Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ էի կոտրված. Նազիկ Ավդալյանը` կյանքի ամենամեծ հիասթափության, ավտովթարի, իր երազանքի մասին և ոչ միայն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Asekose.am-ը գրում է.

Asekose.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է Եվրոպայի գործող չեմպիոն ծանրորդ Նազիկ Ավդալյանը: 

Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:

Դա մի քիչ հարաբերական է։ Չեմ կարող այդ հարցին կոնկրետ պատասխանել, քանի որ տվյալ պահին դա քո համար կարող է ձեռքբերում համարվել,  բայց որոշ ժամանակ անց կամ տարիներ հետո պարզվի, որ դա բնավ էլ այդպես չէ, և հակառակը:

Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:

Համարյա ոչ մի բան։ Ինչի համար էլ զղջում եմ, դրանից հետևություններ եմ անում։

Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում: 

Ապրել հնարավորինս ազնիվ ու մաքուր, չքննադատել մյուսներին ու չխառնվել նրանց կյանքին:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ  եք ասել` կներես:

Երեկ, ամուսնուս։ Տանից դուրս գալուց պատահաբար և՛ իմ բանալին էի վերցրել, և՛ նրա, ու նա ստիպված եղավ սպասել մինչև ես տուն գամ:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ: 

Բալիկիս՝ Վաչեին, մի քանի րոպե առաջ:

Կյանքիս ամենամեծ հիասթափությունը:

2011 թվականի ավտովթարս։ Այդ ժամանակ շատ էի կոտրված, դեռ այնքան նպատակներ ունեի` սպորտի հետ կապված։ Բայց ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Չեմ ուզում շատ մանրամասնել, բայց, որքան էլ տարօրինակ թվա, հիմա, երբ վերլուծում եմ եղածը,  գիտակցում եմ, որ դա իմ կյանքում շատ դրական ազդեցություն ունեցավ, որն ինձ կօգնի հետագայում շատ առաջ գնալ: Այդպիսի մի փոքրիկ խորհուրդ. եթե ինչ- որ բան կորցնում եք, պետք չէ շատ վհատվել, միգուցե դա հնարավորություն է հետագայում ավելի մեծ բան շահելու:

Արարք, որի համար զղջում եք:

Ես կասեի արարքներ։ Հաճախ փոքրիկիս (համենայնդեպս իր կարծիքով անհիմն) նախատում եմ` մոռանալով, որ նա դեռ երեխա է։ Հետո, իհարկե, փորձում եմ բացատրել, թէ դա ինչի համար ասացի:

Ինչի՞ց եք վախենում:

Շատ բաներից եմ վախենում։ Հարազատների կորցնելու մտքից քիչ է մնում այդ պահին մեռնեմ, վախենում եմ հիասթափվելուց։ Մեր երկրի իրավիճակն այնպիսին է, որ վախենում եմ լուրեր կարդալուց, որ կիմանամ որ սահմանին զինոր է զոհվել։ Վախենում եմ, որ մեր երկիրը մնալու է նույն վիճակում: Ու նման շատ բաներից եմ վախենում:

Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է

Երեկ մի տաքսու վարորդ ամուսնուս ասել է, որ ես միլիոնատեր եմ՝ առանց իմանալու, որ խոսում է ամուսնուս հետ։ Ամուսինս էլ որպես ամանորյա նվեր խնդրեց Bugatti Veyron:

Որոշում  կամ հանդիպում, որը ճակատագրական դարձավ Ձեզ համար:

Չէի ասի, որ փոխել է, դա երևի հենց այդպես էլ պետք է լիներ, բայց համենայն դեպս, երբ  4 տարեկանում պապիկս ինձ տարավ ակրոբատիկայի, սպորտն այդպես իմ կյանք մտավ։ Ու հիմա ես այն եմ, ինչ կամ: Ու, ընդհանրապես,  մեր կյանքը ամբողջությամբ կառուցվում է հասարակ որոշումներով կամ հանդիպումներով, որոնց նույնիսկ ուշադրության արժանի չենք համարում:

Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:

Անցած տարի ամռանը, երբ ուսումնամարզական հավաքների գնացի, որդիս դեռ չէր խոսում, իսկ երբ մոտավորապես 20 օրից վերադարձա, ոչ միայն բառեր,  այլ բառակապակցություններ էր ասում ու փորձում էր նախադասություն կազմել: Այդ պահին ցավի ու երջանկության իրար հակասող այնպիսի զգացողություններ էին իմ մեջ իրար խառնվել:

Ես երջանիկ կլինեի, եթե…

Ես որպես անձ երջանիկ եմ։ Բայց լիակատար երջանիկ կլինեի, եթե երկրումս խաղաղություն տիրեր ամեն առումով:

Երազում եմ, որ…

Երազում եմ, որ որդիս ու եթե էլի երեխաներ ունենամ, լինեն ամեն առումով մեծատառով մարդ ու ազգին պիտանի:

Աբխազիայում ցուցարարները կտրել են խորհրդարանի դարպասները՝ շարունակելով պահանջել նախագահի հրաժարականը ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներ՝ արձակելով 120 հրթիռ և 90 ԱԹՍ. Զելենսկի Օդանավակայանը չի գործել անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով. կա վիրավոր. ՌԴ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն» Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավnրներՌԴ-ի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր են. Սաքս631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ոստիկանների վրա Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում
Ամենադիտված