Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է նոր ռազմավարություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆinfosmi.net-ը գրում է, որ ըստ Ռազմավարությունների և Տեխնոլոգիաների Վերլուծության Կենտրոնի փորձագետների «Փոթորիկ Կովկասում» ուսումնասիրությունում հնչեցրած կարծիքի Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանին անհրաժեշտ է նոր ռազմավարություն: Փորձագետները գրել են. «Կարելի է պնդել, որ Ռուսաստանին ազգային շահերը պաշտպանելու և առաջ մղելու համար ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո առաջացած իրավիճակում ընդհանուր առմամբ անհրաժեշտ է համապատասխան նոր ռազմավարություն Անդրկովկասի տարածաշրջանում և մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտության հարցում»:
Նրանք վստահ են, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը կարող է ուղղակիորեն ազդել Ռուսաստանի վրա: «Ռուսաստանի համար խաղադրույքներն աճել են և հիմա դրանք հսկայական են համեմատած առաջին և երկրորդ ղարաբաղյան պատերազմների արդյունքների հետ: Ռուսական զորքն արդեն կանգնած է ադրբեջանցիների և հայերի միջև: Նման պայմաններում Մոսկվան արդեն չի կարող կողքի կանգնել, իսկ դրսից ճնշման տակ խաղից դուրս գալը հղի է հեղինակության հսկայական կորուստներով»,-գրել են նրանք:
Փորձագետների կարծիքով` տարածաշրջանում պատերազմի կրկնությունից խուսափելու համար Ռուսաստանը որպես ռազմավարական նպատակ պետք է կարողանա հինգ տարվա ընթացքում վերահսկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, քանի որ նոր պատերազմը լուրջ հետևանքներ կունենա բուն Ռուսաստանի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը