Պատմության այս օրը (սեպտեմբերի 17)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Անգոլա՝ Հերոսների օր, ԱՄՆ՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Փրկարարների օր, Չիլի՝ Խուասոյի ազգային օր
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1882 – վախճանվել Ամենայն հայոց կաթողիկոս է Գևորգ Դ-ն:
1908 – ծնվել է ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, («Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր», «Մայր Հայաստան» արձանը «Հաղթանակ» զբոսայգում):
1918 – ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը:
1920 – ծնվել է բնանկարիչ Արտաշես Աբրահամյանը:
1925 – ծնվել է խորհրդային կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը:
1964 – վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Ցոլակ Ամերիկյանը:
1992 – Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել:
2004 - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որին «մասնակի ներում» է շնորհվել, ինչը մեկ տարվա փորձաշրջան է ենթադրում:
2007 - Բաքվում Հեյդար Ալիևի անվան մարզահամալիրում, սկսվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները:
2008 - Լոնդոնում տեղակայված «Eurasia House International»-ի հիմնադիր նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ընտրվել է Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ:
2013 - Ռուսաստանի մայրաքաղաքում օծվել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին և բացվել է եկեղեցական համալիրը:
2016 - «Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը ցուցադրվել է Հայաստանի անկախության 25-ամյակի զորահանդեսի փորձի ժամանակ:
2018 - Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը շուրջ 7 ժամ խուզարկություն են իրականացրել «yerevan.today» լրատվամիջի խմբագրությունում և առգրավել խմբագրության մի քանի համակարգիչների հիշողության կրիչները։
2019 - Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
14 - Տիբերիոս Կլավդիոս Ներոնը դարձել է Հռոմի կայսր և ընդունել Տիբերիոս Կեսար Ավգուստ անունը։
335 - թագավոր Կոնստանտինի հրամանով Երուսաղեմում ուղտավորների համար բացվել է Քրիստոսի դամբարանը:
1156 - ստեղծվել է Ավստրիական հերցոգությունը:
1394 - թագավոր Կարլ 6-րդի հրամանով ֆրանսիայից արտաքսվել են հրեաները:
1598 - հերետիկոսության մեջ մեղադրվող Ջորդանո Բրունոյի գործը Վենետիկից հանձնվել է Հռոմին:
1598 - հոլանդացի նավաստիները կրկնակի հայտնագործել են մի կղզի, որին անվանել են «Մավրիկիա»:
1630 – հիմնադրվել է Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը:
1665 – Լոնդոնում սկսվել է Ժանտախտի մեծ համաճարակը(1665—1666), որի արդյունքում մահացել է քաղաքի բնակչության 20 %-ը՝ մոտ 100 000 մարդ:
1787 – Ֆիլադելֆիայում Սահմանադրական Կոնվեցիան ընդունել է ԱՄՆ-ի սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից սահմանադրությունը:
1789 - անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը հայտնաբերում է Սատուրնի արբանյակ Միմասը:
1793 - ֆրանսիայում ընդունվել է «կասկածելիների մասին օրենքը, ըստ որի ով չի ստացել հուսալիության մասին վկայական հանդիսանում է ժողովրդի թշնամի»:
1826 – ծնվել է գերմանացի մաթեմատիկոս Բեռնարդ Ռիմանը:
1832 – ծնվել է բժիշկ-թերապևտ, հասարակական գործիչ, ռուսական բժշկության դասական Սերգեյ Բոտկինը:
1857 – ծնվել է ռուս նշանավոր գիտնական Կոնստանտին Ցիալկովսկին, որը համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրերից մեկը:
1871 - Ալպերում բացվում է 13 կիլոմետրանոց Մոն-Սենի թունելը:
1910 - Լոնդոնում բժիշկների կողմից կարծիք է հնչել, որ եթե լուսնորտների քանակը շարունակի ավելանալ նույն տեմպերով, ապա 40 տարի անց հոգեկան հիվանդների թիվը ավելի մեծ կլինի քան բանական մարդկանց թիվը:
1917 – ծնվել է ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր, ռուսական թատրոնի նշանավոր գործիչ Յուրի Լյուբիմովը:
1922 – Բեռլինում աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար:
1959 - Կուբայից արտաքսվել են 131 հոգևորական:
1988 – Սեուլում մեկնարկել է Ամառային 24-րդ Օլիմպիական խաղերը:
1994 – վախճանվել է ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ Կարլ Փոփերը:
1991 - Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հարավային և Հյուսիսային Կորեաները դարձել են Միավորված ազգերի կազմակերպության անդամներ։
2001 - չեչեն անջատողականները փորձել են զավթել Գուդերմեսը:
2001 - վախճանվել է վրաց խորհրդային հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ Դավիթ Ղիփիանին:
2006 - Մերձդնեստրում կայացել է անկախության հանրաքվե:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը