Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է աշխատենք ի շահ Հայաստանի և Ռուսաստանի. Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել «Вместе» նախագծին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո հարցազրույց է տվել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի «Вместе» հեռուստանախագծին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ սա իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, և իր համար շատ կարևոր է, որ այն հենց Ռուսաստանում է, որի հետ Հայաստանն ունի դաշնակցային և բարեկամական հարաբերություններ:

«Րոպեներ առաջ ավարտվեց իմ և Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը: Մենք դեռ երկար կարող էինք շարունակել մեր զրույցը՝ չնայած որ առաջին անգամ չէինք հանդիպում: Տիկին Մատվիենկոն ինձ ներկայացնում էր իր կոլեգաներին: Պարզվեց՝ շատերի հետ արդեն ծանոթ եմ դեռ իմ՝ ԱԺ փոխնախագահ եղած տարիներից և միասին աշխատել ենք տարբեր հարթակներում: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր աշխատանքները շարունակական լինեն՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի», - ասել է Ալեն Սիմոնյանը:

Խոսելով խորհրդարանական առաջիկա աշխատանքների և հիմնական նպատակների մասին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է հատկապես միջազգային հարթակներում տարբեր երկրների հետ Հայաստանի համագործակցությունը. «Դաշնության խորհրդի գործընկերներս փաստեցին, որ Ռուսաստանը, որպես դաշնակից, միջազգային հարթակներում ամենաշատը հանդիպում է հենց Հայաստանի հետ: Մեր երկիրն առաջին տեղում է այն բոլոր երկրների մեջ գտնվում են քաղաքական և դիվանագիտական նույն հարթակներում: Մենք փորձում ենք կոորդինացնել մեր աշխատանքները ռուս գործընկերների հետ: Կարծում եմ՝ այդ առումով մեզ մոտ ամեն ինչ ստացվում է»:


Ալեն Սիմոնյանը անդրադարձել է նաև կորոնավիրուսի համավարակին և Հայաստանում տիրող իրավիճակին՝ քաղաքացիներին հորդորելով պատվաստվել և նշելով, որ ինքը Հայաստանում առաջին պատվաստվողներից մեկն է եղել:


«Ցավոք, Հայաստանում դեռ բավարար քանակով չեն պատվաստվում. մի մասը կարևորությունը չի գիտակցում, մյուս մասը վախենում է: Մենք մեր ռուս գործընկերների հետ Հայաստանում սկսել ենք արտադրել «Սպուտնիկ light»: Սա շատ կարևոր ձեռքբերում է», - ասել է ԱԺ նախագահը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանի խորհրդարանում մաքսային դժվարությունները հաղթահարելու և առևտրաշրջանառությունը զարգացնելու ուղղությամբ, Ալեն Սիմոնյանն ասել է, որ տվյալ պահին աշխատանքներ են իրականացվում երկու օրենսդրական նախաձեռնությունների շուրջ: Նրա խոսքով՝ նախնական բոլոր պայմանավորվածությունները թե՛ հայկական և թե՛ ռուսական կողմից վաղուց հաստատված են, բայց աշխարհը արագ տեմպերով է զարգանում, և անընդհատ նոր փոփոխությունների կարիք է լինում:

Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև հայկական սփյուռքի գործունեության մասին՝ շեշտելով Ռուսաստանում հայ համայնքի կարևորությունը:

«Ռուսաստանում հայ համայնքն իր ուժն ու իշխանությունը շատ լավ հասկանում է և գիտի, որ իր ձայնը լսելի է Հայաստանի ներքին քաղաքական կյանքում», - շեշտել է հայկական խորհրդարանի խոսնակը:

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանի բնակչության մեծ մասը տիրապետում ռուսաց լեզվին, և դա է պատճառը, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստանում զգում են՝ ինչպես իրենց տանը:

«Вместе» հեռուստանախագծի հաղորդավարն էլ իր հերթին անկեղծացել է, թե զարմացած է, որ այս աշնանը ռուս զբոսաշրջիկներն ամենաշատը հետաքրքրված են հենց Հայաստանով:

«Հայաստանը Ռուսաստանի համար շատ հարմար տուրիստական ուղղություն է, որովհետև մեր երկրում, նախ և առաջ, լեզվի խնդիր չկա, երկրորդը՝ Հայաստանը հանգիստ երկիր է, և տարվա մեծ մասը արևոտ է: Ռուսաստանից եկած զբոսաշրջիկը պետք է միշտ իմանա, որ Հայաստանը այն վայրն է, որտեղ միշտ կարելի է վերադառնալ», - ասել է Ալեն Սիմոնյանը՝ ռուս լրագրողին նույնպես հրավիրելով Հայաստան:

Սանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազի
Ամենադիտված