Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱռուշ Առուշանյան դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախօերին որոշել էր Մենուա Հովսեփյանին 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։ Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը Tert.am–ին հայտնել էր, որ աշխատում են գումարը հայթայթելու ուղղությամբ և դատարանի սահմանած գրավի չափը անմարդկային էր համարել։ «Հինգ անչափահաս երեխա ունեցողից 30 միլիոն դրամ գրավ են ուզում»,–ասել էր նա։
Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը օգոստոստի 18–ին դատարանի որոշմամբ կալանավորվել էր երկու ամսով։