Հեղափոխությունը ոչ թե ճգնաժամից դուրս գալու ելք է, այլ այդ ճգնաժամը խորացնելու միջոց. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱշխարհում ոչ մի հեղափոխություն չարժեր այն վնասին, որ հասցրել է մարդկությանը, այն միայն խորացնում է ճգնաժամը, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբի նիստում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր պատմության օրինակները թույլ են տալիս պնդել, որ հեղափոխությունը ոչ թե ճգնաժամից դուրս գալու ելք է, այլ այդ ճգնաժամը խորացնելու միջոց: Ոչ մի հեղափոխություն չարժեր մարդկային ներուժին հասցված վնասին», - ասաց նա: