Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 8)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Խորվաթիա՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Օդուժի օր, Պերու՝ Նավատորմի օր, Նամիբիա՝ Ծառատնկման օր, Ռուսաստան՝ Նավապետի օր, Ուկրաինա՝ Իրավաբանի օր, Կուբա՝ Հերոսական պարտիզանների օր, Հայաստան՝ Տանկիստի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

451– սկսվել է Քաղկեդոնի ժողովը Քրիստոսի բնույթի մասին վեճերին լուծում տալու նպատակով։ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից Քաղկեդոնի ժողովը ճանաչվում է որպես տիեզերական: Հայ առաքելական եկեղեցին, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակած քրիստոսաբանական բանաձևը:

1897 – ծնվել է ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը:

1957 –ծնվել է  դերասանուհի Լալա Մնացականյանը:

1992- ավարտվել է Հայաստանի զինված ուժերի տանկային զորքերի կազմավորումը:

2003– վախճանվել է թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Աբաջյանը։

 2005-Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին՝ «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու համար»:

2006- իրավապահները ձերբակալել են Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին Արարատի մարզի Հայանիստ գյուղի մոտ գտնվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ գազաբաշխիչ կայանի տարածքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով, որի ընթացքում չորս անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

2007- կայացել է Հայաստանի Թատերական գործիչների միության 12-րդ համագումարը, որտեղ միության նոր նախագահ է ընտրվել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Արմմոնո» փառատոնի հիմնադիր նախագահ Հակոբ Ղազանչյանը:

2008- մրցույթով Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատոր է դարձել «France Telecom Orange» ընկերությունը:

2010-Ստամբուլի կենտրոնում վերանորոգվել և կրոնական արարողություններ կատարելու համար վերաբացվել է հայկական Սուրբ Հարություն եկեղեցին։

2011– վախճանվել է նշանավոր կինոռեժիսոր, պրոֆեսոր Ժիրայր Ավետիսյանը։

2011- Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել բողոքի շուրջօրյա միջոցառումները:

2018-Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին չմեկնաբանելով, թե ինչ գործով:

- Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովը

- վախճանվել է Արցախյան պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» խմբի անդամ, որպես «Միայնակ Գայլ» հայտնի Արայիկ Խանդոյանը։

2020-ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Շուշի քաղաքում որոշակի ինտերվալով երկու անգամ  խոցվել է Սուրբ Ամենփրկիչ եկեղեցին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1085 —Վենետիքում օծվել է Սուրբ Մարկոսի տաճարը:

1480-տեղի է ունեցել Ռուսաստանի Ուգրա գետի մեծ դիմակայությունը ռուսական կնյազ Իվան 3-րդի և Մեշ Հորդայի խան Ահմադի միջև, որը բերել է Ռուսաստանի վերջնական ազատագրման մոնղոլ-թաթարական լծից:

1498 –Վասկո դը Գամմայի նավերը վերադարձի ուղի են բռնել Հնդկաստանից:

1558– ծնվել է գերմանացի երգահան, երաժշտական մանկավարժ Հենրիխ Շյուցը:

1754– վախճանվել է անգլիացի գրող, դրամատուրգ Հենրի Ֆիլդինգը:

1806 – Նապոլիոնի զորքերը ներխուժել են Սաքսոնիա, սկսվել է Չորրորդ կոալիցիայի պատերազմը:

1818 –անգլիացիները առաջին անգամ մենամարտում օգտագործել են բռնցքամարտի ձեռնոցներ:

1834 –վախճանվել է  ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսուա Ադրիան Բուալադյոնը:

1848 —ծնվել է բելգիացի երաժիշտ Պիեռ Դեգեյտերը, որը հանդիսանում է «Ինտերնացիոնալ»-ի երաժշտության հեղինակը:

1860 - Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև ստեղծվել է հեռախոսակապ:

1871– ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում մեծ հրդեհ է սկսվել, որը շարունակվել է 3 օր և ոչնչացրել քաղաքի մեծ մասը, քաղաքի բնակիչների շրջանում եղել են հարյուրավոր զոհեր:

1873 —ԱՄՆ-ում բացվել է առաջին կանանց գաղութը:

1892 —ծնվել է ռուս բանաստեղծուհի Մարիան Ցվետաևան:

1896 —առաջին անգամ հրատարակվել է Դոու-Ջոնսի ինդեքսը, որը դարձել է ամերիկյան  բորսաների գլխավոր իրավիճակային ցուցանիշը:

1906 - Լև Տոլստոյը հրաժարվում է Նոբելյան մրցանակից:

1908 —ծնվել է ռուս բանաստեղծ և գրաքննադատ էմիգրանտ Յուրի Մանդելշտամը: 1912–Չեռնոգորիան պատերազմ է հայտարարել Թուրքիային,  սկսվել է առաջին Բալկանյան պատերազմը։

1914 —Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ֆրիդրիխսխանֆեի գերմանական դիլիժաբլերի գործարանը ոչնչացնելու նպատակով օգտագործել է մարտական ռմբակոծիչ ավիացիա:

1953– վախճանվել է անգլիացի երգչուհի Քեթլին Ֆերրիերը:

1962 - Ալժիրը անդամակցել է ՄԱԿ-ին:

1967-Բոլիվիայում ձերբակալվել է Չե Գեվարան:

1993-Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է Վրաստանի ԱՊՀ մտնելու մասին:

2005– Քաշմիրում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է  մոտ 84 000 մարդ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետԱճ, որը բոլորովին էլ դրական չէՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ժամեր շարունակ լույս չի լինելուԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվումՎեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համարԱրևմուտքն արագացնում է Հայաստանի խզումը ՌուսաստանիցԻրանում երկրաշարժ է գրանցվել Գորիսի բարձրադիր գոտիներում մառախուղ էԻնչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»«Աշխարհաքաղաքական փակուղի Անդրկովկասում». քաղաքագետը բացատրել է, թե Արևմուտքն ինչու է Հայաստանին մղում դեպի «ազգային ինքնասպանություն»Որո՞նք են ռուսական հենակետերը Կովկասում. «Փաստ»««Խաղաղության խաչմերուկը» Հարավային Կովկասում, կամ ինչպես է Հայաստանը փորձում դառնալ լոգիստիկ հանգույց»Իրանն ու Ռուսաստանը Կովկասում դաշնակիցներ չեն. ՀՀ-ում Իրանի դեսպան ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել է հռչակագիր, ըստ որի անօրինական և դատապարտելի է համարվել ազգերի բռնի տեղահանումները. պատմության այս օրը (14 նոյեմբեր)«Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ»
Ամենադիտված