Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի հանրապետականացումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ միանգամից 4 որոշում է կայացրել՝ տարբեր համայնքներում համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու վերաբերյալ։ Այսպես. Գյումրիում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալբերտ Մարգարյանը, Վանաձորում՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Վանիկ Օհանյանը, Վայքում ՝ Մխիթար Մաթևոսյանը, իսկ Ջերմուկում ՝ Վահագն Արսենյանը։ Ինչպես և ավելի վաղ էինք նշել Նիկոլ Փաշինյանը այս նշանակումներով ցանկանում է առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ իր ձեռքում կենտրոնացնել վարչական բոլոր ռեսուրսները՝ իր դեմ տրամադրված բոլոր համայնքապետերին զրկելով վարչական ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունից և ամեն գնով Նիկոլ Փաշինյանին հավատարիմ անձանց քաղաքապետ դարձնելով։ Այս դավադիր ծրագիրն իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հետաքրքիր տեխնոլոգիա էր մտածել, մասնավորապես Գյումրիի և Վանաձորի դեպքում որոշում էր կայացվել մեծացնել այդ համայնքները, իսկ համայնքների խոշորացման դեպքում ավագանիների լիազորությունները դադարեցված էր համարվում։

Եվ այսպես Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններից ընդամենը հաշված օրեր առաջ, համայնքապետի նոր պաշտոնակատար է նշանակվում։ Վանաձորում, Վայքում և Ջերմուկում ընտրությունները կայանալու են արդեն դեկտեմբերի 5-ին։ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ապօրինի է գնահատել Նիկոլ Փաշինյանի այս քայլը, սակայն դա որևէ կերպ չի խանգարել Նիկոլ Փաշինյանին նոր համայնքապետ նշանակելու, ընդ որում նույնիսկ նոր համայնքապետն ինքն է ասում, որ չի լինելու իշխանության սրտի թեկնածուն այդ ընտրություններում։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն լինելու է Լոռու գործող մարզպետ Արամ Խաչատրյանը։ Վերջինս քաղաքապետ ընտրվելուց հետո մարզպետի պաշտոնը ամենայն հավանականությամբ կզիջի հենց Վանիկ Օհանյանին։ Ամենատարօրինակ նշանակումը թերևս Ջերմուկում էր։ Վահագն Արսենյանը երկար տարիներ «Հանրապետական» կուսակցության անդամ և պատգամավոր հանդիսացող, «Ջերմուկ գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Արսենյանի որդին է։ Աշոտ Արսենյանը նախկին իշխանությունների օրոք, մամուլի տարբեր միջոցների համաձայն համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխներից մեկը։ Ընդսմին լուրեր էին շրջանառվում, թե հենց նա է ապահովում իշխանությունների ֆինանսական եկամուտների մի մասը։ Այդ տեղեկությունները կարծես բացարձակապես չէին հետաքրքրում Նիկոլ Փաշինյանին, նա փոխարենը Աշոտ Արսենյանի որդուն նշանակում է Ջերմուկի համայնքապետի պաշտոնակատար։ Ջերմուկցիներից մի քանիսը երեկ մեզ հետ զրույցում նշեցին, թե քաղաքում լուրեր են շրջանառվում, թե Արսենյանը կարողացել է այժմ էլ դառնալ Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխը, իսկ իր որդուն քաղաքապետի պաշտոն է ապահովել, և հենց նա է գլխավորելու «Քաղաքացիական պալմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը Ջերմուկում։

2018թ.-ին գալով իշխանության և խոստանալով բոլոր միջոցներով պայքարել նախկին արատավոր բարքերի, օլիգարխների, ժողովրդին լլկողների և հարստահարողների դեմ՝ Նիկոլ Փաշինյանը այսօր գնում է այդ ճանապարհի ամենավատ կածաններով։ Օլիգարխիայի դեմ պայքարողը օլիգարխի որդուն նշանակում է քաղաքապետի պաշտոնակատար և իրենց հիմնական թեկնածու։ Իհարկե ջերմուկցիների համար շոկ է այս ամենը։ Նրանց բարդ կլինի բացատրել, որ հեղափոխական կարգախոսներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հանկարծ պարզում է, որ Ջերմուկում չկար այլ հեղափոխական և այլ առաջադեմ թեկնածու, քան Արսենյանները։ Նման դեպքերը բազմաթիվ են։ Գրեթե բոլոր համայնքներում առայժմ լուռ դժգոհություն է հասունանում իշխանության թեկնածուների նկատմամբ։ Տեղերում մարզպետներն անթաքույց հարաբերվում են թե՛ նախկին իշխանությունների ներկայացուցիչների, թե՛ մանր քրեական տարրերի և թե՛ այլ վատահամբավ անձանց հետ՝ այդ կերպ փորձելով պահպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Լևոն Ալեքսանյան

Путин пригласил руководителей стран ОДКБ в Москву ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին
Ամենադիտված