Պատմության այս օրը (հոկտեմբերի 21)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մեծ Բրիտանիա՝ Խնձորի օր, Լաոս՝ Լիալուսնի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1848 – ծնվել է մտավորական, ազգային ազատագրկան շարժման գործիչ, Արմենական կազմակերպության հիմնադիր Մկրտիչ Փորթուգալյանը:
1863 – ծնվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Սիպիլը (Զապէլ Խանճեան)։
1902 – ծնվել է հայ խորհրդային վիրաբույժ Կարո Հովնաթանյանը։
1941 – ծնվել է բանաստեղծ Վազգեն Առաքելյանը։
1960 – ծնվել է ճանաչված բռնցքամարտիկ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող Իսրայել Հակոբկոխյանը:
1964 - վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևը։
1978 - վախճանվել է հայազգի խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը։
1980 – ծնվել է ծագումով հայ, ամերիկացի հանրաճանաչ հեռուստատեսային աստղ, դերասանուհի Քիմ Քարդաշյանը:
1985 – վախճանվել է բանաստեղծ, գրականագետ, բանասեր, թատերագետ Արշալույս Արշարունին:
1991 – ծնվել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը՝ Սպիտակ արջը։
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տաջիկստանի հետ։
1993 - աշխարհի շախմատի առաջնությունում Գարրի Կասպարովը պարտության է մատնել Նայջլ Շորթին։
2007 - Ֆրանսիայի Տուր քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
2008 - «Հայկական ջազ - 70»-ի շրջանակներում աշխարհահռչակ երաժիշտ Ալ Ջերոն եզակի համերգով հանդես է եկել Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
2009 - Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվել են Թուրքիայի խորհրդարանի դատին:
2019 - ձերբակալվել է Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
63 մ․թ․ա․ - Հռոմում ընտրված կոնսուլ Ցիցերոնը ստանալով տեղեկություն, որ Կատալինան նպատակ ունի իրականացնել հեղաշրջում և սպանել իրեն Ցիցերոնին սենատում հանդես է եկել ճառով և չեզոքացրել Կատալինյի նպատակները։
1097 – Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները սկսել են Անտիոքի պաշարումը:
1422 - վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Շառլ 6-րդ Խելագարը։
1520 – Ֆեռնան Մագելանը հայտնագործել է Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին կապող նեղուցը, որը հետագայում կոչվել է նրա անունով:
1641 - տեղի է ունեցել կաթոլիկ ապստամբություն Օլստերում, որի արդյունքում զոհվել են բազմաթիվ անգլիացիներ և շոտլանդացիներ։
1652 - Ֆրանսիայի կարդինալ Մազարինիի վարձու բանակի դեմ մղված պատերազմում ֆրոնդեյների պարտություններից հետո ֆրոնդայի առաջնորդ թագաժառանգ Կոնտեն թողնելով Փարիզը փախել է իսպանական Հոլլանդիա։
1727 - կնքվել է Կյախտինյան պայմանագիրը Ռուսաստանի և Չինաստանի միջև։
1731 - Աբուլխայր խանի նախաձեռնությամբ ղազախների Կրտսեր Ժուզը ընդունել է Ռուսական կայսրության գահակալությունը։
1805 – տեղի է ունեցել Տրաֆալգարյան ճակատամարտը, որը նապոլեոնյան պատերազմների նշանավոր մարտերից մեկն է:
1805 – ծնվել է անգլիացի ծովակալ, դերկոմս և փոխծովակալ Հորացիո Նելսոնը։
1829 - Ջոզեֆ Էսփդինն արտոնագրել է փորթլանդ ցեմենտը։
1833 – ծնվել է շվեդ քիմիկոս, ինժեներ Ալֆրեդ Նոբելը։
1845 – վախճանվել է վրացի գրող, վրացական գրականության դասական Նիկոլայ Բարաթաշվիլին:
1879 – ամերիկացի նշանավոր գյուտարար Թոմաս Էդիսոնը փորձարկել է իր պատրաստած շիկացման թելիկով էլեկտրական լամպը:
1915 - Արլինգտոնից (ԱՄՆ, Վիրջինիա նահանգ) իրականացվել է առաջին տրանսատլանտիկ ռադիոհեռախոսային խոսաակցությունը Փարիզ։
1926 - Մոնրեալում ամերիկացի ֆոկուսնիկ Գարրի Գուդինը խնդրել է մի հանդիսատեսի հարվածել իր որովայնին, սակայն այդ հարվածից 10 օր անց ֆոկուսնիկը վախճանվել է։
1927 - ԽՍՀՄ-ում Տրոցկին և Զինովևը մեղադրվել են «բուրժուական ինտիլիգենցիայի ստեղծման և հակահեղափոխական դիրքորոշման մեջ» և հեռացվել կուսակցությունից։
1930 - Գերմանիայի Աախենի ածխահանքում տեղի է ունեցել պայթյուն, որից զոհվել է 262 մարդ։
1931 - վախճանվել է ավստրիացի գրող Արթուր Շնիցլերը։
1934 - Չինաստանում սկսվել է չինական կոմունիստական կուսակցության ղեկավար Մաո Ցզեդունի ղեկավարած «մեծ արշավանքը»։
1944 - Բերմուդյան եռանկյունում խորհրդավոր կերպով անհետացել է «Ռուբիկոն» ամերիկյան նավի ամբողջ անձնակազմը, ընդ որում նավը վնասվածքներ չի ունեցել, իսկ նավի վրա մնացել է միայն նավի շունը։
1950 - տիբեթյան բանակի կապիտուլացիայից հետո չինական բանակը օկուպացրել է ամբողջ Տիբեթը։
1967 – ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի մոտ տեղի են ունեցել ցույցեր ընդդեմ Վիետնամի պատերազմի, որին մասնակցել են մոտ 70 00 մարդ:
1981 - Անդրեաս Պապանդրեուն դարձել է Հունաստանի վարչապետ։
1992 - վաճառքում է հայտնվել Մադոննայի հեղինակած «Սեքս» գիրքը։
1994 – Կորեայի մայրաքաղաք Սեուլում 32 մարդ է զոհվել Սյոնսու կամրջի փլուզուման արդյունքում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը