Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կանխատեսվում 2022 թվականի բյուջեի նախագծով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը արդեն հաստատել է 2022թ. պետական բյուջեի նախագիծը, որը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Նախագիծը ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ այդ փաստաթուղթը ձևավորվել է ոչ թե առկա տնտեսական ու քաղաքական իրողություններից ելնելով, այլ բացառապես կառավարության ու քաղաքական իշխանության իրականությունից կտրված հաշվարկների վրա։ Իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայել և այդ փաստաթղթով փորձել է շեշտը դնել 7 տոկոս տնտեսական աճի այն ցուցանիշի վրա, որը հայտարարվել է կառավարության ծրագրում։ Առհասարակ պետական բյուջեները սովորաբար հավակնոտ են լինում, բայց ոչ իրականությունից կտրված։ Հաջորդ տարվա համար գործադիրը նախատեսում է ստանալ 1 տրիլիոն 946 մլրդ դրամի եկամուտներ և կատարել 2 տրիլիոն 188 մլրդ դրամի ծախսեր։ Բյուջեի եկամուտներն այս տարի սպասվողի համեմատ ակնկալվում է ավելացնել 290 միլիարդ, ծախսերը՝ 202 մլրդ դրամով։ Մի դեպքում՝ աճը 17,5 տոկոս է, մյուս դեպքում՝ 10 տոկոս։ Եկամուտների համեմատ ծախսերի ցածր աճը կապված է բյուջեի դեֆիցիտի հետ։ Վերջին երկու տարիներին մեծ քանակությամբ պարտքեր ներգրավելու և դեֆիցիտը մեծացնելու հաշվին կառավարությունը կատարել է ծախսեր՝ շեղվելով բյուջետային կանոնից։ Հիմա փորձ է արվում ծախսերը զսպելու միջոցով՝ դեֆիցիտն աստիճանաբար վերադարձնել կանոնի շրջանակ։ Դրանով հանդերձ, իհարկե, կառավարությունը ոչ պակաս փոքր դեֆիցիտ է պլանավորել՝ ավելի քան 242 մլրդ դրամ։ Հաջորդ տարվա բյուջեի եկամուտների հիմնական ակնկալիքը կապված է հարկային մուտքերի ավելացման հետ։ Այս տարի սպասվող 1 տրիլիոն 581 մլրդ դրամի դիմաց պլանավորվել է 2022թ. հավաքել 1 տրիլիոն 843 մլրդ դրամ։ Եթե հաջողվի այն իրականացնել՝ բյուջեի հարկային եկամուտները կավելանան 262 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով։ Արդյունքում՝ ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը կբարելավվի 0,9 տոկոսով՝ կազմելով 23,4 տոկոս։ Այստեղ պարզապես մեծ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է կառավարությունը մտադիր հասնել դրան։

Անցած 3 տարվա ընթացքում հաջողվել է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն ավելացնել ընդամենը 0,1 տոկոսային կետով։ 2019թ. ՀՆԱ մեջ հարկերը կազմել էին 22,4 տոկոս։ Նույնքան էին կազմել նաև անցած տարի։ Այս տարվա ակնկալիքը 22,5 տոկոս է։ Երեք տարվա ընթացքում կառավարությանը հաջողվել է հասնել ընդամենը 0,1 տոկոս բարելավման։ Սա ստվերային տնտեսության կրճատման հիմնական ցուցանիշն է, որին հաջողվել է հասնել 3 տարվա ընթացքում։ Թեև կառավարությունն ինքն էլ խոստովանել է, որ այս տարի հարկեր-ՀՆԱ սպասվող 0,1 տոկոսանոց ավելացումը լինելու է ոչ թե ստվերային տնտեսության կրճատման, այլ բացառապես օրենսդրական փոփոխությունների հաշվին։

«2021թ. սպասվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 0,1 տոկոսային կետով բարելավում՝ պայմանավորված հիմնականում օրենսդրական փոփոխություններով (մասնավորապես՝ դրոշմանիշային վճարների աճով և արտահանման տուրքի կիրառմամբ)»,- 2022թ. բյուջեի ներկայացված նախագծում արձանագրել է կառավարությունը։

Այս գործոնները, անշուշտ, իրենց ազդեցությունն ունենալու են նաև հաջորդ տարվա ընթացքում։ Արտահանման տուրքի մասով ազդեցությունը նույնիսկ ավելի է մեծանալու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գործելու է հենց տարվա սկզբից։ Բյուջեի հարկային եկամուտները կառավարությունը հաշվարկել է տնտեսության 7 տոկոսանոց աճի հիման վրա։ Այսինքն՝ ակնկալում է, որ հաջորդ տարի կունենանք ՀՆԱ 7 տոկոս ավելացում։ Այդ ցուցանիշը կառավարությունը վերցրել է իր 2021-2026թթ. գործունեության ծրագրից, որով նախատեսված է ապահովել՝ միջին տարեկան առնվազն 7, բարենպաստ պայմանների դեպքում՝ 9 տոկոս տնտեսական աճ։ Այս տարի կառավարությունը սպասում է 6,5 տոկոս տնտեսական աճ։ Կհաջողվի՞, թե՞ ոչ, կերևա տարեվերջին։ Տնտեսական զարգացումների միտումներն այս պահին դեռևս բավական հեռու են դրանից։ Ավելին, վերջին ամիսներին տնտեսական գործընթացները գնալով դանդաղում են։ 8 ամիսների կտրվածքով ունենք 4,9 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Կառավարության 6,5 տոկոսանոց տնտեսական աճի հույսը կապված է 2 հիմնական ոլորտների հետ, որոնցից մեկը գյուղատնտեսությունն է։ Թե ինչու գյուղատնտեսություն, պարզ է. գյուղատնտեսությունը տնտեսության այն հատվածն է, որտեղ թվանակարչության միջոցով միշտ էլ կարելի է «հրաշքներ» գործել։ Կանխատեսվում է, որ արդյունաբերության աճը կլինի 4,3 տոկոս է, չնայած այս պահին ընդամենը 1 տոկոս է, իսկ գյուղատնտեսության մեջ տարին կփակվի 5,6 տոկոսանոց աճով։ Շինարարության ոլորտում աճի պոտենցիալը գնահատված է հազիվ 1,5 տոկոս։ Ութ ամսվա արդյունքը 7,3 տոկոս է։ Սա նշանակում է, որ տարեվերջին ընդառաջ կառավարությունը դրական ակնկալիքներ չունի շինարարությունից։ Սպասում է, որ աճը կշարունակի դանդաղել և տարեվերջին կկազմի հազիվ 1,5 տոկոս։ Այն էլ անցած տարվա գրեթե 10 տոկոսանոց անկումից հետո։ Հիմա էլ կառավարությունը հույս ունի, որ էկոնոմիկայի նախարարի ամիսներ առաջ արած՝ Հայաստանի մեծ շինհրապարակի վերածվելու վերաբերյալ հայտարարությունը կիրականանա 2022թ.։

Տնտեսական 7 տոկոս աճ ստանալու համար որոշել են, որ հաջորդ տարի շինարարության ոլորտում 18 տոկոսանոց աճ կարձանագրվի։ Սա աճի ամենաբարձր ցուցանիշն է, որն ամրագրված է տնտեսության ճյուղային ոլորտների կտրվածքով։ Եթե անցած տարվա գրեթե երկնիշ անկումից հետո այս տարի շինարարության ճյուղի ակնկալիքն ընդամենը 1,5 տոկոս է, ի՞նչ հույս, որ հաջորդ տարի ավելի լավ է լինելու։ Արդյունաբերության աճն էլ գնահատել են 8 տոկոս։ Այս տարվա համեմատ՝ 2022թ. նվազեցրել են գյուղատնտեսության ոլորտի սպասելիքները։ Կանխատեսվում է, որ այստեղ աճը կկազմի ընդամենը 3,9 տոկոս։ Չնայած գյուղատնտեսության վերաբերյալ, մեծ հաշվով, կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։ Այն մեծապես կապված է բնակլիմայական պայմաններից։ Ու եթե դրանք նպաստավոր չեղան, ցանկացած կանխատեսում անիմաստ է դառնում։ Ծառայությունների ոլորտում էլ ակնկալիքները 5,9 տոկոս են։ Ավելի ցածր, քան այս տարվա սպասելիքն է։ Կառավարության կանխատեսմամբ՝ այս տարի ծառայությունները կաճեն 8,1 տոկոսային կետով։ Տնտեսության մեջ ակնկալվող այս զարգացումներից մեծապես կապված են լինելու բյուջեի եկամուտները։ Եթե դրանք չլինեն, չեն լինի նաև եկամուտները։ Ամբողջ խնդիրն այն է, որ առկա տնտեսական իրողությունների մեջ ոչ մի կերպ չեն տեղավորվում կառավարության ներկայացրած տնտեսական զարգացումներն ու բյուջեի ցուցանիշները։ Բյուջեն, անշուշտ, միայն եկամուտներից չի կազմված. կարևոր են նաև ծախսերը։ Բայց ծախսերը մեկ այլ թեմա է, որին դեռ կանդրադառնանք։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան. ԱԳ փոխնախարարՏՏ ոլորտի աշխատողների պայքարը ՀայաստանումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԱյս շաբաթ տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաների հրկիզմшն մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ Ինչ իրավիճակ է ՀՀ-ում կարմրուկով պայմանավորված Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վտանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար
Ամենադիտված