Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թքած ունի հանրային կարծիքի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխությունից հետո, երբ կառավարությունը սկսեց նոր տեմպերով պարգևավճարներ բաժանել, հանրությունը շատ բուռն արձագանքեց և սկսեց մեղադրել կառավարությանը։ Այդ ժամանակ նրանք հայտարարեցին, որ դա արվում է օրենքով սահմանված կարգով և այդ օրենքի հեղինակը նախկիններն են։ Սակայն ինչպես տեսնում ենք մինչ օրս նրանք որևէ ջանք չեն խնայում այդ օրենքը փոփոխելու և իրենց պարգևավճարներից զրկելու ուղղությամբ։ Սովորաբար պարգևավճարներ բաժանում են միայն կատարված արդյունավետ աշխատանքների համար, սակայն կառավարությունը երևի մոռացել է այս մասին և տեղյակ է միայն իրեն հասանելի պարգևավճարների քանակից։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարծես թե, թքած ունի հանրային կարծիքի վրա։ Պարբերաբար նա շեշտում է ժողովրդի կողմից իրեն վստահված մանդատի մասին, բայց երբ հերթը գալիս է ժողովրդի կարծիքը հաշվի առնելուն անցնում է ցանկացած հանրային կարծիքի վրայով։

Երեք տարի շարունակ հանրությունը դժգոհում է պետության գրպանից տրվող ճոխ պարգևավճարներից, բայց իշխանությունները շարունակում են անդրդվելի մնալ։ Եթե նախկինում արդարանում էին, ինչպես միշտ, նախկիններին մեղադրելով կամ իբրև թե կատարված գերազանց աշխատանքի համար խրախուսելով (ի դեպ, այդ գերազանց աշխատանքի արդյունքը, կարծես թե, միայն իրենք էին տեսնում և հանրությունը որևէ դրական փոփոխություն չէր զգում, հակառակը, ամեն ինչ օրեցօր ավելի էր վատանում) այս անգամ չեն էլ ուզում արդարանալ։ Պետությունը փող չունի սահմանները պատշաճ կահավորելու, երկրի ռազմական խնդիրները լուծելու, վիրավոր զինվորին անվճար բուժելու, անապահովներին պետպատվերի շրջանակներում սպասարկելու, գիտնականի ու մանկավարժի աշխատավարձը բարձրացնելու, թոշակառուների ու նպաստառուների հոգսերն ինչ-որ կերպ թեթևացնելու համար, բայց Ազգային ժողովի նախագահը կարող է իրեն թույլ տալ մի քանի տասնյակ, եթե ոչ՝ հարյուր միլիոնավոր դրամի պարգևավճար բաժանել։ Դեռ մի բան էլ հայտարարում է, որ իր համար միևնույն է, թե ուրիշներն ինչ կմտածեն այդ մասին։

«Ես ասացի՝ դա իմ որոշումն է, ես քննադատություններից չեմ վախենում ու համարում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, ու այդ որոշումը տեղին եմ համարում»,- թքած ունենալով հանրային կարծիքի վրա՝ ասում է Ազգային ժողովի նախագահը:

Մարդիկ տարիներով աշխատում են, բայց պարգևավճար չեն ստանում։ Իսկ Ազգային ժողովի նախագահն ընդամենը 2 ամսվա գործունեության կամ չգործունեության համար պարգևավճար է բաժանում պատգամավորներին։ Կարծես պետությունն այլ ավելի հրատապ տեղ չուներ ծախսելու այդ գումարները։ Ազգային ժողովի պատգամավորներն ու մյուսներն իրենց արածի ու չարածի համար առանց այդ էլ լավ են վճարվում։ Եվ հատկապես Հայաստանի համար այս օրհասական պահին նրանք պարտավոր են բավարարվել դրանով, հատկապես այն դեպքում երբ մանդատներն օգտագործում են ոչ թե ի շահ հայրենիքի, այլ մեկը մյուսի դեմքին ցեխ շպրտելու, վիրավորելու և միմյանց հարվածելու համար։ 8-րդ գումարման ԱԺ-ն փաստացի որևէ կարևոր գործով մինչ օրս չի զբաղվել, բայց արդեն հասցրել է պարգևավճար ստանալ։ Կապ չունի, անկախության 30-ամյա՞կն է, թե՞ մեկ այլ առիթ։ Այնպես չէ, որ անկախության 30-ամյակը միայն պատգամավորներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին է վերաբերում, կամ, որ նրանք ավելի շատ բան են արել այդ անկախության համար, քան մյուսները։ Իսկ ինչո՞ւ անկախության 30-ամյակին չեն պարգևատրում այդ անկախությունը մեզ նվիրած մարդիկ՝ ազատամարտիկները, զինվորականնները, մանկավարժին ու գիտնականին, բժիշկները, գուցե այդ գումարով հնարավոր կլիներ մի քանի վիրավոր զինվորի բուժման համար վճարել։ Այնպես է ստացվել, որ երբ հարցը հասնում է մյուսներին, մեր բյուջեում միջոցներ չկան, իսկ երբ իրենց է վերաբերում, ամեն ինչ տեղը տեղին պիտի արվի։ Մեր երկիրն այն օրի չէ, որ մի հատ էլ պետական պաշտոնյաները, աշխատավարձից բացի, պիտի բարձր պարգևավճարներ ու պարգևատրումներ ստանան։ Այնքան հրատապ խնդիրներ կան լուծելու, որոնք չեն լուծվում ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով, իսկ Ազգային ժողովի նախագահը կամ կառավարության ղեկավարը կարող են իրենց թույլ տալ միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներ բաժանել։ Երբևէ Հայաստանում այսպիսի պարգևավճարացավ չէր եղել։ Պարգևատրումներ միշտ էլ եղել են, բայց չափի մեջ։ Վերջին տարիներին դա մասսայական է դարձել, տեղի-անտեղի պետության հաշվին գումարներ են բաժանում։ Տարբեր հրապարակված տվյալներով՝ 3 տարում պետական համակարգում 100-150 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել։ Պարզ չէ սակայն, թե ինչի համար։ Այդ ո՞ր լավ աշխատանքի դիմաց են պետական պաշտոնյաները պարգևավճար ստացել ու ստանում։ Գուցե՞ նրա համար, որ երկիրը հասցրել են այս օրվան։ Երբ ուզում՝ իրենց պարգևատրում են, բայց չեն հիշում, թե այս համատարած թանկացումների պայմաններում ինչպես են ապրում մանկավարժներն ու գիտնականները, բժիշկներն ու մտավորականները, դերասաններն ու արվեստագետները, ի վերջո՝ հասարակ քաղաքացիները կամ այն 450 հազար թոշակառուները, ովքեր 30-40 հազար դրամ թոշակ են ստանում։ Պատգամավորները դրանից 15 անգամ բարձր աշխատավարձ են ստանում ու դեռ պիտի պարգևատրվեն։

Անկախությունը միայն նրանց համար է, իսկ թոշակառուն թող սպասի՝ մինչև իշխանությունը կբարեհաճի 2-3 տարին մեկ 1000 կամ 2000 դրամով թոշակ կբարձրացնի։ Սա՞ է ժողովրդի իշխանությունը։ Ժողովրդի անունը շահարկելով՝ իրենց գործերն են առաջ տանում։ Պետությունը փող չունի, դրսից պարտք է վերցնում, իսկ ներսում իրենց պարգևատրում։ 2018թ. մինչև այժմ 2 մլրդ դոլարի նոր պարտք են կուտակել։ Գոնե մտածեն այդ գումարները տնտեսության զարգացումներին ծառայեցնելու մասին։ Դա էլ չեն կարողանում անել։ 2018-2020թթ. պետական պարտքն ավելացրել են 1 մլրդ դոլարով, իսկ ՀՆԱ-ն աճել է ընդամենը 350 մլն դոլարով։ Եվս 1 մլրդ դոլար են կուտակել այս տարվա ընթացքում։ Այս տարի պարտքն աճել է ավելի քան 12 տոկոսով, ՀՆԱ-ն՝ հազիվ 5 տոկոսով։ Պարտքի աճի տեմպն առնվազն կրկնակի բարձր է, քան ՀՆԱ-ինը։ Փողը բերել են ու չեն կարողացել այնպես ծախսել, որ տնտեսական արդյունքն էլ մեծ լինի, որ վաղը կարողանան վերադարձնել այդ պարտքերը։ Միակ բանը, որ ժամանակին ու տեղին անում են, իրենց պարգևատրելն է։ Այսօր մեր երկիրն այն վիճակում է, որ իրեն ճոխություններ թույլ տալու իրավունք չունի։ Իսկ դա իշխանությունների կողքով չի էլ անցնում։ Կարող են միլիոններ ու միլիարդներ ծախսել՝ պարգևավճարներ տալու, անկախության 30-ամյակը նշելու կամ վարչապետի անվան հեծանվավազք կազմակերպելու համար։ Կարծես այս երկրում այլ՝ ավելի հրատապ ու առաջնային հարցեր չկան լուծելու։ Իշխանությունների վորդեգրած քաղաքականությունը ցույց է տալիս, որ նանք վերցրել են երկրի ղեկը, որպեսզի երկիրը դեպի անդունդը տանեն և կարծես թե նրանք այդ գործը իդեալական են անում։ Գո՞ւցե դրա համար էլ պարգրատրվում են։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան. ԱԳ փոխնախարարՏՏ ոլորտի աշխատողների պայքարը ՀայաստանումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԱյս շաբաթ տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաների հրկիզմшն մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ Ինչ իրավիճակ է ՀՀ-ում կարմրուկով պայմանավորված Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վտանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար
Ամենադիտված