Մահացել է սիրված դերասանուհին...
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԴեկտեմբերի 20-ին 96 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Միշել Մորգանը։ Այս մասին հայտնում է AFP–ն՝ վկայակոչելով դերասանուհու ընտանիքը։ Նա նկարահանվել էր Մարսել Կարնեի «Մառախուղների ափ» (1938) հանրահայտ ֆիլմում։
Իր սերնդի դերասանուհիների շրջանում Միշել Մորգանն այն սակավաթիվ դերասանուհիներից էր, որոնք նկարահանվել են «նոր ալիքի» ֆրանսիական կինոռեժիսորների ֆիլմերում։
Օրինակ տիկին Մորգանին իր «Լանդյու» (1962 )ֆիլմում նկարահանվելու առաջարկ էր արել Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լելուշը նրան նկարահանել է «Կատուն ու մուկը» (1975 )ֆիլմում, իսկ Ջուզեպե Տորնատորեն «Նրանց մոտ ամեն ինչ կարգին է» ֆիլմում (1990)։
Միշել Մորգանը 1946-ին Կաննի կինոփառատոնում ստացել է մրցանակ լավագույն կանացի դերակատարման համար։ Իսկ 1992-ին ու 96-ին ստացել էր «Սեզար» ու «Ոսկե առյուծ» մրցանակները։