Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը հունից հանեց Ալիևին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքները երբեմն դուրս են գալիս տրամաբանության և ողջամտության սահմաններից։ Այդուհանդերձ Ադրբեջանի նախագահը արցախյան պատերազմում հաղթանակից հետո, ամենամեծ նյարդային պոռթկումներն ունենում է, երբ պատասխանում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Միայն վերջինիս է հաջողվում հունից հանել Ալիևին և ստիպել, որ սրտի ամբողջ մտածածը արտահայտվի։ Նախօրեին Սերժ Սարգսյանը «Հանրապետականներ․ շարունակական բարեփոխումներ» խորագրով համաժողովում անդրադարձել է Իլհամ Ալիևին և հայտարարել․ «Բոլորս գիտենք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը անգամ իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում։ Իսկ թե ինչպես էր ժամանակին կարողանում պահել Ալիևը իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա լավ հիշում, այլ նաև Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարներն են հիշում։ Եթե ինչ-որ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ դու և հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի, թե՛ դիվանագիտության դաշտում»։
 
Պատերազմում իրականում հաղթած նախագահը բացարձակապես բանի տեղ չէր դնի Սերժ Սարգսյանի հայտարարությանը, սակայն, երեկ հայտնվելով Մատաղիսում, նա մի ամբողջ պարբերություն է նվիրել Հայաստանի երրորդ նախագահին՝ նյարդային հայտարարություններ անելով. «Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ապրում են Հայաստանում ռևանշի մասին երազելով, երկաթե բռունցքը այստեղ է, ոչ մի տեղ չի կորել, մի ջղայնացրեք մեզ, խելոք մնացեք, եթե խելոք պահեք ձեզ, կկարողանաք հանգիստ ապրել»,- ասել է Իլհամ Ալիևը ու նաև դիմելով Սերժ Սարգսյանին՝ նրան հրավիրել է օկուպացված Մատաղիս.
 
«Ես այստեղ եմ և եթե Սերժը բավարար քաջություն ունի թող գա այստեղ, Սերժ Սարգսյանը և իր նմանները պարտվող կողմն են, այժմ նա պարտության համար ցանկանում է մեղադրել Փաշինյանին»,- իր թևերը Հայաստանի պարտված վարչապետի վրա փռել է Ալիևը և Սերժ Սարգսյանին մեղադրել անգամ դասալքության մեջ։ Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևի բոլոր այս հայտարարությունները թե՛ միջազգային դատարանում, թե՛ ցանկացած միջազգային ասպարեզում օգտագործվելու է հենց Ադրբեջանի դեմ։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտն ավարտած Իլհամ Ալիևն ինքն էլ հասկանում է այս փաստը, սակայն չի կարողանում զսպել իրեն, երբ հարցը հասնում է Սերժ Սարգսյանին։ Նա ինքն էլ հրաշալի գիտի, որ իննսունականների պատերազմում պարտվել է թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին և թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Եվ միայն Հայաստանի ապիկար, դավաճան իշխանությունների շնորհիվ է, որ այսօր կարողացել է հասնել Մատաղիս և հոխորտալ Հայաստանի նախկին իշխանությունների հասցեին։
 
Մենուա Թորոսյան
 
Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)
Ամենադիտված