Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր խաղացող Հարավային Կովկասում. Հայաստանը՝ գլոբալ ցնցումների էպիկենտրոնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհը թևակոխում է բացարձակապես նոր աշխարհառազմավարական դարաշրջան, և այդ փոփոխությունը զուգակցվում է՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական աննախադեպ ցնցումներով, ճգնաժամերով՝ նոր որոշումների և դիրքավորումների անհրաժեշտության առջև կանգնեցնելով բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին: Այս փուլում, որում էական դերակատարություն ունեցան նաև 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքները, Հարավային Կովկասն առանցքային տարածաշրջանի է վերածվում, որի նկատմամբ գլոբալ խաղացողների հետաքրքրությունն աճում է օրեցօր:

Տարածաշրջանային առաջատար լրատվամիջոցների էջերում վերլուծաբանները շարունակում են ինտենսիվորեն քննարկել, ավելին՝ թիրախավորել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առաջին պաշտոնական այցը Երևան: Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, բնականաբար, չի կարող վրիպել՝ ինչպես հայ հասարակության, այնպես էլ՝ ՀՀ ռազմավարական դաշնակցի ուշադրությունից, ինչպես նաև չի կարող չանհանգստացնել Թուրքիային, Պակիստանին և Ադրբեջանին, որը շարունակում է Հայաստանի շրջափակման և դիվանագիտական մեկուսացման քաղաքականությունը:

Հնդկաստանի նման զարգացող և ընդլայնվող միջազգային խաղացողի առարկայական հետաքրքրությունը, կոնկրետ գործունեությունը Հարավային Կովկասում կարելի է դասել՝ որպես փոփոխվող և նոր ձևավորվող աշխարհակարգի բաղադրիչ, թեև պետք է նաև նշել, որ Հնդկաստանն ու Հայաստանը սկսել են միմյանց «շոշափել» և քննարկել «Հյուսիս-Հարավ» ծրագրի հնարավորությունները դեռևս նախորդ իշխանությունների օրոք: Հասկանալիորեն ներկայումս Հնդկաստանի հետաքրքրությունը ավելի առարկայական տեսք է ձեռք բերում, պայմանավորված տարածաշրջանային զարգացումներով և ամրապնդվող Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ալյանսի առավելապաշտական ծրագրերով, որոնցում կենտրոնական դերակատարություն ունի, այսպես կոչված, Զանգեզուրի, Թուրանական կամ Նախիջևանի միջանցքը: Սակայն, ինչպես տեսնում ենք, Իրանի կտրուկ դիրքավորումը Հարավային Կովկասում Սյունիքի մարզի նկատմամբ վերոնշյալ ալյանսի հավակնությունների ֆոնին փոխում է զարգացումների ընթացքը, ավելին, նոր խաղացողներ է ներգրավում ռեգիոն, ի դեմս Հնդկաստանի: ՀՀ իշխանությունների կամքից և գործողություններից անկախ՝ տարածաշրջանային խաղացողների շահերի շնորհիվ նոր աշխարհաքաղաքական հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի Հանրապետության համար: Ի դեպ, Հնդկաստանը հայտ է ներկայացնում դառնալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթներ առաջ Նյու Յորքում իր աջակցությունը հայտնեց այս հայտին: Այս հայտը, ըստ մի շարք միջազգայնագետների, խոսում է Նյու Դելիի գլոբալ հավակնությունների, նոր միջազգային դերակատարության և դրան ԱՄՆ աջակցության մասին:

Ներկայումս գլխավոր հարցն այն է, թե որքան հեռուն կարող է գնալ Երևան-Նյու Դելի գործընկերությունը, և որքանով Երևանում նախանշված պրոյեկտները՝ հատկապես «Հյուսիս-Հարավ» մուլտիմոդալ ճանապարհային միջանցքը, Պարսից ծոց-Սև ծով, կիրականացվեն համակարգված կերպով և ժամանակին: Ռուսական «Ռեգնում»-ի էջերում քաղաքագետ Տարասովը գրում է, որ դեռ պետք է հասկանալ՝ արդյոք Ջայշանկարի այցը արարողակարգային միջոցառում էր, թե՞ երկկողմ հարաբերություններում նոր փուլի մեկնարկ: Սակայն, նրա խոսքով, հստակ է, որ Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է՝ որպես ռազմավարական գործընկեր: «Ինչ վերաբերում է Երևանին, ապա նրան պետք է մանրամասնորեն վերլուծել սեփական հեռանկարները Կովկասյան ռեգիոնի սահմաններից դուրս եկող «մեծ խաղում» մասնակցության տեսանկյունից»,- հստակեցնում է Տարասովը:

Նա նաև նշում է, որ դեռ ոչ ոք չի կարող ասել՝ կունենա՞, արդյոք, Հնդկաստանը հստակ կովկասյան ռազմավարություն, կմտնի՞ արդյոք «երրորդ օղակ», որն իրենից ներկայացնում է ողջ միջազգային արենան, որտեղ Հնդկաստանը փորձելու է զբաղեցնել գերտերության տեղ, ստանձնելով միջազգային խաղաղության և անվտանգության հարցերում առանցքային խաղացողի դերակատարություն:

«168 Ժամ»-ի հետ զրույցում Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի (GSAC) առաջատար վերլուծաբան Գելա Վասաձեն ասաց, որ Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ բացատրվում է շատ պարզ՝ Ադրբեջանի նկատմամբ Պակիստանի հետաքրքրությամբ: Ըստ նրա, հայտնի առճակատման գիծը Հնդկաստանի և Պակիստանի միջև զգացնել է տալիս, և գործում է հետևյալ տրամաբանությունը՝ «ով ընկերություն է անում» Պակիստանի հետ, «ընկերություն չի անում» Հնդկաստանի հետ՝ և հակառակը: Դա, նրա որակմամբ, բացարձակ բնական բան է:

«Ինչ վերաբերում է Հնդկաստանի հետաքրքրությանը, ապա այդ շահը ռեգիոնում եղել է ու կա Չաբահարի նավահանգիստը և դրա հեռանկարները մեր մեծ տարածաշրջանում: Այդ նավահանգիստը դեռ ողջ ծանրաբեռնվածությամբ չի գործում, քանի որ կա իրանական երկաթուղային ճանապարհների խնդիր, դրանք այնքան էլ լավ վիճակում չեն: Ի դեպ, Չաբահարի նավահանգիստը միակ իրանական նավահանգիստն է, որն ամերիկյան պատժամիջոցների տակ չէ, բոլոր մնացյալ նավահանգիստները պատժամիջոցների տակ են: Լոգիստիկայի տեսանկյունից լիովին հնարավոր է, որպեսզի ավտոմոբիլային միջանցք գործի Իրանով, Հայաստանով, հետո Վրաստան, բեռների մի մասը կարող է գնալ Թուրքիա, ապա դեպի Հարավային Եվրոպա, մյուս մասը՝ վրացական նավահանգիստներ, մյուս մասը՝ Հյուսիսային Ռուսաստան»,- ասաց Վասաձեն:

Նրա խոսքով, տարածաշրջանում հետաքրքրական իրավիճակ է, նոր հնարավորություններ, որոնք Հայաստանը կարող է օգտագործել: «Հնդկաստանը հետաքրքիր երկիր է, մեծ ներուժով, Հնդկաստանը դեռ Չինաստանի հետ չի մրցակցում, սակայն հնարավոր է, որ հեռանկարում մոտենա, ուստի բոլորին խորհուրդ կտայի հետաքրքրվել Հնդկաստանով»,- ասաց Վասաձեն:

Վրացի վերլուծաբանի խոսքով, Վրաստանը Հնդկաստանի մասնակցությամբ լոգիստիկ ծրագրերում լիովին բաց է, քաղաքական հարաբերությունները Վրաստան-Հնդկաստան դեռ փոքր են, Վրաստանում նոր է բացվում Հնդկաստանի դեսպանատուն, մինչ այդ Հայաստանում էր միայն գործում դեսպանատուն:

«Բայց կարծում եմ, հուսամ, որ կսերտանան շփումները: Շփումների քչությունը թույլ չի տալիս հասկանալ ու հստակ ասել, թե ինչ կարող են և ինչ են ցանկանում հնդիկները մեր տարածաշրջանում»,- ասաց Վասաձեն:

Հարցին՝ հնարավո՞ր է համատեղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը «Հյուսիս-Հարավի» հետ, Գելա Վասաձեն ասաց, որ կարելի է համատեղել: «Տրանսպորտային միջանցքները կարելի է համատեղել, ու ռեգիոնի համար կարևոր է բոլոր տրանսպորտային միջանցքների բացումը: Նաև նշեմ, որ միջանցքներից մեկը չպետք է ունենա առավելություն մյուսի նկատմամբ»,- ասաց Վասաձեն:

Ուշագրավն այն է, որ Հայաստանի ինտելեկտուալ շրջանակները, սակայն, հույս ունեն, որ Իրանը, Հնդկաստանը իրենց քաղաքականությամբ և նրանց հետ կապվող գլոբալ լոգիստիկ ծրագրերը կխափանեն թուրք-ադրբեջանական միջանցքային ծրագրերը, քանի որ Հայաստանում որևէ մեկի համար գաղտնիք չեն Ադրբեջանի հավակնությունները Սյունիքի նկատմամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է խոսել Սյունիքի, Սևանա լճի և Երևանի ադրբեջանական պատկանելության մասին: Եվ ներկայիս փուլում Իրանի նոր վարչակազմին հաջողվել է ճնշել Թուրքիայի և Ադրբեջանի վերջին շրջանում ակտիվացած հրապարակային ուղերձները՝ ուղղված միջանցք բացելուն: Թեև սրա փոխարեն կարծես Ադրբեջանը վերջին օրերին կրկին գործի է դրել ուժի բաղադրիչը, թիրախավորելով հայկական հենակետերն Արցախում ու Հայաստանում: Մեկ անգամ չէ, որ ադրբեջանցի և որոշ ռուս փորձագետներ նշել են, թե ադրբեջանական կողմը կարող է միջանցք բացել ուժի գործադրմամբ: Եվ ամենավատն այն է, որ Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմի, և դեռ հայտնի չէ՝ ինչպիսի ելք կունենա այդ պայքարը ՀՀ-ի համար:

Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Առևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազիԽոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ. ՌԴ Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին
Ամենադիտված