Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Հնդկաստանի ԱԳ նախարարը գալիս Երևան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում գլոբալ ենթակառուցվածքների համար աշխարհաքաղաքական պայքարը սրության նոր փուլ է թևակոխել, որում նորովի են հանդես գալիս Իրանն ու նաև Հնդկաստանը:

Այսօր պաշտոնական երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Հնդկաստանի ԱԳ նախարարը Երևանում հանդիպումներ է ունենալու՝ ինչպես ՀՀ ԱԳ նախարարի, այնպես էլ՝ վարչապետի ու ՀՀ ԱԺ նախագահի հետ:

Թեև նախկինում եղել է Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյայի այց ՀՀ, սա Հնդկաստանի ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստան, ինչը կարևոր հանգրվան է՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման տեսանկյունից, հատկապես ներկայումս տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցի շուրջ աշխարհաքաղաքական ակտիվ զարգացումների պայմաններում:

Թուրք-ադրբեջանական Զանգեզուրյան «պլանը», որն իբրև թե պետք է դառնա միջանցք Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան, ներկայումս լրջորեն անհանգստացնում է ոչ միայն Իրանին, որը սկսել է աշխատել թե քաղաքական, թե ռազմական գործիքներով՝ տարածաշրջանում իր շահերն առաջ մղելու ուղղությամբ, այն անհանգստացնում է նաև Հնդկաստանին՝ տարածաշրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի միջոցով Պակիստանի ազդեցության ընդլայնման և գլոբալ ենթակառուցվածքների հեռանկարի պատճառով:

Պակիստանի ու Հնդկաստանի միջև Քաշմիրյան հակամարտությունը սրության տարբեր աստիճաններով սկսվել և շարունակվում է 1947 թվականից: Այս խնդրին է գումարվել նաև Աֆղանստանում իրավիճակի փոփոխությունը և թալիբների ամրապնդումը՝ ինչպես Աֆղանստանում, այնպես էլ՝ միջազգային թատերաբեմում: Հնդկաստանի հարավկովկասյան ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա ադրբեջանապակիստանյան սերտ հարաբերությունների պատճառով:

Այս տարվա մարտ ամսին իրանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել է, որ իրանական Չաբահար նավահանգստի միջոցով ստեղծվելիք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում, որը պետք է կապի Եվրասիան և Սկանդինավիան Հնդկական օվկիանոսի հետ, պատրաստվում է ներառել Հայաստանը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում նշել էր.

«Իր հերթին Հնդկաստանը զգալի ներդրումներ է անում այդ նավահանգստում՝ նաև մրցակցությունից դուրս թողնելու համար Չաբահարից մոտ 70կմ հեռավորության վրա գտնվող թշնամական Պակիստանի Գվադար նավահանգիստը և կտրելով Աֆղանստանն ու Կենտրոնական Ասիան Հնդկական օվկիանոսի հետ կապող պակիստանյան ուղին՝ տրանսպորտային առումով մեկուսացնելու Իսլամաբադին»։

Հատկանշական է, որ հայ-հնդկական դիվանագիտական բոլոր հանդիպումների օրակարգում պաշտոնապես նշվում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ իրավիճակը:

Հարկ է հիշեցնել նաև, որ Հնդկաստանն այն եզակի երկրներից մեկն էր, որը սկզբունքային դիրքորոշում հայտնեց մայիսի 12-ին ադրբեջանական զինծառայողների՝ ՀՀ տարածք ներխուժումից հետո: Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ էր արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը և զերծ մնալ սադրանքներից։ «Զինվորականների կողմից սահմանի խախտումն ու առաջխաղացումը կարող է ապակայունացնել իրավիճակն ու նպաստել ռազմական գործողությունների վերսկսմանը։ Մենք կոչ ենք անում խախտող կողմին անհապաղ հետ քաշել զորքերն ու զերծ մնալ հետագա սադրանքներից։ Հնդկաստանը մշտապես հանդես է եկել երկկողմ վեճերը քաղաքական և դիվանագիտական միջոցներով խաղաղ հանգուցալուծելու օգտին։ Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսակետից»,- ասված էր հայտարարության մեջ։

Վերադառնալով «Հյուսիս-Հարավ»-ին, ապա այս տրանսպորտային միջանցքը պետք է դիտարկել՝ որպես աշխարհի ամենակարևոր միջազգային նախագծերից մեկը, որը կարող է մրցել նոր Մետաքսի ճանապարհի հետ:

«Հյուսիս-Հարավը» 7200 կմ երկարություն ունեցող մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ։ Այն Սուեզի ջրանցքով Եվրոպան, Պարսից ծոցի ու Հնդկական օվկիանոսի երկրները միացնող ծովային ճանապարհի այլընտրանքային ճանապարհ է։ Միջազգային տրանսպորտային միջանցքի երեք երթուղի գոյություն ունի. Անդրկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), արևմտյան և արևելյան (ցամաքային)։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Հնդկաստանի հետաքրքրության աճը Հարավային Կովկասի նկատմամբ տրամաբանական է, քանի որ կոնկրետ ուղղությունների և կոնկրետ կետերի վրա Հնդկաստանն արդեն իսկ մեծ երկարաժամկետ տնտեսական ու քաղաքական ներդրումներ է արել, պրոյեկտները քննարկվել, սակայն չեն իրագործվել տասնամյակներ շարունակ: Սակայն, ըստ նրա, պատերազմից հետո տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման թեման և կոնկրետ խաղացողների միջև պայմանավորվածություններն արագացրել են բոլոր գործընթացները:

«Այս դեպքում հասկանալի է, որ Հնդկաստանը, Իրանը, Վրաստանը պայքարելու են կոնկրետ ուղղության համար, դրան զուգահեռ՝ Թուրքիան, Ադրբեջանը՝ մեկ այլ ուղղության, և այստեղ Հայաստանն առանցքային հանգույց է դառնում, Հայաստանի քաղաքականությունից շատ բան է կախված: Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա Հնդկաստանը տարածաշրջանային հակամարտություններից հեռավորություն է պահպանելու, քաղաքական խնդիրներին չի միջամտելու, սակայն ակտիվություն կլինի, քաղաքական շեշտադրումներ կլինեն:

Այցի ընթացքում գլխավոր հարցը տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է, Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան ենթակառուցվածքային առանցքի ապագա տեսքը, դրա խոչընդոտները: Ակնհայտ է, որ թեև որոշակիորեն սպասելի, բայց Թեհրանի արձագանքը ևս մի փոքր սառեցրել է գործընթացները, կամ Իրանի ԱԳ նախարարի այցը Մոսկվա փոխել է բանակցությունների ընթացքը: Բայց խոսքը միայն Թեհրանը չէ, հաշվի չառնել գլոբալ հետաքրքրությունները հնարավոր չէ, քանի որ դա կարող է նոր աշխարհաքաղաքական սրացումների առջև կանգնեցնել շատ երկրների»,- ասաց վերլուծաբանը:

Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին»
Ամենադիտված