Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության խոստումները անկատար են մնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության բոլոր խոստումները մնում են օդում կախված։ Մինչև խորհրդարանական ընտրությունները ամեն ամսվա վերջում ՀՀ վարչապետը խոսում էր աշխատատեղերի ավելացումների վերաբերյալ ինչին էլ հաջորդում էր նախկին ՊԵԿ նախագահի ներկայացրած վիճակագրությունը, որը բազմիցս համոզվել ենք նկարված տվյալներ են եղել և իրականության հետ որևէ աղերս չեն ունեցել։ Նիկոլ Փաշինյանը այդ վիճակագրությամբ փորձում էր թոզ փչել ժողովրդի աչքերին և նոր ընտրությունների համար իր վարկանիշն էր բարձրացնում։ Ինչպես տեսնում ենք ընտրություններից հետո վարչապետի որդեգրած այդ պրակտիկան դադարեց։ Նիկոլ Փաշինյանն այլևս չի խոսում աշխատատեղերի ավելացումների մասին։ Բայց ոչ թե այն պատճառով, որ թեման արդիական չէ, այլ այն պատճառով, որ հասարակությանը գայթակղելու առիթ չկա։ Հայտարարագրված աշխատատեղերն ընտրություններից հետո դադարել են ավելանալ։ Եվ ոչ միայն դադարել են ավելանալ, այլև նույնիսկ կրճատվել են։ Պաշտոնական տվյալներով, այս տարվա հունիսին Հայաստանում հայտարարագրված է եղել 655,8 հազար աշխատող։ Հուլիսի նախնական տվյալներով՝ աշխատատեղերը կազմել են 652,4 հազար։ Ընտրություններից անմիջապես հետո աշխատատեղերը կրճատվել են 3,4 հազարով։ Թե ո՞րն է եղել դրա պատճառը, պաշտոնական բացատրություններ չկան։ Նման դեպքերում պաշտոնյաները սովորաբար խուսափում են այդպիսի թեմաներին անդրադառնալ։ Մի բան ամեն դեպքում ակնհայտ է՝ աշխատատեղերը կրճատվել են բացառապես պետական կառավարման համակարգում։

Եթե մինչև ընտրությունները կամ հունիսի դրությամբ այս հատվածում զբաղված էր ավելի քան 208 հազար մարդ, ապա ընտրությունների հենց հաջորդ ամսում նրանց թիվը միանգամից կրճատվել է 4,6 հազարով՝ կազմելով 203,4 հազար։ Անշուշտ, լավ է, որ պետական կառավարման համակարգում զբաղվածների քանակն այդքանով կրճատվել է, առավել ևս, որ այստեղ քիչ չեն պարապ ժամանակ անցկացնողները, բայց 1 ամսում այսպիսի կտրուկ նվազումը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Եթե դա չլիներ ընտրություններից անմիջապես հետո, գուցե այդ հարցերն էլ չառաջանային։ Հատկապես որ, ընտրությունների նախօրյակին տեղի էր ունենում հակառակ պրոցեսը։ Պետական համակարգում աշխատողների քանակն ավելանում էր՝ նախորդ տարիների նկատմամբ հասնելով ռեկորդային բարձր ցուցանիշների։ Մայիսի տվյալներով՝ այստեղ զբաղված էր 207,2 հազար մարդ։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ պետական համակարգում զբաղվածների քանակն ավելացել է գրեթե 7 հազարով։ Եվս շուրջ 800 աշխատող համալրել էր պետական մարմինները հունիսի ընթացքում։ Ընտրություններից հետո տեղի է ունեցել հակառակ պրոցեսը. պետական համակարգում զբաղվածների թիվը կրճատվել է։ Բայց դրանով հանդերձ, այն շարունակել է 2,8 հազարով ավելի լինել անցած տարվանից։ Թեև 2 տարի առաջվա համեմատ սա կարելի է նույնիսկ համեստ աճ համարել։ Պետական բյուջեի վրա նստած աշխատողներն այս տարվա հուլիսին 7,2 հազարով գերազանցել են 2019թ. ցուցանիշը։ Ահա այսպես են իշխանություններն իրականացնում պետական ուռճացված համակարգի այն օպտիմալացումը, որը ժամանակին խոստանում էին։ Այսօր շատ ավելի մարդ է սնվում բյուջեից, քան նախկինում։ Բայց դա այլևս իշխանությունների աչքին չի երևում։ Թե ինչու, հավանաբար կարելի է հասկանալ։ Առավել ևս, ընտրություններից առաջ։

Աշխատատեղերը լրացուցիչ ձայն են իշխանությունների համար։ Ընտրություններից հետո դրանց կարիքը երևի այլևս չկա, այդ պատճառով էլ սկսել են կրճատել։ Չնայած, նույնիսկ կրճատումից հետո, պետական համակարգում զբաղվածներն անհամեմատ ավելի շատ են, քան նախորդ տարիներին էին։ Այս իրավիճակը վկայում է, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի հայտնվելուց հետո համակարգում ոչ մի օպտիմալացում էլ տեղի չի ունեցել։ Երկու տարի առաջ ձևի համար փոխեցին կառավարության կառուցվածքը և որոշ նախարարություններ կրճատեցին ու միաձուլեցին։ Սակայն դրանով չլուծվեցին համակարգի օպտիմալացման հետ կապված խնդիրները։ Եթե նախկինում այն ուռճացված էր, հիմա էլ ավելի է ուռճացվել։ Հիմա մի քանի հազարով ավելի շատ մարդ է ընդգրկված այստեղ, քան նախկինում էր։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը դա այլևս չի ուզում տեսնել, չնայած ժամանակին լավ էլ տեսնում էր։

«Որ պետական կառավարման համակարգն ուռճացված է, կարծում եմ՝ դա ակնհայտ է բոլորի համար, ու այս ուռճացվածության պատճառով շատ դեպքերում անարդյունավետ է աշխատանքը, և մենք կարծում ենք, որ այս ընթացքում նաև դրանում համոզվելու առիթներ ունեցել ենք,- դեռ 2018թ. կեսերին ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության անդամներին կոչ անելով պատրաստվել լուրջ բարեփոխումների։ -Կառավարության անդամներին կոչ եմ անում, որ պատրաստ լինենք՝ մենք գնալու ենք շատ լուրջ լուծումների ու շատ լուրջ բարեփոխումների: Ի վերջո, ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը: Սա միանշանակ է, այդպես պետք է լինի: Կառավարման համակարգը ինչպե՞ս է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել, տեղավորել են պետական կառավարման համակարգ»։

Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ այլևս նման խնդիր չկա դրված։ Բայց կյանքը ցույց տվեց, որ, ինչպես շատ ու շատ այլ հարցերում, այս հարցում էլ նա կեղծ բարեպաշտությամբ էր առաջնորդվում։ Հայաստանի համար պետական այդպիսի հսկայական ապարատ պահելը ժամանակին մեծ ճոխություն համարելով, կառավարության ղեկավարի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս դադարել է խոսել այդ մասին։ Հիմա խնամի-ծանոթ-բարեկամներին, կուսակցական ընկերներին, ընտրություններում իրենց աջակցողներին ու ձայներ բերողներին պետական ապարատում տեղավորելու և պաշտոններ տալու ժամանակներն են։ Նախկիններին մեղադրում էին այդպիսի արատավոր երևույթների համար, հիմա իրենք ավելի խայտառակ ձևով են լծվել համակարգն անցանկալի անձանցից զտելու գործին։ Այլ հայացքներ ունեցողներն ընդհանրապես տեղ չունեն այստեղ։ Պետական համակարգը դարձել է միայն յուրայինների տեղը։ Նախկինում երբևէ այսպիսի խայտառակ վիճակ չէր եղել։

Սոնա Գիշյան

www.1or.am 

ՏՏ ոլորտի աշխատողների պայքարը ՀայաստանումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԱյս շաբաթ տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաների հրկիզմшն մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ Ինչ իրավիճակ է ՀՀ-ում կարմրուկով պայմանավորված Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վտանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը
Ամենադիտված