դատական տեղեկատվական համակարգում ներբեռնվելուց հետո ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանը մեկ այլ աշխատակցի հետ շտապել էր վարչական դատարան՝ փորձելով հանդիպել դատավորի հետ՝ մինչ նա կհասցներ քննության առարկա դարձնել հայցի ապահովման միջնորդությունը։

Դատավորը հրաժարվել էր ընդունել ԱԱԾ աշխատակիցներին ու նրանց այցի մասին տեղեկացրել ԲԴԽ-ին: Այդուհանդերձ, դատավորը քննարկել է փաստաբանների միջնորդությունն ու հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում կայացրել, ինչը ենթադրում էր, որ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակեր պաշտոնավարումը մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը, սակայն դատական ակտն այդպես էլ ի կատար չի ածվել: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը միջնորդել էր հայցի ապահովման միջոցը վերացնել, ինչը մերժվել է։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ սույն գործի վարույթը կարճելու մասին որոշում դատարանը կայացրել է օրերս՝ նշելով, որ բացահայտվել են օրենքով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքեր։ Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը նպատակ է հետապնդել վարչական արդարադատության համակարգում սահմանելու այնպիսի իրավական կարգավորում, որը կերաշխավորի անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք և արդյունավետ իրավունքի իրացումը, ըստ այդմ սահմանելով այն հայցերը, որոնց միջոցով անձինք անմիջականորեն ձեռնամուխ են լինում իրենց խախտված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությանը:

Ըստ այդմ, օրենսդիրը, սահմանելով վիճարկման, պարտավորեցման և գործողության կատարման հայցերը, գործնականում չի բացառել այն դեպքերը, երբ անձը, գտնելով, որ վարչական մարմնի կողմից խախտվել են իր իրավունքները, հնարավորություն չունենա ներկայացնելու վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման հայց: Ընդ որում, խոսքը գնում է այնպիսի իրավիճակների մասին, որոնց դեպքում անձի խախտված իրավունքը չի կարող վերականգնվել նշված հայցատեսակներով ներկայացված պահանջներով: Այդ իսկ պատճառով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, սակայն միայն այն դեպքերում, երբ հայցվորը, իր խախտված իրավունքները վերականգնելու համար չի կարող ներկայացնել վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայց: Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց հայցվորը կարող է ներկայացնել բացառապես այն դեպքում, եթե նա չի կարող ներկայացնել վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայց:

Սույն գործով Օնիկ Գասպարյանը խնդրել է ճանաչել ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը՝ ներկայացնելով ճանաչման հայց: Դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավունքի ուժով ընդունված հրամանագիրը, որը հաստատվել է 10.03.2021թ. վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, (թիվ ՎԴ/2029/05/21 վարչական գործը, որը գտնվում է դատավոր Ռուզաննա Ազրոյանի վարույթում ) վարչական գործը, այսինքն հայցվորը իր խախտված իրավունքները վերականգնելու համար նշված գործի շրջանակներում կարողացել է ներկայացնել վիճարկման հայց, որի հիմքում դրված է սույն գործով վեճի առարկայի հիմքում ընկած զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավունքի ուժով ուժի մեջ մտած հրամանագիրը: Նման պայմաններում դատարանը գտել է, որ հայցվորը հնարավորություն է ունեցել իր խախտված իրավունքը վերականգնել վիճարկման հայցի շրջանակներում, որպիսի հնարավորությունն էլ օգտագործել է, հետևաբար վերջինս չէր կարող ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցատեսակով։

Դատարանի գնահատմամբ՝ նման պայմաններում Օնիկ Գասպարյանը զրկված է եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու իրավական հնարավորությունից, և այդպիսի հայցադիմումի ընդունումը ենթակա էր մերժման, սակայն այդ հանգամանքը Դատարանին հայտնի է դարձել հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո, իսկ դրա առկայությունը հիմք է հանդիսանում սույն գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ուժով կարճելու համար: Ինչ վերաբերում է գործի շրջանակներում կիրառված հայցի ապահովման միջոցին, ապա որոշումը կմնա ուժի մեջ՝ մինչև գործի վարույթը կարճելու մասին որոշման՝ օրինական ուժի մեջ մտնելը։
Նշենք, որ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացված երեք հայցադիմումներից երկուսը դատարանն ի սկզբանե վերադարձրել էր, ապա՝ վերաքննիչ քրեական դատարանի կողմից սույն որոշումները բեկանելուց հետո հայցադիմումները վարույթ են ընդունվել, որոնցից մեկն այժմ գտնվում է դատավոր Ռուզաննա Ազրոյանի, մյուսը՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի վարույթում, իսկ դատավոր Մհեր Պետրոսյանը կարճել է գործի վարույթը՝ պայմանավորված դատավոր Ռուզաննա Ազրոյանի վարույթում գտնվող գործով։

Իրանում հայտարարել են՝ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներն ի վիճակի են հակազդել Իսրայելի ագրեսիայինԱվինյանը և Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին ստորագրել են երկու քաղաքների միջև «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրԱրմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի քարտուղարի գլխավորությամբ անցկացված նիստում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա իրականացման հնարավորություններըԵղվարդում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ«Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ պատրաստ է դիմակայել Իսրայելին ու հաղթելՀրդեհ` ԱրմավիրումՄայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունըԿառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100 միլիոն դրամՄԱԿ հատուկ զեկուցողը միջազգային հանրությանը հորդորել է լսելի դարձնել ԼՂ-ից տեղահանված անձանց ձայնըՊուտինը ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրելՄեր իշխանությունն ամեն կերպ խուսափում է սահմանադրական հանրաքվեի անցկացումից, քանի որ վստահ չեն, որ ժողովուրդն «այո» կասի. Գոհար Մելոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ծխախոտի տուփից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներԿարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան. ԱԳ փոխնախարարՏՏ ոլորտի աշխատողների պայքարը ՀայաստանումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԱյս շաբաթ տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաների հրկիզմшն մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ Ինչ իրավիճակ է ՀՀ-ում կարմրուկով պայմանավորված Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վտանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել
Ամենադիտված