Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մի բուռ հալով մարդ ա սպանել…». 16-ամյա անօթևան Սերյոժան կռվել է 2 տղամարդու հետ, մեկին սպանել, մյուսին` ծանր վիրավորել

ԻՐԱՎՈՒՆՔ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց անչափահաս ամբաստանյալ Սերյոժա Հ.-ի գործի դատական քննությունը:

Սերյոժան 16 տարեկան է: Նրան մեղադրանք է առաջադրված ծանր հանցագործությունների՝ դիտավորյալ սպանության և տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Դատական նիստի վերաբերյալ հնարավոր չէր եղել ծանուցել անչափահասի մայրիկին, ով տվյալ գործով ամբաստանյալի օրինական ներկայացուցչի կարգավիճակն ունի: Նախաքննական  միայն մեկ գործողության է մասնակցել ամենածանր հանցագործության համար մեղադրվող պատանու մայրը, այնուհետև նրան գտնել հնարավոր չի եղել: Այդ պատճառով գործով ներգրավվել է ևս մեկ օրինական ներկայացուցիչ՝ Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի կողմից լիազորված իրավաբան Լիդա Շահինյանը:

Ամբաստանյալը նշեց, որ մոր գտնվելու վայրն իրեն ևս հայտնի չէ: Իրենց գյուղական տունը վաղուց են վաճառել, մնացել են անտուն: Մայրը կալանքի տակ գտնվող անչափահաս որդու հետ կապ չի պաշտպանում…

Անչափահաս ամբաստանյալի անձի ճշտման ժամանակ հայտնի դարձավ հետևյալը. տղան ծնվել է 2000 թվականին Սայաթ-Նովա, նախկինում՝ Նոր Կեսարիա գյուղում: Սովորել է մինչև 5-րդ դասարանը: Մշտական բնակության  վայր չունենալով՝ Սերյոժան վարել է թափառաշրջիկի կյանք, աշխատել է պատահական շինարարություններում, գիշերել է Հրազդանի կիրճում…

Ծնողներ ունի՝ և՛ հայր, և՛ մայր: Տղան չհասկացավ «ամուսնալուծված» բառը, ասաց, թե ծնողները «ամուսնալուծված են», ապրում են իրար հետ, հարցը նորից տրվեց՝ ծնողներդ բաժանվա՞ծ են: Տղան թեթևակի ժպտալով ասաց՝ չէ, իրար հետ են ապրում, բայց որտեղ են՝ տեղեկություն չունեմ…

Այս գործով դատարանը չի կարողանում ծանուցել նաև տուժող Լևոն Ս.-ին, ով բնակության մշտական վայր չունի, դեպքի պահին նույնպես չի ունեցել, անօթևան է եղել, գիշերել է Հրազդանի կիրճում…

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ մշտական բնակության վայր չունեցող անչափահաս Սերյոժան գիշերել է Հրազդանի կիրճում, դեպքի օրն այնտեղ էլ ծանոթացել է տուժողներ Լևոն Ս.-ին ու հանգուցյալ Արսեն Պ.-ին:

Ընդ որում՝ տուժողները 16-ամյա վտիտ, փոքրամարմին ամբաստանյալից մեծ են մոտ երեք անգամ, նրանք դեպքի պահին 47-48 տարեկան էին…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 23-ին, ժամը 17-ի սահմաններում Սերյոժան Հրազդանի կիրճում ծանոթացել է իրենից մեծ երկու տղամարդու՝ Լևոնի ու Արսենի հետ: Նրանք միասին հաց են կերել: Ապա գնացել են Մաշտոցի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետ, սպիրտ են գնել, Լեոյի փողոցում խմել են:

Լևոն Ս.-ն փող է տվել Սերյոժային և ուղարկել է ծխախոտ գնելու: Սերյոժան գնացել և ուշացել է: Լևոնն ու Արսենը նրան սպասել-սպասել, ապա նորից իջել են Հրազդանի կիրճ:

Ժամը 23-ի սահմաններում, երբ Սերյոժան էլ է այնտեղ հայտնվել, Լևոնը զայրացել է նրա վրա՝ ծխախոտը չգնելու, իրեն խաբելու համար: Սերյոժան վիրավորական է համարել Լևոնի հնչեցրած նախատինքները, քար է վերցրել գետնից ու սկսել է հարվածել Լևոնի գլխին: Գանգուղեղային ծանր վնասվածք է պատճառել Լևոնին: Վերջինս կարողացել է ազատվել Սերյոժայի ձեռքից, անցել է գետը ու դիմել է փախուստի:

Մյուս տղամարդը՝ Արսեն Պ.-ն, տեսնելով, թե Սերյոժան ինչպես է Լևոնի գլխին հարվածներ հասցնում քարով, փորձել է միջամտել: Սերյոժան իր ողջ ցասումը պարպել է Արսենի վրա՝ նրան հարվածներ հասցնելով քարով ու ձեռքով: Քարով հիմնականում հարվածներ է հասցրել Արսենի գլխին ու, ըստ մեղադրանքի, դիտավորությամբ նրան սպանել է տեղում: Արսենի գլխի շրջանի այնքան վնասվածքներ էին թվարկված մեղադրական եզրակացության մեջ, որ կարելի է ասել՝ 16-ամյա տղան քարով ուղղակի ջախջախել էր իրենից երեք անգամ մեծ տղամարդու գլուխը:

Մեղադրող դատախազ Հ. Չախոյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Անչափահաս ամբաստանյալը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց:
Դատարանը որոշեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը. կհարցաքննվի տուժող Լևոն Ս.-ն՝ երբ հաջողվի նրան հայտնաբերել, վկաները, որոնցից մեկի վերաբերյալ դատարանն արդեն կայացրեց բերման ենթարկելու որոշում, քանի որ նա մի քանի նիստ է՝ չի ներկայանում: Կհետազոտվեն քրեական գործում առկա ապացույցներն ու փաստաթղթերը, վերջում կհարցաքննվի դիրքորոշում չհայտնած անչափահաս ամբաստանյալ Սերյոժան:

Դատարան էր ներկայացել սպանված Արսեն Պ.-ի իրավահաջորդը՝ մայրը: Նա շատ դառնացած էր, նախաքննության ժամանակ չի հարցաքննվել, չցանկացավ ցուցմունք տալ նաև դատարանում: Միայն նայելով ամբաստանյալին՝ ասաց. «Իրա մի բուռ հալով մարդ ա սպանել, իրա պատիժը պիտի ստանա…»:

Նիստի ավարտից հետո սպանվածի մորաքույրն ասաց, թե Արսենը թափառաշրջիկ չի եղել: Նա ժամանակին սովորել ու ավարտել է ֆիզկուլտինստիտուտը: Ամուսնացած է եղել: Դատական նիստին եկել էր նաև Արսենի նախկին կինը: Արսենը երկու որդի ունի, մեկը 23 տարեկան է, մյուսը ամբաստանյալ Սերյոժայի տարիքին է՝ 16 տարեկան… Հարազատներն ասացին, թե Արսենը Հրազդանի կիրճում չի ապրել, նա բնակության վայր ուներ…

Հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն տուժողը, վկաները՝ ում ներկայությունը որ հնարավոր լինի ապահովել…

 

Խոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները
Ամենադիտված