Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» ցուցահանդեսը
ՄՇԱԿՈՒՅԹԿարևորելով արվեստի զորությունը և դերակատարումը ազգապահպանման գործում՝ Երվանդ Քոչարի թանգարանը նախաձեռնել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին հեղինակի թանգարանում:
Ներկայացվելու են քոչարյան նկարազարդումները: 1939 թվականին, երբ նշվում էր էպոսի 1000-ամյա հոբելյանը, Քոչարը ստեղծում է «Սասունցի Դավթի» նկարազարդումների շարքը: Նորարարական լուծումների կիրառմամբ թանգարանում փորձել են ստանալ էպոսյան առասպելական միջավայր և փոխանցել այն հիմնական ազդակները, որոնցից ներշնչվելով է Քոչարը ստեղծել իր գրաֆիկական էջերը:
Ցուցահանդեսի համակարգողն Աշոտ Մարաբյանն է, տեսամոնտաժը՝ Արման Վարդանյանի:
Նկարազարդումների բնօրինակները տրամադրել է Հայաստանի ազգային պատկերասրահը, ինչի շնորհիվ և հնարավոր է դարձել ցուցադրության կազմակերպումը: