Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյունավետ կառավարման միակ մեխանիզմը հաշվետու, թափանցիկ կառավարումն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ-ն բացահայտել է ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՊՆ ու ԶՈւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր, կալանավորվել է նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

Հարցինՙ թե ի՞նչ են ցույց տալիս այս բացահայտումները իրավապաշտպանն ասել է․ «Ոչ միայն զինված ուժերի կամ պաշտպանության բնագավառում, այլ ընդհանրապես համակարգային կոռուպցիայի հետ կապված փաստերը, հիմնավորումները, տեղեկությունները տարիներ շարունակ հրապարակվել են։ Այսինքն՝ մենք գործ ենք ունեցել համակարգային կոռուպցիայի երևույթի հետ։ Բացի զինված ուժերից, դա առկա էր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության բնագավառներում, նույն պետական կառավարման համակարգում նշանակումներն ու կոչումները։ Իհարկե, պաշտպանության բանագավառն ուշադրության կենտրոնում էր գտնվում, քանի որ անվտանգությունը զգայուն թեմա է։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե նույն կրթության բնագավառում իրականացվեն նմանատիպ ստուգումներ, տարիներ շարունակ պետական բյուջեից, տարբեր միջազգային կազմակերպություններից հատկացված վարկերի, դրամաշնորհների տիրապետման, իրացման հետ կապված, ոչ պակաս բացահայտումներ կլինեն։ Ես վստահեցնում եմ, եթե նույն ստուգումներն իրականացվեն առողջապահության բնագավառում, որտեղ ոչ պակաս ներդրումներ են կատարավել՝ օպտիամալացման, այսպես կոչված, ծրագրերի շրջանակներում, շատ ավելի լուրջ խնդիրներ կարող ենք արձանագրել։ Ինչի՞ համար եմ այս ամենն ասում՝ համակարգային կոռուպցիայի մասին կարծիքը կամ համոզմունքն անկասկած է եղել, որը, բնականաբար, պահանջում էր համակարգային մոտեցում։ Առաջնահերթությունների ցանկը նույնիսկ դժվար է սահմանել։ 2018 թվականի հեղափոխությունից հետո, հատկապես 2018 թվականի դեկտեմբերի 9-ից հետո մենք ակնկալում էինք, որ պետք է լիներ համակարգային մոտեցում։ Իսկ համակարգային մոտեցում ասածը դրանք սովորական ու ձևական բառեր չեն։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ մեր հենց առաջին պահանջներից մեկը գույքագրման առաջարկն էր կառավարությանը։ Խոսքը վերաբերում է նույն դատաիրավական համակարգին, որը որպես կառույց պետք է այդ ստուգումները կատարեր։ Ցավոք սրտի, առաջին պլան մղվեց պատժելու խնդիրը, որը իրապես կարևոր է․ չենք ասում, որ մարդիկ չպետք է պատասխանատվություն կրեն պետության զավթման համար, որի հետևանքները շատ ծանր են եղել։ Եվ նախորդ տարվա պատերազմը հանդիսացավ այդ ամենի փաստումը։ Այնուամենայնիվ, պետք է արվեր իմ ասած խնդիրների համակարգային գույքարումը, որի հիման վրա կարող էին նաև պետական համակարգում արմատական փոփոխություններ արվել։ Եվ սա չպետք է լիներ հատվածային։ Ի դեպ, այս հարցում բավական լուրջ աջակցություն կարող էր ունենալ Հայաստանը թե՛ փորձագիտական, թե՛ մասնագիտական, թե՛ ֆինանսական առումով։ Առանց գույքագրման ու ծավալի հստակեցման, դու չես կարող նույնիսկ մշակել հայեցակարգ, թե ինչ պետք է անել։ Այսինքն՝ արմատական վերափոխման ծրագրերի հիմնավորվածության տեսակետից այդ գույքագրումն անհրաժեշտ է։ Երբ սա չկա, առանձին հատվածային մոտեցումները չեն կարող արդյունավետ լինել։ Մենք անընդհատ սրա մասին ասել ենք, ասել ենք, որ հատվածային մոտեցումները թողնում են ընտրողական մոտեցման տպավորություն։ Եվ հանրային վստահությունը՝ արմատական փոփոխություններ կատարելու, չի կարող վերականագնվել։ Օպերատիվ կառավարման խնդիրների անհրաժեշտությունը չի կարող փոխարինել համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ քայլերին։ Դրանք պետք է զուգահեռ արվեին։ Հրդեհների մարման այս արձագանքային մեթոդը, երբ դու չունես ընդհնարապես այդ հրդեհների ծագման ռիսկերի գնահատում, թե՛ միջոցների, թե՛ ժամանակի, թե՛ ռեսուրսների անարդյունավետ վատնման հետ գործ կունենաս։ Եվ մենք դրանում համոզվեցինք։ Ես մի նյութ վերահրապարակեցի, որը վերաբերում էր 2010 թվականին։ Գեներալ Միքայել Գրիգորյանի կողմից գրություն էր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Դրանում նշվում էր, որ գողանում են։ Դա հրապարակված է եղել։ Իշխանության ներկայացուցիչների մի մասը մարդիկ են, ովքեր եղել են այն դաշտում, որտեղ մենք ենք գտնվել։ Եվ չէին կարող տեղյակ չլինել այս մասին։ Ամբողջ ողբերգությունն այն է, որ չանելով այդ համակարգային գույքագրման ու մոտեցման քայլերը, իրենք ստեղծեցին հիմքեր կամ տվեցին հնարավորություն, որ համակարգային կոռուպցիայի, պետության զավթման համար պատասխանատուները սկսեն պաշտպանվել։ Եվ պաշտպանվելու համար հիմքերը հանդիսացան հենց այդ հատվածական մոտեցումները։ Դա ամբողջությամբ փոխեց մթնոլորտը, հնարավորություններն ու դաշտը և գործընթացի մակարդակը։ Այսինքն՝ մենք հիմա ի՞նչ մակարդակում ենք գտնվում՝ առանց փաստերի փոխադարձ մեղադրանք հնչեցնելու, պաշտպանվելու իրավիճակում, որը հյուծող է։ Մենք խոսում էինք Սահմանադրության մասին, որը պետք է փոխվի։ Պատահական չեմ ասում, որովհետև մենք միշտ ենք ասել, որ այս Սահմանադրությունը պետության զավթման Սահմանադրություն է։ Եթե պետության զավթումը մինչև 2015 թվականը Սահմանադրության մակարդակով ամրագրված չէր, ապա 2015 թվականի Սահմանադրութամբ ամրագրվեցին այդ մեխանիզմները։ Ինչո՞ւ ենք այս հարցը բարձրացնում, որովհետև պառլամենտական վերահսկողության մեխանիզմ՝ որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չունի։ Հիմա նույն ԱԱԾ-ի նկատմամբ կա՞ պառլամենտական վերահսկողություն, ոստիկանության նկատմամբ կա՞, քննչական մարմինների նկատմամբ կա՞, չկա։ Ինչո՞ւ է պետք պառլամենտական վերահսկողությունը, հենց այդ մարմինների կողմից իրենց գործառույթների իրականացման արդյունավետությունը երաշխավորելու համար։ Եվ եթե սա չկա, ապա պետությունը շարունակում է մնալ սուբյեկտիվ գործոնների տրամաբանության մեջ։ Հեղափոխությունն արվեց, որպեսզի սուբյեկտիվ գործոնները որոշիչ նշանակություն չունենան կառավարման համակարգում։ Փոխադարձ զսպումների, գործառույթների անկախության երաշխավորումն է, որը երաշխավորում է խնդիրների համակարգային լուծումը։ Այսինքն՝ մասնագիտացված կոռուպցիոն համակարգի փոխարեն այսօր գործ ունենք անկարող, անգրագետ կառավարման համակարգի հետ, որն այդպես էլ չգիտակցեց համակարգային կոռուպցիայի մեխանիզմների էությունը՝ թե սահմանադրական, թե ինստիտուցիոնալ մակարդակներում։ Եվ փորձեց փրկչի տեսակետից մոտենալ խնդիրների լուծմանը։ Բայց «փրկիչները» ամենակարող չեն լինում, պետությունը հեքիաթ չէ, կոնկրետ մեխանիզմ է։ Արդյունավետ կառավարման միակ մեխանիզմը հաշվետու, թափանցիկ կառավարումն է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

ՏՏ ոլորտի աշխատողների պայքարը ՀայաստանումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԱյս շաբաթ տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաների հրկիզմшն մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ Ինչ իրավիճակ է ՀՀ-ում կարմրուկով պայմանավորված Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վտանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը
Ամենադիտված