Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող, միջամտող քայլեր են ձեռնարկում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը, որով խստացվում են վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված փոխհատուցման գումարները, ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել: Այս թեմայով զրուցել ենք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի հետ։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՍԴ որոշումը Աշոտ Մելիքյանը պատասխանել է․ «Մենք մեր դիրքորոշումը չենք փոխել, որովհետև համոզված ենք, որ այդ օրենքը մեծ հաշվով հակասում է այն մոտեցումներին, որոնք որդեգրել են միջազգային կառույցները, մասնավորապես, Եվրոպայի խորհուրդը և այն նորմերը, որոնք նշված են Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներում: Բացի այդ, եթե մենք ՍԴ այս որոշումը դնենք մեկ այլ որոշման կողքին և համեմատենք 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման հետ, իսկ դա նույնպես ամբողջությամբ վերաբերում էր վիրավորանքին և զրպարտությանը, և դրանց հետ կապված դատական գործերին, ապա տեսնում ենք, որ եթե ասենք 10 տարի առաջ պահանջ էր ներկայացվում առ այն, որ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել լրատվամիջոցների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց սնանկացմանը, այսօր նույն դատարանը, թեև այլ կազմով, ըստ էության, հակառակն է անում՝ հաստատում է մի օրենք, որը սահմանում է վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման վերին շեմերի եռապատիկ բարձրացում: Այստեղ ակնհայտ է հակասությունը և հասկանալի է, որ սա կարող է ազդակ հանդիսանալ դատարանների համար, որպեսզի նրանք ավելի բարձր գումարներ բռնագանձեն այդպիսի գործերով, քան ընդունված է այսօրվա պրակտիկայում: Բացի դա, մենք շատ լավ գիտենք, որ բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական գործիչները, հայտնի գործարարները, շոու բիզնեսի ներկայացուցիչները շատ հաճախ իրենց հասցեին քննադատությունն ընկալում են որպես վիրավորանք կամ զրպարտություն և դիմում են դատարաններ՝ հաշվեհարդար տեսնելու համար: Չկայացած անկախ դատական համակարգում ինչ ասես կարող է լինել, և այդ պարագայում հասկանալի է, որ այդ դրամական փոխհատուցման բարձր շեմը մի կողմից կաշկանդելու է լրագրողական գործունեությունը, լրագրողները 10 անգամ կմտածեն սուր քննադատություն կիրառել, թե ոչ, որովհետև դա կարող է ընկալվել որպես վիրավորանք կամ զրպարտություն, մյուս կողմից 6 մլն դրամի փոխհատուցման չափը կարող է շատ գայթակղիչ թվալ պատեհ կամ անպատեհ առիթներով դատարան դիմելու համար: Դրա արդյունքում և դատական հայցերի քանակը կարող է ավելանալ ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների, և այդ պարագայում էլ չգիտենք, թե անկախ դատական համակարգ չունենալու պարագայում ինչ որոշումներ կընդունվեն այդպիսի գայթակղիչ պայմաններում, երբ մարդիկ, որոնք խնդիրներ ունեն լրագրողների և լրատվամիջոցների հետ, հայցերով դիմեն և մաքսիմալ՝ 3-6 մլն դրամի փոխհատուցում պահանջեն: Կարծում եմ՝ այս ամենը բավարար հիմքեր էին, որ ՍԴ-ն համարեր, որ այս օրենքը հակասում է Սահմանադրությանը, բայց շատ տարօրինակ, մեզ հիասթափեցնող ձևով նրանք հաստատեցին այդ օրենքը: Կարծում եմ՝ սա շատ վատ գործընթաց է նաև այն առումով, որ սա միակ հետադիմական օրենքը չէ: Երբ մենք նայում ենք շղթայի մեջ, ասենք, նույն վիրավորանքի քրեականացումը, որ տեղի ունեցավ օգոստոսի 30-ին, չնույնականացվող տեղեկատվական աղբյուրներին հղում անելու արգելքի նախաձեռնությունը, պետական պաշտոնյաների գործուղումների վերաբերյալ տվյալները թաքցնելու առաջարկը, կամ մեկ անձից կատարվող գնումների մասին տվյալները չհրապարակելը, այս ամենը նաև եթե ընդհանուր համատեքստում ենք նայում, տեսնում ենք, որ իշխանությունները փաստորեն կոշտ, ռեպրեսիվ և նոր սահմանափակումներ կիրառելու ուղիով են գնում, որը ոչ մի լավ բան չի խոստանում: Կարծում եմ՝ միջազգային կազմակերպությունները այդ ամենը կնկատեն և Հայաստանի վարկանիշն այն մասով, որով մինչ հեղափոխական շրջանում հպարտություն էր ներշնչում, համարվում էր, որ խոսքի ազատությունը զարգանում է Հայաստանում, հիմա կարող է այդ վարկանիշն իջնել և դա կարող է խփել հենց Հայաստանի ընդհանուր վարկանիշին»:

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Սանկտ Պետերբուրգում վարորդը հարվածել է հղի կնոջն ու 3 մանկահասակ երեխաներինԳերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար պատարագ կմատուցվի․ հայտարարություն Երևանում հոկտեմբերի 1-ին որոշ փողոցների երթևեկությունը կփոփոխվի Վեճ՝ Երևանի ավագանու անդամի և 157 դպրոցի տնօրենի միջև (տեսանյութ) Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ Փաշինյանի արհամարհանքը և եկեղեցուն հասցրած անարգանքըԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունըՄիշուստինին ուղարկում են պատասխանների ետևից Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Անվանվել է COVID-ի նոր տարբերակի ախտանիշներըԱռևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազի
Ամենադիտված