Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունն ընդունակ չէ ինքնուրույն որևէ քայլ կատարել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում Ռուսաստանն ու Թուրքիան առաջ են մղում «3+3» ձևաչափը։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

Հարցին, թե Հայաստանի անելիքը ո՞րը պետք է լինի այս իրավիճակում քաղաքագետը ասել է․ ««3+3» հարթակը Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ մշակած այն քաղաքական ծրագիրն է, որը խնդիր ունի հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդիրը դուրս բերել միջազգային կարգավորումների շրջանակներից և պարփակել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների շրջանակի մեջ։ Բայց, քանի որ դա հնարավոր չէ իրականացնել առանց գոնե տարածաշրջանը ներկայացնող քաղաքական շրջանակների համաձայնության, դրա համար էլ ֆորմատը հենց այդպես էլ ստեղծվել է՝ «3+3»։ Դրա հեղինակները ենթադրել են, որ կկարողանան համոզել հատկապես Իրանին ներգրավվել այդ ֆորմատում՝ ստանալով ինչ-որ արտոնություններ ու երաշխիքներ։ Սա հենց նշածս այն խնդրի շարունակությունն է, ըստ որի՝ Հարավային Կովկասում Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո հաստատվել է տարածաշրջանային բալանս Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Եվ սա դրա իրավական այն արձանագրումն է, որով պետք է խնդիրները քնեցվեն կամ լուծվեն՝ միջազգային հանրությանը՝ հատկապես Արևմուտքին փաստի առաջ կանգնեցնելով։ Եվ մենք տեսնում ենք, որ իրենք այդ առումով հետևողական են գտնվել։ Այնպես չէ, որ «3+3» ֆորմատը նոր է ծագել, դա արդեն ամիսների պատմություն ունի, բավական երկար ժամանակահատված է, որ Թուրքիան ու Ռուսաստանն այդ գործընթացը նախաձեռնել են։ Ընդ որում, վերջերս իրենց հայտարարությունն էր շատ հետաքրքիր, որ իրենք մատնանշեցին, թե իբրև այդ ամենը նախաձեռնվել է պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից։ Բայց հասկանալով, որ Հարավային Կովկասում Հայաստանը կարող է դեմ լինել թուրքական այդ նախաձեռնողականությանը, իրենք դա զիջել են պաշտոնական Մոսկվային։ Իհարկե, դա այդպես չէ, ներկայացվում է այդպես՝ ընդամենը տրամաբանություն հաղորդելու համար, թե ինչու է պաշտոնական Մոսկվան առավել ինտենսիվ փորձում այդ ծրագիրը կյանքի կոչել։ Ճշմարտությունն այն է, որ դա շարունակությունն է այն գործընթացի, ինչ մենք տեսել ենք մեկ տարի առաջ։ Ավելին, մինչև այդ էլ գործընթացները կային, առաջին հերթին տարածաշրջանում թուրքական ու ռուսական զորքերի ներկայության ծրագրերն սկսվել էին մինչ 44-օրյա պատերազմը։ Նախորդ տարվա հուլիսյան մարտերը դրա ցուցիչն էին, երբ լեգիտիմ իրավունք տրվեց Թուրքիային՝ Ադրբեջանի տարածքում զորավարժություններ իրականացնել և զորք մտցնել։ Դա ոչ թե հանգամանքների բերումով էր, այլ արդեն իսկ երկուստեք ծրագրված քաղաքական ծրագրերի կյանքի կոչումն էր։ Հիմա, ըստ էության, մենք եկել ու այն իրավիճակին ենք հանգել, երբ Ռուսաստանը և Թուրքիան, բախվելով այդ հաստատված բալանսին Արևամուտքի և Իրանի հակադրմանը, փորձում են գտնել այդ բալանսի կյանքի կոչման ինչ-որ տարբերակներ՝ Իրանին ներգրավելով այդ ծրագրերի կյանքի կոչմանը։ Որը, սակայն, մենք տեսնում ենք, որ հաջողություն չի ունենում, քանի որ Իրանը շատ լավ հասկանում է, որ անկախ մարտավարական հաջողություններից, որը խոստանում են պաշտոնական Անկարան և Մոսկվան, ռազմավարական առումով իրենք շատ մեծ պարտություն են կրելու, և նման կարգի ֆորմատը կյանքի կոչելն անթույլատրելի է։ Հայաստանն, ըստ էության, ուղղակիորեն ոչինչ չի կարող անել, դա մենք տեսնում ենք մշտապես։ Այս պատերազմից հետո մենք դա անընդհատ տեսնում ենք, Հայաստանի իշխանությունն այնպիսի կախման մեջ է գտնվում Կրեմլից, որ որևէ ինքնուրույն քայլի անընդունակ է։ Դա նաև կապված է կառավարողների մտածողության ու հոգեբանության հետ, նրանք այն մարդիկ չեն, ովքեր կարող են այնպիսի քաղաքականություն վարել, որն իր մեջ ըմբոստության, ընդդիմանալու ինչ-որ տարրեր կունենա։ Սակայն անուղղակիորեն փորձում են ինչ-որ առումով Իրանի և Արևմուտքի միջոցով երբեմն իրենց դժգոհությունները հայտնել և ներկայացնել, որ իրենք անզոր են այդ ռուս-թուրքական աքցանից դուրս գալու առումով, սակայն ուրախ կլինեին, եթե աշխարհաքաղաքական այլ ուժեր կարողանային ռուս-թուրքական բալանսին վերաբերող այս գործընթացը տապալել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Առաջիկա օրերի եղանակըՍանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին»
Ամենադիտված