15-ամյա աղջիկը մահացել է՝ դաշտանի պատճառով տնից վտարվելուց հետո
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՆեպալում 15-ամյա աղջիկը մահացել է դաշտանի պատճառով տանից արտաքսվելուց հետո, գրում է Washington Post–ը։ Աղջիկը Հարավային Ասիայում տարածված հին ավանդույթի հերթական զոհն է դարձել։
Ըստ պարբերականի, աղջիկը այրվել է, այն բանից հետո երբ խարույկ է վառել խրճիթում, ուր դաշտանի օրերին նրան արտաքսել էին հարազատները։ Անցած ամիս տեղի ունեցած նույնատեսակ դեպքից հետո Նեպալի վարչապետը կոչ էր արել վերջ տալ այդ ավանդույթին։ Այն ժամանակ մահացել էր 21-ամյա աղջիկ, որին նույնպես դաշտանի պատճառով վռնդել էին տանից։ Ըստ ավանդույթի՝ դաշտանի օրերին աղջիկը համարվում է «անմաքուր ու անձեռնմխելի»։ Նրան այդ օրերին ուղարկում են խրճիթ կամ գոմ, կամ էլ ստիպում են առանձին տեղում լվացվել։