Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի պես թշնամու հետ խաղաղության գնալը հայ ժողովրդի համար լինելու է ինքնասպանություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում կրակ էին բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող: Տեղեկությունը հայտնել էր Արցախի պաշտպանության բանակը։ Այս թեմայով զրուցել ենք «Հայ ազգային ճակատ» կազմակերպության ղեկավար, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի հետ։

Հարցին, թե արդյոք Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ գործողությունների ռազմական գործիչն ասաց․ «Թշնամու գործողությունները միտված չեն ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսելուն և դրանք հիմնականում Արցախում խաղաղապահ զորքերի դեմ իրականացվող քայլեր են, որովհետև Ադրբեջանը ցանկանում է, որ Արցախի տարածքից հեռանա Ռուսաստանն իր խաղաղապահ առաքելությամբ։ Ի հեճուկս Ադրբեջանի՝ Ռուսաստանը ցույց է տալիս, որ այս տարածաշրջանում ինքն ունի կարևորագույն դերակատարում, որ առանց իրեն այստեղ որևէ գործընթաց չի կարող լինել, ուստի սա ավելի շատ ուժի ցուցադրություն էր՝ ընդդեմ Ռուսաստանի։ Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը որևէ բան ստիպելու ցանկություն չունի, որովհետև Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ բոլոր հարցերում սինքրոն է աշխատում, ուստի Ալիևը Փաշինյանին որևէ բան պարտադրելու կարիք չունի»։

Անդրդադառնալով թշնամու հետ խաղաղություն գնալու խոսակցություններին` Գևորգ Գևորգյանը ասել է․ «Ադրբեջանի պես թշնամու հետ խաղաղության գնալը հայ ժողովրդի համար լինելու է ինքնասպանություն։ Ադրբեջանի հետ խաղաղության գնալը նշանակում է՝ ստորագրել հայ ազգի ինքնասպանության փաստաթուղթը, Փաշինյանը դա է անելու, թեև մտածում է, թե գուցե դա էլ մարսի։ Մեր իշխանությունն ընդամենը զբաղված է ժամանակ ձգելով, որպեսզի վերջնականապես ստորագրի մի խաղաղության պայմանագիր, որի արդյունքում բավարարելու է Ալիևի դրած պահանջը՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս Կառավարությունը չի կարող երաշխիք տալ, որ Արցախը չի կարող անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ, որովհետև իշխանության է եկել հենց դրա համար։ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ կա մի փոքր հատված, որն իրեն կուրորեն վստահում և հավատում է, ուստի ինքն իր այդ պլանն իրականացնելու համար երկրում ստեղծում է կառավարելի քաոս։ Փաշինյանն իր առաջ դրված պլանը կատարում է՝ Ալիևի հետ համաձայնեցված»։

Եվ որպես Ալիևի հետ համաձայնեցված աշխատանքի օրինակ՝ Գևորգ Գևորգյանը վկայակոչեց այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսի ժամանակ Հայաստանի հասցեին Ալիևի հնչեցրած մեղադրանքներին որևէ հակափաստարկով չպատասխանելը։

«Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրում է նարկոբիզնեսով զբաղվելու համար, Փաշինյանն ի պատասխան՝ ասում է, որ իրավապահ մարմինները բացահայտումներ են անում այդ ուղղությամբ։ Ադրբեջանը Հայաստանին դարձնում է իր հայտարարություններով այս տարածաշրջանի ամենամեծ չարիքը, թե իբր իրենք այդ չարիքին պատերազմում հաղթեցին, իսկ մեր իշխանազավթիչը հաստատում է Ալիևի ասածը»,- ասաց Գևորգյանը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Առևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազիԽոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ. ՌԴ Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված