Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես էլ լինեի Ալիևի տեղը, կասեի. «Վե՛րջ, մտա պատմության մեջ», բայց հակամարտությունն ավարտված չէ». Մարկեդոնով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ադրբեջանական հակամարտությունը, չնայած Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ավարտված չէ, քանի առայժմ կան չլուծված բազմաթիվ հարցեր, և ոչ միայն հայկական կողմը, այլև Մինսկի խմբի համանախագահները շարունակում են խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ ներկայացնելով «Հայաստան. ազգային նախագծի փոխակերպման ուղիները» թեմայով իր զեկույցը:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի՝ Եվրատլանտյան անվտանգության հարցերով կենտրոնի առաջատար գիտաշխատողը խոսում էր Հայաստանի անկախացման գործընթացի, Արցախյան շարժման և հետագա ներքաղաքական գործընթացներում Արցախի գործոնի ազդեցության մասին:

Քաղաքագետի խոսքով՝ իր զեկույցի նպատակը Հայաստանի ներքաղաքական կյանքում ղարաբաղյան գործոնի դերի և ազդեցության փոխակերպումը ցույց տալն է՝ սկսած 1988 թվականի Արցախյան շարժումից, որից սկսվեց Հայաստանի անկախացման գործընթացը:

«Իմ զեկույցի նպատակը ղարաբաղյան գործոնի փոխակերպումը ցույց տալն էր, թե ինչպես է այն սկսում հեռանալ հիմնական, ֆունդամենտալ սյուժեից՝ ինչ-որ տեղ ընկալվելով իբրև մարտահրավեր, ոչ միայն իբրև «բենեֆիթ», ինչ-որ տեղ՝ իբրև սպառնալիք: Թե ինչպես է փոխվում այդ հարաբերությունը», - «Արմենպրես»-ին ասաց քաղաքագետը:

Մարկեդոնովի գնահատմամբ՝ ղարաբաղյան գործոնի կենտրոնական, վճռորոշ ազդեցությունը հայկական քաղաքականության մեջ աստիճանաբար նվազելու է, սակայն զեկուցողը համաձայն չէ ադրբեջանական կողմի այն տեսակետի հետ, որ 2020 թվականի պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտությունը ավարտվել է, և Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է:

Այս համատեքստում, ի դեպ, Սերգեյ Մարկեդոնովը շեշտում է, որ սխալ է տվյալ հակամարտությունը Ղարաբաղյան անվանելը: Մարկեդոնովի կարծիքով՝ այն պետք է կոչել հայ-ադրբեջանական հակամարտություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղից բացի՝ Ադրբեջանի հետ հակամարտության այլ թատերաբեմեր են եղել և այժմ էլ կան: Մասնավորապես՝ Շահումյանը, Խանլարը, Գետաշենը, Մարտունաշենը, այսօր էլ՝ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ տարածքները, նախիջևանյան ուղղությունը:

Ռուսաստանցի քաղաքագետի խոսքով՝ Ղարաբաղը պարզապես գլխավոր խորհրդանիշն էր:

«Ինչ վերաբերում է հակամարտության ավարտվելուն, ապա, որպես փորձագետ, կարծում եմ, որ հակամարտությունն ավարտված չէ: Ես այդպես եմ կարծում որպես մասնագետ, ոչ թե որովհետև ես Երևանում եմ կամ որովհետև ես հայամետ դիրքորոշում ունեմ, ինչպես որոշ մարդիկ են կարծում: Հակամարտության ավարտը խաղաղության համաձայնագիրն է»,- ընդգծեց Սերգեյ Մարկեդոնովը:

Քաղաքագետը շեշտեց, որ որևէ հակամարտության ավարտվելը մասնագիտական առումով ունենում է իր չափանիշները:

«Հակամարտության ավարտվելը երկու հասարակությունների համար քիչ թե շատ լեգիտիմ խաղաղության համաձայնագրի ստորագրումն է: Մենք այդ լեգիտիմությունը չենք տեսնում, ի դեպ, ոչ միայն Հայաստանում: Հայաստանում 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնությունից դժգոհ մարդիկ ելույթներ են ունենում, բողոքի ցույցեր են անում: Ադրբեջանում վիճակն այդ առումով ավելի բարդ է: Փառք Աստծո, սոցցանցերում կան բլոգներ, որտեղ կարդում ենք. «Գողացված հաղթանակ», «Մեզ թույլ չտվեցին վերցնել Ստեփանակերտը»,«Ի՞նչ են անում մեր տարածքում օտարերկրյա զինվորները»: Կարո՞ղ ենք ասել, որ ադրբեջանական հասարակությունը ամբողջությամբ ընդունել է պատերազմի արդյունքները: Իհարկե, ո՛չ: Ամբողջությամբ և մինչև վերջ չի ընդունել: Ես հասկանում եմ Իլհամ Ալիևի տրամաբանությունը: Եթե ես լինեի Իլհամ Ալիևի տեղը՝ ես էլ կասեի. «Վե՛րջ, ամեն ինչ ավարտված է, ես մտա պատմության մեջ, ես պատմության դասագրքի մեջ եմ»: Նրա տրամաբանությունը միանգամայն հասկանալի է, բայց չի կարելի ասել, թե հակամարտությունը դրանով ավարտվել է», - ընդգծեց Սերգեյ Մարկեդոնովը:

Քաղաքագետը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, միևնույն է, խոսում են, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում:

«Իսկ Մինսկի խումբը չի՞ ասում, որ կարգավիճակը մինչև վերջ հստակեցված չէ: Ասո՛ւմ է: Քանի դեռ այդ հարցերը լուծված չեն՝ չենք կարող խոսել հակամարտության ավարտված լինելու մասին: Ես հենց այնպես չասացի, որ հակամարտությունը միայն ղարաբաղյան չէ: Այն, ինչ հիմա տեսնում ենք՝ կապված սահմանագծման և սահմանազատման հարցերի հետ, հենց դրա մասին է խոսում, որ կոնֆլիկտը հայ-ադրբեջանական է: Այնպես որ, չենք կարող ասել, որ ամեն ինչ ավարտված է: Բայց ղարաբաղյան կառուցվածքի կենտրոնական-առաջատար ազդեցությունը աստիճանաբար նվազելու է՝ այդ թվում սերնդափոխության պատճառով», - մեկնաբանեց Սերգեյ Մարկեդոնովը:

Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին»
Ամենադիտված