Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Սյուզին չերգեց «Քամի փչի»-ն 10 տարի անց. հարցի պատասխանն այսօր BlogNews.am-ը պարզել է անձամբ Սյուզիից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«ՀԱՅՔ» խմբի 2006թ. «Քամի փչի» մեգահիթը հայկական շուբիզնեսի վերջին տասնամյակի ամենաշատ երգված, լսված ու նաև սիրված երգն է, որն այսօր էլ շարունակում է մնալ շատերի փլեյլիսթերում: Եվ ահա երգի ստեղծումից տասը տարի անց խմբի անդամ Նարեկ Պետրոսյանը որոշեց ստեղծել երգի all stars ռեմեյք տարբերակը, որի տեսահոլովակի պրեմիերան կայացավ օրերս:

Ու չնայած երգի նոր մեկնաբանությունը շատերին ուրախացրեց, եղան նաև բազմաթիվ դժգոհություններ, որոնք, բնականաբար, վերաբերում էին նախագծում Սյուզիի չլինելու փաստին: Եվ այնուամենայնիվ, ինչու՞ Սյուզին չերգեց «Քամի փչի»-ի տասը տարի անց արված քավր տարբերակում։ Հարցի պատասխանը Սյուզին առաջին անգամ մեկնաբանում է BlogNews.am-ի հետ զրույցում։

«Ես շատ ողջունել եմ և՛ մտահղացումը, և՛ Նարեկի՝ իմ մասնակցության առաջարկը: Սակայն ինձ չեմ տեսել նախագծում, որովհետև չեմ կարծում, որ հնարավոր է գերազանցել նախորդ տարբերակը։ Իսկապես չեմ կարծում: Ես անգամ ինքս ինձ չէի կարող գերազանցել»: Այն հարցին, թե արդյոք արդեն լսել է երգի նոր տարբերակը, Սյուզին պատասխանեց. «Լսել եմ, շատ հավանել եմ, ու բոլոր երգող արտիստներին շատ սիրում եմ: «Քամի փչի»-ի մասին խոսելիս միշտ առաջնահերթ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երգի հեղինակ Հարությունյան Հայկին, ինչպես նաև Հովհաննիսյան Հայկին, ում մտահղացմամբ էլ ես ձայնագրվեցի երգը: Իհարկե՝ նաև առանձնահատուկ հիշատակման են արժանի Դեր Հովան և Նարեկ Ադոնցը»:

Այն երկրպագուներին, ովքեր կցանկանային, որ հենց Սյուզին կատարած լիներ երգի նոր տարբերակի կանացի բոլոր պարտիաները, Սյուզին ասում է. «Անսահման շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են երգը ու նաև այն ասոցիացնում են ինձ հետ: Ես հպարտ եմ, որ ժամանակին կատարել եմ մի երգ, որը 11 տարի անց արժանացավ All stars ռեմեյք դառնալու պատվին, երգ, որ մինչև հիմա էլ մեծ սեր է վայելում»:

Զրույցի վերջում Սյուզիից հետաքրքրվեցինք նաև առաջիկա պլաններից ու երգարվեստ վերադառնալու հնարավոր տարբերակից. «Արդեն 5 տարի է՝ աշխատում եմ «ՊանԱրմենիան» մեդիա գրուպում, միջազգային հարաբերությունների դեպարտամենտի մասնագետ եմ: Աշխատանքս շատ եմ սիրում ու այսքան ժամանակ չէի ուզում կիսել այն իմ երաժշտական մասնագիտության հետ: Քանի որ աշխատում էի այդ մասնագիտությամբ, լինելով մաքսիմալիստ՝ ամբողջությամբ նվիրվեցի իմ գործին և չցանկացա ժամանակս կիսել երգարվեստի հետ: Բայց հիմա արդեն կարող եմ ինձ թույլ տալ երգի մասին մտածել, որովհետև այս հինգ տարվա մեջ մասնագիտացել եմ ՊԱՄԳ-ում արվող իմ աշխատանքի մեջ: Իսկ իմ երգերը սիրող մարդկանց կարող եմ ասել, որ շատ-շատ շուտով նոր երաժշտական նախագիծ կներկայացնեմ»,- մեզ հետ զրույցի վերջում նշեց երգչուհին:

Զրուցեց՝ Արմինե Հայրապետյանը

Լուսանկարը՝ Սյուզի Շահբազյանի անձնական արխիվից

Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ոստիկանների վրա Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է
Ամենադիտված