Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծանր սոցիալական վիճակ է, իսկ պետական համակարգում շռայլ ծախսերը շարունակվում են»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում շարունակվում է գների աճ արձանագրվել: 2021 թ. հունվար-սեպտեմբերին միայն սննդամթերքի գները պաշտոնական տվյալներով ավելացել են 10,2 տոկոսով:

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ հիմնականում սննդամթերքը, առանձին ապրանքատեսակների մասով ոչ թե 10, այլ ավելի մեծ տոկոսով են թանկացել:

«Առանձին դեպքերում 20, 30, մինչև անգամ 40 տոկոս թանկացման հետ գործ ունենք: Գնաճին զուգահեռ՝ սովորաբար կառավարությունները եկամուտների ինդեքսացիա են իրականացնում, այսինքն, բոլոր եկամուտները պետք է համամասնորեն ինդեքսավորվեն, ինչը մեզ մոտ խորթ երևույթ է:

Գնաճի գործոններն, իհարկե, բազմաբևեռ են, բայց պետք է արձանագրել հետևյալը. երբ գների նվազում է լինում, գործող կառավարությունը 100 փաստերի մեջ է ներառում: Օրինակը բենզինի՝ ընդ որում, իրենցից անկախ արձանագրված գնանկումն էր: Բայց երբ գործ ունենք թանկացման հետ, բոլորը լուռ են, ու որևէ մեկը հոդաբաշխ մեկնաբանություն չի տալիս: Մեծ հաշվով, իսկապես գործ ունենք ծանր սոցիալական վիճակի հետ, որովհետև գնաճին համընթաց եկամուտները չեն ավելանում»,-ասաց Հ. Ֆարմանյանը:

Նրա խոսքով, ընդհանրապես տնտեսական աճ արձանագրելու հիմնական առանցքը ներդրումների ներգրավումն է. «Բայց այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, ու ընդամենը թվեր են արձանագրում: Օրեր առաջ ՊԵԿ նախագահն ինչ-որ աննախադեպ հարկային մուտքերի մասին հայտարարեց: Մինչդեռ այդ ցուցանիշների որակական կառուցվածքի մասին չեն խոսում: Մենք ունենք տնտեսական աճ ընդամենը միջազգային շուկայում պղնձի գների բարձրացման շնորհիվ, որոշակի աճ է նկատվում նաև Հայաստան փոխանցվող գումարների՝ տրանսֆերտների առումով: Նշվածները որակական ցուցանիշ չեն: Մնացած դեպքում էլ աշխատում են տնտեսության այն ոլորտները, որոնք որակական ցուցանիշների հետ ընդհանրապես կապ չունեն: Քանի որ տնտեսության մեջ մենք որակական աճի հեռանկարներ չունենք, ավելի վատ վիճակ ենք ունենալու, այս իրավիճակը գնալով խորանալու է»:

Այս համատեքստում նա հավելեց, որ նշվածին զուգահեռ՝ պետական համակարգում շարունակում են ծախսեր իրականացնել, դրանք որևէ կերպ չեն կրճատվում. «Պետական ապարատից որևէ մեկը չի տուժում, այս սոցիալական ծանր իրավիճակում տուժում է միայն հասարակ քաղաքացին: Էկոնոմիկայի նախարարն օրեր առաջ ասաց՝ «մեր արած աշխատանքը խժռում է գնաճը»: Իսկ ես կասեի՝ գնաճը խժռում է մարդկանց եկամուտները, թոշակները, սակայն չի խժռում իրենց պարգևավճարները: Գնաճն իրենց վրա չի ազդում»:

Ինչ վերաբերում է թոշակների, նպաստների սպասվող բարձրացումներին, նաև 2022 թվականի բյուջեի ծախսային հատվածին, որը կառավարությունում ևս «աննախադեպ» են համարում, տնտեսագետը նշեց. «Այս կառավարությունն աննախադեպության սինդրոմով է տառապում: Սովորաբար որևէ բարձրացման դեպքում՝ լինի աշխատավարձ, թե թոշակ, չեն նշում, թե ելակետը որն է: Ելակետային վերլուծական տվյալներ չկան, որ հասկանանք՝ նախատեսվող բարձրացումը նորմա՞լ է, թե՞ ոչ: Միգուցե, ենթադրենք, բազային կենսաթոշակների 2100 դրամ ավելացման փոխարեն բարձրացումը պետք է 10 հազար դրամով լինի՞: Մեծ հաշվով, նման գնաճի պայմաններում ոչ մի աննախադեպ բան գոյություն չունի: Այս ամենը ոչինչ չասող թվեր են, որոնք հասարակ քաղաքացու վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ: Դրանով որևէ հարց չի լուծվելու քաղաքացիների համար»:

Հայկ Ֆարմանյանը շեշտեց, որ, առհասարակ, տնտեսական քաղաքականության վարման ստանդարտ գործիքակազմ գոյություն ունի: «Խոսքը բարենպաստ միջավայր ստեղծելու, միջոցներ ներգրավելու, ծախսերը կրճատելու մասին է: Բացի այդ, երկիրդ պետք է հրապուրիչ լինի: Ընտանիքի մակարդակով համեմատություն անենք: Որքանո՞վ ճիշտ կլինի, երբ ընտանիքի անդամներից մեկը շարունակի ցոփ ու շվայտ կյանքով ապրել, մնացածները տանը սոված նստեն, բայց ինքը հույս տա, որ լավ է լինելու: Ճիշտ չէ սա: Հիմա երկրի մասշտաբով ի՞նչ ենք տեսնում: Պետական պաշտոնյան շարունակում է իր բարիքներից օգտվել, ու այս առումով որևէ սահմանափակում չենք տեսնում: Ու այդ վարքագծով շարունակում են իրենց պաշտոնները վայելել: Ոչինչ չփոխվեց անգամ կորոնավիրուսի տարածման ֆոնին ու պատերազմի ժամանակ: Մեր հանրապետությունը ևս մեծ ընտանիք է:

Ունենք մեծ ընտանիք, որի պետական ապարատում շարունակում են շռայլ ծախսեր կատարել, բայց մյուս կողմից՝ բարենպաստ օրենսդրական փոփոխություններ, ներդրումների ներգրավմանն ուղղված քայլեր, մեծ հաշվով, չենք տեսնում: Գուցե առանձին քայլեր արվել են առանձին ոլորտներում: Հիմա, օրինակ՝ առանձին տնտեսվարողներ ասում են, որ հարկային վարչարարության առումով բարելավում կա: Չեմ վիճի, բայց գլոբալ առումով պետությունն ի՞նչ քայլեր է իրականացրել, որ Հայաստանը հրապուրիչ լինի: Առավել ևս՝ այս պայմաններում, երբ կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամ ու նաև պետերազմի հետևանքներ ունեցանք»,-նշեց մեր զրուցակիցը:

Ամփոփելով՝ նա նշեց, որ շոշափելի, ընդ որում՝ որակական տնտեսական աճ պետք է լինի, որպեսզի քաղաքացին որևէ օգուտ զգա: Հայկ ֆարմանյանի դիտարկմամբ, այդ քայլերը, մեծ հաշվով, չկան:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»
Ամենադիտված