Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային ծառայությունների սակագները կբարձրանա՞ն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում աննախադեպ գնաճը շարունակվում է։ Գնաճի այսպիսի բարձր մակարդակ մեր երկրում շատ վաղուց չէր եղել։ Օգոստոսի տվյալներով՝ 1 տարվա ժամանակահատվածում գնաճը Հայաստանում հասել է 8,8 տոկոսի։ Սննդամթերքի թանկացումն անցնում է 15 տոկոսից։ Թանկացել են՝ ինչպես պարենային, այնպես էլ՝ ոչ պարենային ապրանքները։ Գնաճին զուգահեռ Հայաստանում ավելանում է համատարած աղքատությունը։ Հայաստանում գներն ավելի արագ են աճում, քան մարդկանց մեծ մասի եկամուտները։ Այս ամենին զուգահեռ էլ, հանրային ծառայությունների ոլորտում սպասվում են նոր թանկացումներ։
 
«Վեոլիա ջուրն» արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները բարձրացնելու նախաձեռնությամբ։ Ջրային համակարգի կառավարման պայմանագրով, ընկերությունն իրավունք ունի ամեն տարի հանդես գալ նման նախաձեռնությամբ։ Այսօր գործող 180 դրամի փոխարեն՝ հերթական սակագնային տարվա համար առաջարկվում է մանրածախ ջրամատակարարման գինը դարձնել 223,2 դրամ։ Ներկայացված սակագնային հայտով 1 խորանարդ մետրի արժեքը նախատեսվում է բարձրացնել միանգամից 43,2 դրամով կամ 24 տոկոսով։ Եթե այն հաստատվի, ապա բնակչությունը ստիպված կլինի այդքանով ավելի վճարել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայության դիմաց։ Ընկերության սակագնային հայտը, սակայն, չի սահմանափակվել միայն մանրածախ ջրամատակարարմամբ։ Առաջարկում են թանկացնել նաև մեծածախ ջրամատակարարումը։ Այս դեպքում գործող 54 դրամն ակնկալվում է դարձնել 67,11 դրամ։ Սակագնի բարձրացումը կրկին 24 տոկոս է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ընկերության ներկայացրած հայտի ուսումնասիրությունը։ Դրա համար այն ունի 3 ամիս ժամանակ։ Բայց հանրային ծառայությունների սակագների բարձրացումը հազիվ թե ավարտվի միայն խմելու ջրի թանկացմամբ։ Սակագների վերանայման ժամկետները մոտենում են նաև հանրային ծառայությունների մյուս ոլորտներում։ Առայժմ չկան վերանայման հայտեր, սակայն դա չի նշանակում, թե չեն լինելու։ Մեծ հավանականությամբ, մինչև տարեվերջ կբախվենք նաև էներգակիրների սակագների բարձրացման խնդրին։ Ավարտվել է գազի ներմուծման նախկին պայմանագրի ժամկետը։ Դրա շրջանակներում իրականացված երկարաձգումների արդյունքում այս տարի հաջողվեց խուսափել ներմուծման գնի փոփոխությունից։ Բայց առաջիկայում դեռ պետք է հստակեցվի հաջորդ տարվա մատակարարման գինը։
 
Հիշեցնենք, որ վերջին շրջանում միջազգային շուկաներում հաստատվել են գազի ռեկորդային բարձր գներ։ Եվրոպայում այն հասել է 840 դոլարի։ Այս պահին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը շատ հեռու է դրանից, բայց արդեն երկար ժամանակ քննարկվում է այն վերանայելու հարցը։ Բացի դրանից՝ էներգակիրների, մասնավորապես՝ գազի սակագների վրա մեծացել է նաև ներքին ճնշումը։ Եթե անգամ հաջողվի շրջանցել ներմուծման թանկացումը, ներքին սակագների բարձրացումից դժվար կլինի խուսափել։ Խնդիրը կապված է կրկին գնաճի հետ։ Մյուս կարևոր գործոնն էլ փոխարժեքն է։ Չնայած նախորդ տարվա վերջի և այս տարվա սկզբի կտրուկ արժեզրկումից հետո դրամի դիրքերն ամրապնդվել են, այնուհանդերձ այս հատվածից համակարգի վրա ճնշումը դեռ շարունակում է պահպանվել։ Այս և այլ գործոնների հիման վրա մինչև տարեվերջ կհստակեցվեն էներգակիրների սակագները։ Մինչ այդ, այլևս պարզ է, որ ջրամատակարարման ոլորտում անհնարին կլինի խուսափել սակագնի բարձրացումից։ Այլ հարց, թե այն ինչքան կլինի։ Գուցե Հանձնաժողովին հաջողվի որոշ վերանայումներ կատարել ընկերության ներկայացրած հայտում։ Բայց մեծ նվազեցումների չպետք է սպասել։ Թե ինչ է նշանակում հանրային ծառայությունների սակագների բարձրացումը սպառողների համար, ավելորդ է ասել։ Հատկապես այսօրվա համատարած թանկացումների և մարդկանց ցածր եկամուտների պայմաններում։ Հետաքրքիրն այն է, որ իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում գներն անհամեմատ բարձր են, որովհետև չկա մրցակցություն։ Օլիգարխները բաժանել են շուկաները և ոչ միայն թույլ չեն տալիս, որպեսզի գներն իջնեն, այլև չհիմնավորված բարձր գներ են սահմանել։ Իշխանափոխությունից հետո հայտարարվեց, որ մենաշնորհները Հայաստանում վերացել են, հաստատվել են հավասար մրցակցային հարաբերություններ, ավելացել են մասնակիցները, բայց գներն այդպես էլ չնվազեցին։ Ավելին, այսօր դրանք նույնիսկ ռեկորդային բարձր դիրքում են։ Իսկ հիմա իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում տնտեսական այս ծանր իրավիճակի, երկրում ստեղծված կոլապսային իրավիճակի ողջ պատասխանատվությունը գցել նախկինների վրա։ Հատկանշական է նաև, որ գնաճին զուգահեռ մարդկանց եկամուտները ավելանալու փոխարեն օր-օրի նվազում են, աշխատատեղերը ավելանալու փոխարեն կրճատվում են։ Սպասվող թանկացումներն էլ ավելի բարդ իրավիճակ են ստեղծելու մարդկանց համար և դրա հետևանքով կանխատեսելի է, որ արտագաղթը երկրում ավելանալու է։
 
Սոնա Գիշյան
 
Մահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Կրակողը ձերբակալվել է Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը
Ամենադիտված