Պատմության այս օրը (հոկտեմբերի 6)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բնօրաննի պահպանության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ամերիկյան գերմանացիների օր, Հունգարիա՝ Արադի նահատակների օր, Չեռնոգորիա՝ Զինված ուժերի օր, Թուրքմենստան՝ 1948 թ. Աշխաբադի երկրաշարժի զոհերի հիշատակի օր, Բելոռուս՝ Արխիվի աշխատողի օր, Ղազախստան՝ Հաշվապահի և աուդիտորի օր, Ռուսաստան՝ Ապահովագրողի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
մ.թ.ա. 69 – Երրորոդ միհրդատյան պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Տիգրանակերտի ճակատամարտը Հին Հռոմի և Տիգրան Բ Մեծի կայսրության միջև, որի ժամանակ չնայած հայկական բանակի զգալի թվային առավելությանը վերջինս պարտություն է կրել և որպես արդյունք գրավվել է մայրաքաղաք Տիգրանակերտը և սկսվել է քայքայվել կայսրությունը:
1849 – վախճանվել է հունգարական հեղափոխության հերոս, հայազգի զորապետ Վիլմոշ Հովհաննեսի Լազարը կամ Լազարյանը։
1875 – ծնվել է ազգությամբ հայ, խորհրդային ճարտարապետ Նիկոլայ Բաևը:
1900 – ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Մարտին Վարդանյանը։
1922 - ԽՄԿԿ Կենտկոմի պլենումը ընդունել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում։
1935 – վախճանվել է նշանավոր գրող, մանկագիր Աթաբեկ Խնկոյանը՝ Խնկո Ապերը:
1940 - բացվել է Երևանի բուսաբանական այգին։
1977 – առաջին թռիչքն է իրականացրել Միկոյանի ստեղծած ՄԻԳ-29 կործանիչ ինքնաթիռը:
1982 – ծնվել է նշանավոր շախմատիստ, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Լևոն Արոնյանը:
2003 - կայացել է համայն աշխարհի հայերին միավորելուն հավակնող Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարը, որը բացվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ:
2005 - Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանվել է «Արիոն» ընկերության գլխավոր տնօրեն, մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանը:
2014 - Վանաձորում կայացած ոչ իշխանական եռյակի հանրահավաքում ՀԱԿ-ի ու «Ժառանգության» ամբողջական իշխանափոխության կոչերին միացել է նաև «ԲՀԿ»-ն:
2016 - Սուրիկ Խաչատրյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից։
2019 - Հանրապետության հրապարակում մեծ համերգով կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացումը, որին մասնակցել են Քիմ Քարդաշյանը իր քրոջ հետ, ռոք երգիչ Սերժ Թանկյանը, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը և այլ հանրահայտ անձիք։
2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամաշտաբ հարձակման մասին:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
105 մ․թ․ա․ - Արաուզոնի տակ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեացիները պարտություն են կրել գերմանացիներից (կիմեր և տևտոններ)։
23 - վախճանվել է Չինաստանի կայսր Վան Մանը։
1459 - ծնվել է գերմանացի գիտնական և ծովագնաց Մարտին Բեհայմը, որը հանդիսանում է առաջին գլոբուսի ստեղծողը։
1536 - անհավատության մեղադրանքով խարույկի վրա այրվել է անգլիացի հոգևորական բարեփոխիչ, Աստվածաշնչի անգլերեն լեզվի թարգմանիչ Ուիլյամ Տինդեյլը։
1683 - առաջին գերմանացի վարաբնակիչներն են հասել Ամերիկա (Փենսելվանիա) և հիմնել են Գերմանթաուն բնակավայրը։
1732 - ծնվել է անգլիացի աստղագետ Նեվել Մասկելայնը, որը առաջինն է չափել Լուսնի հեռավորությունը Երկիր մոլորակից։
1769 – անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը ափ է իջել Նոր Զելանդիայում:
1773 – ծնվել է Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպը։
1790 - ժնևցի ոսկերիչ Յակոբ Շվեպպը ներկայացրել է արհեստական հանքային ջուր ստանալու տեխնոլոգիան։
1822 - վախճանվել է իտալացի անատոմ և բժիշկ Դոմինիկո Ֆելիչե Անտոնիո Կոտունոն։
1846 —ծնվել է ամերիկացի գյուտարար Ջորջ Վեստինգհաուզը, որը հորինել է երկաթուղային արգելակը։
1866 —տեղի է ունեցել ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ իրականացված գնացքի կողոպուտը, Ռենո եղբայրները գնացքից գողացել են ավելի քան 10 հազար դոլլար։
1888 –ծնվել է ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսը։
1889– Փարիզում բացվել է հանրահայտ «Մուլեն Ռուժ» կաբարեն:
1908 —Կրետե կղզինն հայտարարել է իր անկախությունը Թուրքիայից և միավորվել է Հունաստանի հետ։
1933 –ծնվել է վրացական ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից մեկը հանդիսացող Զաքարե Փալիաշվիլին։
1939 —Երկրորոդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերմախտի բանակի լեհական գործողությունը ավարտվել է Լեհաստանի կապիտուլացիոյով։
1948- Աշխաբադում տեղի է ունեցել 9 բալանոց ավերիչ երկրաշարժ։
1960– տեղի է ունեցել ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Սպարտակ» ֆիլմի պրեմիերան:
1973 —սկսվել է արաբ-իսրաելական հոկտեմբերյան պատերազմը (Վերջին օրվա պատերազմը)։
1981- սպանվել է Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը։
1986 - Գարրի Կասպարովը Անատոլի Կարպովի հետ մրցախաղում պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը։
2000 - Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը հրաժարական է ներկայացրել։
2004 —ջուր է իջեցվել «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիրը։
2010 —սկսել է գործել լուսանկարների փոխանակման «Instagram» հավելվածը։
2018 —վախճանվելէ իսպանական կատալոնացի օպերային երգիչ Մոնսերրատ Կաբալիեն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը