«Հայաստան» դաշինքը շարունակում է մարզային այցելությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայաստան» դաշինքը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստան» դաշինքը շարունակում է մարզային այցելությունները․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հոկտեմբերի 9-ին եւ 10-ին Լոռու մարզկենտրոն Վանաձոր և Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքներում հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորները ներկայացրել են երկրում առկա իրավիճակը, խոսել Դաշինքի մոտեցումներից, լսել ներկաներին, պատասխանել նրանց հուզող հարցերին: