Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետն ու իր աշխատակազմը թաքցնում են Ալիևի հետ «օպերատիվ կապի» փաստը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020թ. աշնանը Արցախի դեմ սանձազերծված պատերազմից և նոյեմբերի 9–ի ամոթալի համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ կառավարությունն ու վարչապետը հնարավորինս անհասանելի են դարձել լրատվամիջոցների համար։ NEWS.am–ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իր աշխատակազմին՝ իրեն այլևս չանհանգստացնել լրատվամիջոցների թե՛ բանավոր, և թե՛ գրավոր հարցադրումնեով։

Դրա ապացույցը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի անունից NEWS.am–ին ուղարկված զավեշտալի պատասխանն է։

Դեռևս սեպտեմբերի 2–ին NEWS.am–ը, հղում կատարելով ՀՀ սահմանադրությանն ու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածներին, գրավոր հարցմամբ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզելու, արդյոք 2020թ. նոյեմբերի 9–ից հետո վերականգնվե՞լ է 2018թ. իր և Ադրբեջանի նախագահի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն երկու երկրների միջև հաստատված զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետ կապված օպերատիվ կապը։

Եթե այո, ի՞նչ պարբերականություն է այն կրում։ Տեղեկություն ստանալու հարցմանը օրենքով սահմանված ժամկետներում պատասխան չստանալուց հետո սեպտեմբերի կեսերին NEWS.am–ը փորձել էր կապ հաստատել վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերն անպատասխան էր թողել։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակցի հորդորով սեպտեմբերի 15–ին կրկին ուղարկել ենք նույն հարցումը։ Երկրորդ փորձից 24 օր անց, այդպես էլ չստանալով պատասխան, NEWS.am–ը դարձյալ զանգահարել է վարչություն և հիշեցրել հարցման գոյության մասին։

Մեր հիշեցումից ժամեր անց վարչության պետ Արմեն Խաչատրյանի անունից ստացել ենք գրություն, որտեղ բառացիորեն նշված է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս. թ. հոկտեմբերի 6–ին՝ Ազգային ժողով–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նշված հարցադրմանը և վարչապետի հնչեցրած պատասխանին ավելացնելու ոչինչ չունենք»։

Ստացվում է,  որ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը, որը լիազորված է՝ ապահովելու վարչապետի և աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ, չցանկանալով անհանգստացնել վարչապետին, սպասել է այնքան ժամանակ, մինչև կառավարության ղեկավարը մի առիթով կարտաբերի «օպերատիվ կապ» եզրույթը, որպեսզի այն որպես պատասխան ներկայացնի լրատվամիջոցին՝ համարելով, թե իր պարտականությունները կատարել է։

Ստպված ենք հիասթափեցնել պարոն Խաչատրյանին, քանի որ հոկտեմբերի 6–ի հարցուպատասխանի ժամանակ որևէ պատգամավոր վարչապետին չի ուղղել մեզ հուզող հարցը, իսկ վարչապետն էլ չի անդրադարձել այդ հարցին։

Հոկտեմբերի 6–ի նիստում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ընդամենը խոսել է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանից ու Արցախից զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել, և իր իսկ նշած օպերատիվ կապն ըստ պատգամավորի՝ ծառայում է բացառապես պայմանավորվածությունների, խոստումների, միգուցե նաև թուրքի կողմից ունեցած տեղեկություններն իր մասին շանտաժի տարբերակով չհրապարակելու համար։

Ի պատասխան՝ կառավարության ղեկավարը հեգնել է պատգամավորին՝ նշելով. «Էդ օպերատիվ կապը ձեր խմբակցության ղեկավարն է հիմա։ Գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ այդ ի՞նչ է պայմանավորվել և ո՞ւմ հետ։ Օպերատիվ կապն այսօր բացակա է, բայց ձեր խմբակցության ղեկավարն է, ուզում եմ հիշեցնել․․․ Եվ զգույշ եղեք, եթե այդ համառությամբ հետևողական գնաք, կարող է պարզվի, որ դավաճանական շրջանակում եք գտնվում, գուցե դո՞ւրս գաք խմբակցությունից, կամ իրե՞ն հեռացնեք խմբակցությունից․․․»։

Առնվազն զավեշտալի է կարծել, թե «օպերատիվ կապն այսօր բացակա է» ձևակերպումով վարչապետը նկատի է ունեցել, որ իր և Ալիևի միջև օպերատիվ կապ այսօր չկա։ Դժար չէր կռահել, որ խոսքը ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մասին է, ով այդ օրը ներկա չէր կառավարության հետ հարցուպատասխանին։

Ինչևէ, հույս ունենք, այսքանից հետո վարչության պետը խիզախություն կունենա մտնելու վարչապետի մոտ և ի վերջո զեկուցելու  նրան ուղղված «անախորժ» հարցման մասին, հակառակ դեպքում մնում է արձանագրել, որ վարչապետն ու իր աշխատակազմը խախտում են ՀՀ Սահմանադրության 51-րդ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածները։

Նշենք, որ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին օրենքի»՝ եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին։

Այս դեպքում տեղեկատվության տնօրինողը ոչ միայն չի տեղեկացրել, որ չունի փրտրվող տեղեկատվությունը, այլևս խախտելով տեղեկատվության տրամադրման ժամկետները,  խեղաթյուրել է մեր կողմից բարձրացված հարցը և դրան տվել ոչինչ չասող պատասխան։ Այսպիսով՝ արձանագրենք, որ «օպերատիվ կապի» մասին հարցը շրջանցելու վարչապետի աշխատակազմի փորձը ձախողվեց, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ վարչապետն ու իր աշխատակազմը թաքցնում են Ալիևի հետ «օպերատիվ կապի» փաստը։

Ի դեպ՝  նախօրեին ողջ օրվա ընթացքում NEWS.am–ին այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Արմեն Խաչատրյանի հետ և պարզաբանում ստանալ խնդրի առնչությամբ։

Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին»
Ամենադիտված