Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Հաագայի դատարանը բավարարի ժամանակավոր միջոցների կիրառումը, ապա կունենանք ռազմագերիների ազատ արձակումը պահանջող առաջին իրավական որոշումը. Սիրանուշ Սահակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, Հաագայի Խաղաղության պալատում անցկացնում է հանրային լսումներ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գործով:

ArmDaily.am-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ ընթացքող դատավարությունների կարևորությունը նրանում է, որ մենք առաջին անգամ միջպետական հարաբերություններ առնչվող խնդիրը կարողացանք ներկայացնել ՄԱԿ-ի արդարադատության դատարան։

«Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ընդունել դատարանի իրավազորությունը և այդ առումով տարածքային վեճերը ներկայացնելու իրավական հնարավորությունները փակ էին, բայց առնվազն Խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի հիմքով նման հնարավարություն կար, և գործը ներկայացված է։ Ըստ էության՝ դատարանը քննարկելու է Ադրբեջանի հակահայկական խտրականությունը՝ տասնյակ տարիների ընթացքում։ Այստեղ կոնվենցիայի վավերացման և ուժի մեջ մտնելու օրը կրիտիկական նշանակություն ունի։ Դիրքորոշումները, որոնք դատարանի կողմից ձևավորվելու են, որոշակի արժեքավորություն է ունենալու նաև Արցախի կարգավիճակի հանգուցալուծման տեսանկյունից, բայց այս պահին, եթե կարճաժամկետ հեռանկարն ենք դիտարկում, մեծ նշանակություն ունի հենց ռազմագերիների ազատ արձակումը, քանի որ ռազմագերիների հետվերադարձի ձգձգումը, նրանց նկատմամբ անհիմն, կեղծ, շինծու քրեական գործեր հարուցելը ևս պայմանավորված է էթնիկ պատկանելիությամբ և ատելությամբ»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ այս գործողությունները ևս խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի բոլոր դրույթների խախտում են հանդիսանում։

Նա նշում է, որ այժմ քննարկվում է ժամանակավոր միջոցների կիրառումը՝ մինչև վերջնական վճռի կայացումը։

«Եթե դրանք դատարանի կողմից բավարարվեն, ապա մենք կունենանք առաջին իրավական որոշումը, որը պարտադիր է և պահանջում է ռազմագերիների ազատ արձակումը։ Քանի որ դատարանը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո, ՄԱԿ-ի գործիքակազմը կարող է ի գործ դրվել և որոշակի փոփոխոթյուններ առաջ բերել ստեղծված իրավիճակում»,- ասաց Սահակյանը։

Նա ասաց, որ համանման միջպետական հայց կա նաև Հայաստանի դեմ։ Դրա համար այս գործընթացները փոխկապակցված են։

«Ինձ համար շատ կարևոր է, որ միջազգային ատյանը պարիտետ չպահի և լիարժեքորեն իրացվեն Հայաստանի և հայերի իրավունքներն ու շահերը, որպեսզի հստակ արձանագրվի Ադրբեջանի կողմից խտրականաությունը հայերի նկատմամբ, բայց արհեստական հավասարություններ չդրվեն նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում»,- ասաց իրավաբանը։

Խոսելով դատավարության ժամկետների մասին՝ Սահակյանը նշեց, որ այս լսումները կոնկրետ հայցով են հրավիրվել և առարկան միջանկյալ միջոցների կիրառումն է, որոնք համարժեք են ներպետական ընկալմամբ հայցի ապահովման միջոցներին։

«Սա քննարկվում է այն պարագայում, որ եթե միջև վճռի կայացումը կարող են անդառնալի վտանգներ առաջանալ, կամ վճռի կատարումը անհնարին դառնա, ապա դատարանը կարող է ժամանակավոր միջոցներ կիրառել։ Ընդ որում՝ նման դատական երկու գործընթացներ եղել են դատարանի պրակտիկայում և երկու դեպքում էլ կիրառվել են. մեկը վերաբերվում է Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի, մյուսը՝ Քաթարն ընդդեմ Միացյալ Արաբական Էմիրությունների։ Երկու գործերն էլ տարվել են Խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի հիմքով և երկու գործերով էլ դատարանը ժամանակավոր հայցի ապահովման միջոցներ կիրառել է։ Այսինքն՝ այս գործընթացը լիարժեքորեն տեղավորվում է դատարանի իրավասության և պրակտիկայի շրջանակում։ Ես, անկեղծ ասած, իրական շանսեր տեսնում եմ, որ այդ միջոցները կարող են դատարանի կողմից բավարարվել։ Որոշման հրապարակումը բնականաբար այս խնդրով չի լինելու վաղը, կամ առաջիկա շաբաթվա ընթացքում։ Որպես կանոն 1-2 ամիս ժամանակ է պահանջվում, որ դատարանը ժամանակավոր միջոցների առնչությամբ հրապարակի իր որոշումը։ Դրա համար լսումներից հետո լինելու են խորհդրակցություններ, դատական կազմի շրջանակներում։ Ենթադրում եմ՝ մինչև առավելագույնը երկու ամիս կտրվածքով մենք կունենանք արդեն դատարանի որոշումը։ Ինչ վերաբերում է հիմնական գործի քննարկմանը, ապա միջինացված, կարծում եմ, մոտ 4 տարի կպահանջվի մինչև մենք կունենանք վերջնական դատական ակտ»,- ասաց իրավաբանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Հայաստանին է վերադարձվել պատերազմի ժամանակ բոլոր գերի ընկածներին։ Հարցին՝ կազդեն արդյոք այս հայտարարությունները դատարանի որոշման վրա, Սահակյանը բացասական պատասխան տվեց։

«Սա պետության դիրքորոշումն է, բայց դատավորը պարտավոր է ուսումնասիրել փաստերը և ապացույցները։ Դատարանը պետք է գնահատի այս անձանց գերեվարման հանգամանքները, ժամանակագրությունը, պատերազմի հետ նրանց առնչությունը, այս խմբի առնչությամբ Ադրբեջանի գործողությունները, և փաստերի ու ապացույցների հիման վրա եզրահանգումների գա։ Կարծում եմ՝ կարևոր է լինելու Ադրբեջանի գործողությունների հակասականությունը. եթե ադրբեջանական թեզը, որ նրանք ոչ թե գերիներ են, այլ հանցագործներ են, որոնք ապօրինի փորձել են Ադրբեջանի սահմանը հատել, իրական է, ապա որևէ բացատրություն չունի, թե ինչու 62 հոգանոց խմբից վերադարձվել է մի մեծ հատված, և նրանցից շատերը հայրենադարձվել են առանց դատարանի առջև կանգնելու։ Եթե իրապես գործընթացը իրավական է եղել, ապա նույնական կարգավիճակում գտնվող տղաները պետք է նույն ճակատագրին արժանանային։ Այս գործընթացի տարբերակված մոտեցումը ևս վկայում է, որ գործ ունենք ոչ թե իրավական հանգուցալուծման հետ, այլ քաղաքական»,- ասաց Սահակյանը։

Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Առևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազիԽոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ. ՌԴ Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին
Ամենադիտված