Վրաստանի վարչապետը կարող է հրաժարական տալ. լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է հրաժարական տալ, հաղորդում է ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքը`հղում կատարելով իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության աղբյուրին:
Ինչպես նշում է sputnik-georgia.ru-ն, ըստ աղբյուրի, Ղարիբաշվիլին կարող է կորցնել կառավարության ղեկավարի պաշտոնը`մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տապալման պատճառով:
Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 2-ին: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ հոկտեմբերի 30-ին երկրի 20 քաղաքներում տեղի կունենան քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլերը:
Աղբյուրի խոսքերով, Ղարիբաշվիլիին կարող է փոխարինել Վրաստանի ներկայիս Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, քանի որ նա «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վստահված անձն է: