Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանգչիր խաղաղությամբ, ՄԱՅՐ՜». Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումն իր մայրիկի մասին, որն անհնար է կարդալ առանց արցունքների

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարդիկ շտապում են. անողոք ու անորոշ մրցավազքի ելած ասես լինեն... 
Ես Հանրայինում էի այդ օրը, ինքս էլ շտապում էի, տոնական վեց, թե յոթ հաղորդում միանգամից նկարեցինք այդ օրը. «Երջանկության մեխանիկան» էր՝ ընտանեկան երջանկության անսպառ թեմայով։ 

Հինգ տարի առաջ էլ՝ դեկտեմբերի 20-ին՝ ժամը յոթի կողմերը, անտանելի խցանում էր, մարդիկ նույնկերպ, ինչպես որ հիմա, առանց միմյանց զիջելու, իրար վրայով անցնելով «շտապում» էին, ու՞ր, իրենք էլ չգիտեին․․․ Բայց կյանքիս մեջ առաջին անգամ ես հենց այդ օրն իսկապես հասկացա՝ ինչ է նշանակում ՇՏԱՊԵԼ, երբ վայրկյանը ԿՅԱՆՔ արժեր, երբ ամեն երրորդ մեքենան վթարի ու եղանակի պատճառով կանգնած էր, բայց ես չէի զգում ու անցնում էի՝ սահելով դեմքերի, դեպքերի, մեքենաների վրայով, որովհետև Վայրկյանը Կյանք էր։ Առաջին անգամ հասկացա, որ Խանջյան փողոցը շատ հեռու է Կոմիտասից, եթե դու կյանքի ու մահվան արանքում ես, ու Երևանում «տոնական» տրամադրություն է։ Հասկանում ես Խցանում ասվածը, երբ պատուհանդ բաց թախանձագին խնդրում ես, որ թույլ տան անցնես, կամ զիջեն, մի անիվի տեղ, մի վայրկյան շուտ հասնել, մի ակնթարթ.... Մի քիչ կյանք։

Շտապում ենք առանց հասկանալու, որ անընդհատ շտապելով պարզապես հեռանում ենք սիրելի մարդկանցից․․․ Ամեն ինչ անում ենք, որ Տոնական սեղանը լցնենք, մի կորիզ ավելի, մի չիր կամ ուտեստ ավելի, ու խաբում ենք, թե այդ ամենն անում ենք մեր ՄԱՐԴԿԱՆՑ համար։ Սուտ։ Ձև։ Սովորություն։ Մարդը մեր կարիքն ունի, մեր շփման ու սիրո, հոգատար ուշադրության և գգվանքի։ 
 ...Երբեմն էլ դիմացինը ՉԻ հասկանում, թե ԻՆՉՈՒ ենք շտապում, որովհետև Չգիտի. շտապում ենք, որ մի վայրկյան էլ զգանք Սիրելի մարդու Շունչը, գուցե վերջին անգամ։ 
Մայրս... Իմ կյանքի ամենախճճված ու ծանր խցանման վերջին կանգառում Մայրս էր, իր աշխատավայրում, արդեն ազատված իր ֆիզիկական մարմնից, նրա Հոգին անհանգիստ սպասում էր իր դուստրերին, որոնք, խցանումից մի կերպ մազապուրծ, հասան ամենավերջում։ Էդտեղ էլ հանդարտորեն խաղաղեցրեց մեզ, հիշեցրեց, որ Հոգին անմահ է։

Մեր կյանքը երբեմն մեր քաղաքային երթևեկության պես է՝ նեղ, ծուռ ու մուռ փողոցներով ու անհանդուրժող մարդկանցով, որոնց անտեղյակությունը կարող է խլել քո կյանքի ամենակարևոր մի վայրկյանը... 
Մայրս լույս էր։ Է։ Լույսը տարածական է ու անկորուստ։ Մայրերը ուժ են ու զորություն, և չկա «խցանում», որը կարողանա զատել զավակին ծնողից, լույսը միշտ գտնում է իր ուղին, լուսավորում։ 
Ես սիրում եմ աշխարհի բոլոր Մայրերին, նրանք մեզ իրենց բարությամբ ու սիրով ուղղորդողն են,
ես պաշտում եմ Մայրիկիս. Էմմա Բլեյան- Հովհաննիսյանն անսահման բարի էր ու տեղով մեկ՝ Սեր։ Նա ինձ հանեց իմ կյանքի բոլոր խցանումներից ու ցույց տվեց միակ ճիշտ ճանապարհը՝ Լույսի ու հոգատարության, իր օրինակով։ Նա օրինակելի էր ու կատարյալին ձգտող այստեղ՝ Երկրի վրա, ՆԱ Օրինակելի է ու կատարյալ այնտեղ՝ Երկնքում։ 
Հանգչիր խաղաղությամբ, Մայր։ Սբ. Տիրամայրը մեզ պահապան։
Հ.Գ. Սբ. Անանիայի այս զորավոր մատուռն էլ մեզ օգնական... »:

Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն» Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավnրներՌԴ-ի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր են. Սաքս631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ոստիկանների վրա Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից
Ամենադիտված