2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.9%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.7% գնաճ:
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Հայաստանի վիճակագրական կոմիտեից։
2021թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.8 և 0.6%-ով։ 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 43.1% և 42.6%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 36.2% և 42.6% գնաճ:
2021թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գորգերի և հատակի ծածկերի, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.2%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահկարասու, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.4%, խոշոր կենցաղային սարքերի՝ 0.6%, կահույքի և կահավորանքի՝ 0.7%, դեղագործական ապրանքների՝ 0.8%, տարբեր տեսակի կոշկեղենի, մաքրող, լվացող միջոցների՝ 1.2%, գրասենյակային պարագաների՝ 1.3%, հագուստի 1.8% գնաճ:
Միաժամանակ, ոսկերչական զարդերի գները նվազել են 1.0%-ով, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 0.4%-ով, կենցաղային և այգեգործական գործիքներինը՝0.2%-ով: