Պատմության այս օրը (հոկտեմբերի 22)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կակազողների համաշխարհային օր, Ավստարլիա՝ Վոմբատի օր (Վոմբատ- փոքրիկ արջի նմանվող խոտակեր մանր պարկավոր կաթնասուն), Մարշալյան կղզիներ՝ Համաձայնության օր, Սոմալի՝ Հեղափոխության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1844 – ծնվել է մանկավարժ, դերասան Սեդրակ Մանդինյանը:
1927 – ծնվել է կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը:
1933 – ծնվել է դաշնակահար Յուրի Հայրապետյանը:
1935 - վախճանվել է հայ դասական երաժիշտ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան):
1975 - ԱՍԱԼԱ-ի երեք մարտիկներ Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում մտել են թուրքական դեսպանատուն, սպանել դեսպան Թունալիդջիլին և նրա վարորդին, ապա թաքնվել:
1975 – վախճանվել է անգլիացի պատմաբան և սոցիոլոգ Առնոլդ Թոյնբինը, որը հանդիսանում է Հայոց ցեղասպանությանը վերաբերվող մի շարք հոդվածների հեղինակ:
1986 - ծնվել է գրող, արձակագիր Արմեն Նիազյանը:
2001 - «Արարատցեմենտ» գործարանի տենդերի հաղթող ճանաչված շվեյցարական «Holsim» ընկերությունը հրաժարվել է գործարքից:
2008 - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բացվել է Ռուսաստանի հրապարակը:
2010 - երկարատև վերանորոգումից հետո պաշտոնապես բացվել է Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճը:
2013 - «Էյր Արմենիա» ավիաընկերությունը իրականացրել է իր առաջին չարտերային թռիչքը Երևան-Ռոստով-Երևան ուղղությամբ Boing 737-500 օդանավով։
2013 - վախճանվել է դերասան Երվանդ Ենգիբարյանը:
2015 - դատարանը աննախադեպ որոշում է կայացրել՝ Հայաստանում առաջին անգամ ազատ է արձակվել ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին անբուժելի հիվանդության պատճառով:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1618 - Անգլիայի թագավորական դատարանը փիլիսոփա, զորահրամանատար և գիտնական Ուոլտեր Ռեյլիին դատապարտել է մահվան ազատամտության համար:
1725 - վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ալեսանդրո Սկարլատին:
1797 – ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներինը կատարել է պարաշյուտով առաջին թռիչքը:
1811 – ծնվել է հունգարացի կոմպոզիտոր, վիրտուոզ դաշնակահար Ֆերենց Լիստը:
1835 - վախճանվել է ուկրաինական գյուղացիների շարժման ղեկավար Ուստիմ Կարմալյուկը:
1842 – զարդագործ Գուստավ ֆոբերժյեն Սանկ-Պետերբուրգում բացել է իր զարդագործական արհեստանոցը:
1870 – ծնվել է ռուս նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվան Բունինը:
1878 - Անգլիայում առաջին անգամ անց է կացվել ռեգբիի խաղ արհետական լուսավորվածության պայմաններում:
1883 – Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի բեմադրությամբ բացվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան:
– վախճանվել է անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ Թոմաս Մայն Ռիդը, որը առավել հայտնի է իր «Անգլուխ ձիավորը» վեպով:
1895 – տեղի է ունեցել Մոնպառնաս կայարանի վթարը, մարդատար գնացքի շոգեքարշը չկարողանալով արգելակել, ճեղքել է երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց:
1906 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, հետիմպրեսիոնիզմի նշանավոր վարպետներից մեկը հանդիսացող Պոլ Սեզանը:
1909 - ֆրանսուհի էլիզա Դորեշը միայնակ թռիչք է իրականացրել օդանավով, որը հանդիսանում է աշխարհում կնոջ կողմից իրականացրած առաջին միայնակ թռիչքը:
1919 – ծնվել անգլիացի կին գրող, բանաստեղծ է Դորիս Լեսինգը:
1919 - Պետրոգրադի մոտ թվային գերակշռություն ունեցող բոլշևիկյան ուժերը հաղթել են գեներալ Յուդենիչի ղեկավարած Հարավ-Արևմտյան սպիտակգվարդիական բանակին:
1926 – ծնվել է թատրոնի և կինոյի ռուս դերասան Սպարտակ Միշուլինը:
1938 - ամերիկացի գյուտարար Չեսթեր Կարլսոնը ցուցադրել է իր հայտնագործած փաստաթղթերի պատճենահանման սարքը:
1943 – ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Կատրին Դենյովը:
1975 – «Վեներա-9» միջտեզերական կայանը առաջին անգամ երկիր է ուղարկել Արեգակնային համակարգի մոլորակի լուսանկարները:
1978 - տեղի է ունեցել Հովհաննես Պողոս 2-րդ պապի գահակալության արարողությունը:
1980 - Հռոմի պապը չեղյալ է հայտարարել 1633 թվականին ընդունված Գալիլեյին դատապարտող վճիռը:
1982 - ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է «Առաջին արյունը» կինոնկարը, որտեղ վիետնամական պատերազմի վետերան Ռեմբոյի դերում հանդես է գալիս Սիլվեստեր Ստալոնեն:
2001 - վախճանվել է խորհրդային դերասան Գեորգի Վիցինը:
2009 – պաշտոնապես թողարկվել է Windows 7 օպերացիոն համակարգը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը