Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է նախ ուշադրություն դարձնել հայերենին, քանի որ ռուսերեն վատ խոսողը հայերեն էլ է վատ խոսում. Արթուր Ջանիբեկյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետաքննող ռոբոտն անցնում է խողովակատարների միջով և գտնվում վնասված հատվածները: «Investigate robot» նախագիծը մեկն է տասը ստարտափներից, որոնք հաղթող ճանաչվեցին «Buissup» գլոբալ ֆորումին, արդյունքում հեղինակները բախտ ունեցան մասնակցել Հայկական գործարար համաժողովին և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահի ձեռքից ստանալ ներդրումային պայմանագրերը:

«Ռեալ կարող եմ ասել, որ շատ երիտասարդ ու հետաքրքիր թիմեր են մասնակցել, ու մեր ամբողջ էնտուզիազմով մենք ուզում ենք, որ հաջողության հասնեն: Հաջողությունը նաև սրանից հետո կախված է այն աշխատանքից, որը հետո մենք միասին կտանենք»,- հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը:

Ֆորումի ընթացքում ելույթ ունեցավ նաև Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, հայտնի բիզնեսմեն Սամվել Կարապետյանը:
«Մեզ համար հաճելի է, որ ֆորումի գործընկեր երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է: Մենք այսօր չենք հայտարարելու նոր հիմնադրամների ստեղծման մասին, մենք կոչ ենք անելու ձեզ միջոցներ փոխանցել, մենք կոչ ենք անելու արդյունավետ միջոցներ ներդնել Հայաստանի տնտեսության մեջ»,- նշել է Սամվել Կարապետյանը, որը խոսեց նաև «Տաշիր» ընկերությունների խմբի՝ առաջիկա հինգ տարվա ներդրումային ծրագրի մասին. ընդհանուր մոտ 800 մլն դոլար կտրամադրեն Հայաստանի ու Արցախի զարգացման համար, որից մինչև 600 մլն դոլարը կուղղվի էներգետիկ անվտանգության համար նախատեսված ծախսերին, 50 մլն դոլար կտրամադրեն արդյունաբերական նախագծերին, ևս 50 մլն դոլար կուղղվի Արցախին:

Գործարար համաժողովին կարևորեցին նաև լեզուների իմացության, հատկապես պետական մակարդակով դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հարցը, ինչը կարևոր է բիզնես համայնքի շփման համար:

Պանելային քննարկմանը թեմային անդրադարձավ նաև ֆորումի համակազմակերպիչ, Comedy Club Production-ի հիմնադիր, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը:
«Անգլերենի համաշխարհային տարածման միտում կա, և անգլերենը զարգացնելու հատուկ աջակցության կարիք չկա, այսպես, թե այնպես մենք օգտագործում ենք «Ֆեյսբուք», «Ինստագրամ», «Յութուբ»՝ մեծամասամբ անգլերենով, բայց այստեղ կրթական, աշխարհաքաղաքական և մի շարք այլ հարցերից ելնելով՝ պետք է ուշադրություն դարձնել ռուսերենին, չեմ կարող չասել, որ պետք է ամենից առաջ ուշադրություն դարձնել հայոց լեզվին ու այն զարգացնել: Չե՞ք նկատել, որ կան մարդիկ, որ վատ են ռուսերեն խոսում, բայց և նույնքան վատ են խոսում հայերեն, այսինքն` խնդիրը լեզուների մեջ չէ, այլ մտածելակերպի»,- այս պնդումն արեց Արթուր Ջանիբեկյանը, որն անդրադարձավ նաև հեռուստատեսային և մեդիա արտադրանք ստեղծելու նուրբ արվեստին:

«Կոնտենտ արտադրանքը բիզնեսի այն ճյուղերից է, որը ոչ մի կապ չունի լոգիստիկ և այլ արագ լուծվող խնդիրների հետ, և նման պրոդուկտների նշագիծը տասն անգամ ավելի շատ է, քան մրցակից բիզնեսներինը, իհարկե, ունեն նաև բացասական կողմեր: Առհասարակ, կոնտենտ ստեղծվում է այն երկրներում, որտեղ արվում է մի բան, որը թե՛ արտադրող երկրում է ընդունելի, թե՛ արտահանվողում, այս առումով բարդ է Հայաստանում, քանի որ հայ հասարակությունն իր բոլոր դրսևորումներով աուտենտիկ է, որպես իմպորտ ընդօրինակում է դրսինը, բայց որպես էքսպորտ մեր արածը դուրս տանելու առումով հարցը բարդանում է»,- այս տեսակետը հայտնեց Ջանիբեկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

Մայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունըԿառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100 միլիոն դրամՄԱԿ հատուկ զեկուցողը միջազգային հանրությանը հորդորել է լսելի դարձնել ԼՂ-ից տեղահանված անձանց ձայնըՊուտինը ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրելՄեր իշխանությունն ամեն կերպ խուսափում է սահմանադրական հանրաքվեի անցկացումից, քանի որ վստահ չեն, որ ժողովուրդն «այո» կասի. Գոհար Մելոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ծխախոտի տուփից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներԿարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան. ԱԳ փոխնախարարՏՏ ոլորտի աշխատողների պայքարը ՀայաստանումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԱյս շաբաթ տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաների հրկիզմшն մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ Ինչ իրավիճակ է ՀՀ-ում կարմրուկով պայմանավորված Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վտանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրել
Ամենադիտված