Անհետ կորածների հարցերով զբաղվող մարմին կա, և ինքս եմ այդ հարցերը համակարգում. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱնհետ կորածների հարցերով զբաղվող մարմին կա, և ես անհետ կորածների հարազատներին ասել եմ, որ ինքս եմ այդ հարցերը համակարգում: Մեր պետական մարմինները ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով, և իրականացվում են բոլոր հնարավոր միջոցները,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին: