Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունվարի 2-ին դուրս բերեցին 21 դի. մեքենա չկար տանելու. բոլորը Ծաղկաձորում էին․ Սոֆյա Հովսեփյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է. «Ճգնաժամի կառավարում...

Թերևս այս թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի իշխանության անդամների նախընտրական քարոզարշավում դրսևորած խնդրահարույց վարքագիծը...

Շուտով Սյունիքի մարզում լինելու են Տիմ ընտրություններ, որտեղ գործող քաղաքապետերին, բավականին

խնդրահարույց ճանապարհով պաշտոնանկ արեցին և փորձում են փոխել՝ առաջ տանելով ՔՊ-ական հովանավորչության անհայտ թեկնածուների...

Կարևո՞ր է ճգնաժամի կառավարումը, թե՞ ոչ, կկարողանա՞ այս ծանր պայմաններում գործել անփորձ մարդը, վստահ եմ՝ ո՛չ։

Չեմ խոսում մյուս մարզերում տեղի ունեցող իրավիճակից, նախ նրա պատճառով, որ անվտանգության լուրջ խնդիրներ գոնե այս պահին, օրինակ, Շիրակում չկա, բայց այս հարցի շուրջ պետք է մտածեն բոլորը...

Պատերազմը և հետպատերազմյան շրջանը ապացուցեց, որ միայն խելացի լինելը կամ միայն կարդացած լինելը շատ քիչ է ազդում պատահական առաջացած ճգնաժամի կառավարման հարցում և այդ ամենին պետք է նաև կառավարման և արագ կողմնորոշվելու ու գործելու մեծ կարողություն ու հմտություն...

2020 թվականի դեկտեմբերի 30-ին մեքենան բեռնած շարժվեցի Սյունիք, հասա Որոտան, այնուհետև Շուռնուխ, որտեղ մարդիկ դատարկում էին իրենց տները, քանի որ Ամանորի հաջորդ օրը պետք է տային ադրբեջանցուն.... Լռության ու ծանրության ամպը կախված էր, գյուղացին սգավորի ու անորոշության դեմքով դիմավորում էր անցնող- գնացողին, լուրը հասել էր ամենքին և քչերն էին կանգնում Շուռնուխում...

Հասա գյուղապետարան, Որոտանի և Շուռնուխի գյուղապետերը բարձունքում կանգնած նայում էին թշնամու՝ արդեն ամրացված պոստերին, ինձ տեսնելով ուրախացան, քանի որ հույս չունեին, թե իշխանությունից գոնե մեկը կգնար այնտեղ՝ այն էլ ամանորի նախաշեմին...

Խոսեցինք երկար, քննարկեցինք անելիքներ, մոտեցա դատարկվող տներին ու իսկապես սգավորի տան խորհրդավոր լռություն էր, լո՜ւռ շարժվում էին. կանայք ապրանքները տեղավորում էին արկղերի մեջ, իսկ տղամարդիկ բարձրացնում էին մեքենաները:

Լռությունն անգամ չխզվեց իմ բարևով...

Չպատասխանեցին... Ի՞նչ բարև...

Վերադարձա մեքենայի մոտ ու գյուղապետին առաջարկեցի ապրանք իջեցնել, զինվորների համար նաև ասացի, որ ընտանիքներին էլ կարող եմ տալ՝ ինչ-որ կա: Գյուղապետը ոչինչ չվերցրեց.

-Տիկի՛ն Հովսեփյան, մեր գյուղացին էլ, զինվորն էլ, ոչ մի բանի կարիք չունեն, մեր համայնքապետն ամեն ինչ անում է: Թե կարող եք, էնպես արեք, էս մարդիկ իրենց քրտինքով սարքած տնից դուրս չգան, մնացած ամեն ինչը կա, Առուշը չի թողնի մեզ կարիքի մեջ...

Հետո մոտեցա Քարահունջ, թե՛ գյուղացիները, թե՛ գյուղապետը նույն բան ասեցին՝ Առուշը մեզ կարիքի մեջ չի թողնի մնանք... Մեզ զինվել է պետք...

Հունվարի մեկին հասա Արցախ, ծանր օր էր և «Արմենիա» հյուրանոցում հանդիպեցի զոհված տղաների ծնողներին. լուռ ու մտազբաղ սպասում էին, թե երբ կթողնի Ալիևի քեֆը, որ մտնեն դիակ դուրս բերման որոնողական աշխատանքի... Հաջորդ չարաբաստիկ օրը դուրս բերեցին 15 դի + 6 թարմ զոհված զինվորներ, որոնք օրեր առաջ էին խոշտանգվել, սպանվել Հադրութի անտառներում և որոնց ծնողները վստահ էին, թե իրենց երեխաներն էլ դուրս կգան:

Մեքենա չկա... բոլորը Ծաղկաձորում են...

Զանգում եմ բոլոր գերատեսչություններին և ամեն մեկը մյուսի վրա է քցում, ով իրեն մի քիչ խրոխտ էր զգում, էդ օրը որոշեց մունաթ գալ ինձ վրա, գոռալ, երբ հարցնում էի՝ մեքենա երբ կլինի, որ դիերն արագ հասցնենք Երևան, իսկ այս վեց դին անմիջապես ծնողների ուղեկցությամբ ուղարկվեր հուղարկավորության պատրաստման... Սարսափելի տեսարան էր... հույս, որ այդ օրը մահացել էր, բայց այդ ամենի ֆոնին մեր մեծամեծերը մեքենա չէին ուղարկում. ժամանակ չկար, մեքենա չկար, փող չկար...

Վերջապես էլի հնչեց առաջարկ՝ դիմի՛ Գորիսի կամ Կապանի քաղաքապետին... էդ բառերն ամբողջ պատերազմի ընթացքում լսել էի. ի՜նչ հարցով զանգեիր համապատասխան կառույց, ուղղորդում էին Գորիսի քաղաքապետ կամ Կապանի քաղաքապետ, երբեմն էլ մարզպետին:

Հարցը մեծ կոնֆլիկտով լուծվեց, բայց մեկ է, իմ մեջ մնաց այս հարցը՝ ինչո՞ւ Գորիսի կամ Կապանի քաղաքապետերը և ոչ ՊՆ, ԱՆ, Տարածքային ենթակառուցվածքների նախարարություն և այլն... Ինչո՞ւ...

Ողջ պատերազմին էդ հարցը չէի տալիս, քանի որ մտածում էի, ի՞նչ տարբերություն, բայց պատերազմից հետո անհնար էր չտալ ...»:

Հիմա եթե ճգնաժամն էդ մարդիկ էին կառավարում, ինչո՞ւ էդ մարդկանց հետ էդպես վարվել, դուք վստա՞հ եք, որ ձեր թեկնածուները վաղը ճրագ կվառեն, դուք վստա՞հ եք, որ եթե պետության նախընտրական ստից խոստումենրը չլինեն, էդ քաղաքները անտեր չեն մնա՞...

Ես վստահ չե՛մ, ուստի գորիսեցիներին ու կապանցիներին առաջարկում եմ, չմոռանաք ձեր առջև ծառացող վտանգի մասին, չխաբվեք սին խոստումներին և ձեր վճռականությունը ցուցաբերեք, կեղծ թեկնածուներին չընտրելով և հիշեք, որ «Փորձած թանը, անփորձ մածունից լավն է» անվտանգ է և ապահով... Խոհեմություն ձեզ...»։

Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին»
Ամենադիտված