Պատմության այս օրը (հոկտեմբերի 11)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աղջիկ երեխաների միջազգային օր, Մակեդոնիա` Հեղափոխության օր, Բաշկիրիա՝ Հանրապետության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1900 – վախճանվել է մանկավարժ Գայանե Հովհաննիսյանը:
1901 – ծնվել է բալետի հայ խորհրդային արտիստ, դիրիժոր Դմիտրի Շիկանյանը:
1921 – վախճանվել է քիմիկոս Հարություն Աբելյանը:
1937– վախճանվել է գրականագետ, մանկավարժ Աբրահամ Զամինյանը:
1961 - ծնվել է կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր Արթուր Արիստակեսյանը:
1967 – վախճանվել է Խորհրդային Միության հայազգի մարշալ Հովհաննես Իսակովը:
1989 – վախճանվել է դիվանագետ Անդրանիկ Մարտիրոսյանը։
2001 - Հայաստանում անց է կացվել մարդահամար:
2005 - Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության խորհուրդը որոշել է բոյկոտել նոյեմբերի 27-ի նախատեսված Սահմանադրական հանրաքվեն:
2007 - Ստամբուլի դատարանը «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի որդուն` Արաթ Դինքին մեղավոր է ճանաչել «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ և նրան դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման:
2010 - մեկնարկել է «Կինոաշուն» փառատոնը, որի շրջանակներում մեկ ամիս շարունակ Երևանում և չորս մարզերում ցուցադրվել են հայկական ֆիլմեր:
2011 - Հայաստանի հավաքականը Դուբլինի Aviva մարզադաշտում 1:2 հաշվով պարտություն է կրել Իռլանդիայի թիմից, որի արդյունքում չի մտել Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ:
2011 – սկսել է տպագրվել «Գյումրի Ասպարեզ օրաթերթը»։
2012 - Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործով կալանավորվել է Կապանի մսի կոմբինատի տնօրենը:
2014 - պաշտոնապես բացվել է UWC Dilijan College-ը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը:
2018 - Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:
- ԱԱԾ-ն պարզել է, որ Արմեն Ավետիսյանը բարձրաստիճան պաշտոնյա եղած տարիներին ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը, սակայն հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված ընկերությանը:
2019 - Թուրքմենստանի մայրաքաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին։ Ադրբեջանի ղեկավարը փորձել է առիթն օգտագործել Հայաստանը քննադատելու եւ «ֆաշիստներին հերոսացնող» երկիր ներկայացնելու համար, նա հիշեցրել է, որ Երևանում կանգնեցվել է Գարեգին Նժդեհի արձանը, Նժդեհին Ալիևն անվանել է «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»: Փաշինյանը կոշտ պատասխան է տվել նրան՝ հայտարարելով, որ Ալեւը այդպիսով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ:
2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական Էլբրուս հրթիռը ընկել է ադրբեջանական Գյանջա քաղաքի բնակելի թաղամասում, գիշերը ուժեղ գնդակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1138 – Հալեպ քաղաքում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվել է մոտ 230 000 մարդ։
1758 – ծնվել է գերմանացի ֆիզիկոս և աստղագետ Հենրիխ Օլբերսը:
1853 - Նյու-Յորքում բացվել է ԱՄՆ-ի առաջին կլիրինգային բանկը:
1881 - ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի բնակիչ Դեյվիդ Հյուստոնը արտոնագրել է ֆոտոժապավենը:
1885 – ծնվել է ֆրանսիացի գրող, գրականագետ, Նոբելյան մրցանակակիր Ֆրանսուա Մորիակը:
1887 - ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը արտոնագրել է ընտրություններում ձայների հաշվման էլեկտրոնային հաշվիչ:
1889 – վախճանվել է անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Ջոուլը, որի անունով է կոչվում էներգիայի և աշխատանքի միավորը՝ Ջոուլ:
1896 – վախճանվել է ավստրիացի երգահան, երգեհոնահար և երաժշտության մանկավարժ Անտոն Բրուքները։
1891 - Ստոկհալմում բացվել է աշխարհում առաջին բաց երկնքի տակ գտնվող էթնոգրաֆիկ թանգարանը, որը կոչվում էր «Սկանսեն»:
1899 – սկսվել է երկրորդ անգլո-բուրական պատերազմը։
1918 – Ֆրանսիայում իրականացվել է առաջին ռադիոկառավարվաղ թռիչքը, որը տևել է մեկ ժամ, իսկ ինքնաթիռը կտրել է 100 կմ հեռավորություն:
1919 - «Хендли Пейдж Трэнспорт» ընկերությունը առաջին անգամ ուղևորներին տվել է նախաճաշ տվել թռիչքի ընթացքում, «երկրորդ նախաճաշի» մեկ պորցիայի արժեքը եղել է երեք շիլլինգ:
1922– Մարմարա ծովի ափին գտնվող Մուդանյա քաղաքում ստորագրվել է զինադադարի համաձայնագիր Թուրքիայի և Անտանտի երկրների միջև:
1922- կոմերիտմիության համագումարում Լև Տրոցկին իր ելույթում կոչ է արել երիտասարդությանը «կրծել գիտության գրանիտը», որը դարձել է թևավոր խոսք:
1931 - ԽՍՀՄ-ում որոշում է ընդունվել լրիվ լիկվիդացնել մասնավոր առևտուրը:
1937 – ծնվել է անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ Բոբի Չարլթոնը:
1951 – ծնվել է հրեական ծագումով ֆրանսիացի երգիչ և երգերի հեղինակ Ժան-Ժակ Գոլդմանը:
1961 - ԽՍՀՄ-ի Սեմիպալատինսկի փորձադաշտում իրականացվել է առաջին ստորգետնյա միջուկային պայթյունը:
1962 – սկսվել է երկրորդ Վատիկանյան համաժողովը, որտեղ որոշվել է կաթոլիկ ծեսերի ժամանակ չօգտագործել նախկինում պարտադիր հանդիսացող լատիներենը:
1963 – վախճանվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ Ժան Կոկտոն:
1990 - սերբ գործարար ժալկո Ռաժնատովիչը և և 19 ֆուտբոլային ֆանատներ Բելգրադում ստեղծել են Սերբական կամավորական գվարդիան, որը մեկ տարուց էլ պակաս ժամանակ անց սկսել է կռվել Խորվաթիայում, ապա Բոսնիա-Հերցեգովինայում:
1994 - Ռուսաստանում կտրուկ ընկել է ռուբլու կուրսը դոլլարի նկատմամբ, որը պատմության մեջ է մտել «սև երեքշաբթի» անվանումով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը