Պատմության այս օրը (հոկտեմբերի 23)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հարավային Ամերիկայի քիմիկոսներ՝ Մոլի օր (ոչ պաշտոնական), Հունգարիա՝ Հանրապետության օր, Լիբիա՝ Հաղթանակի և ազատության օր, Ռուսաստան՝ Գովազդի աշխատողների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1905 - ծնվել է խորհրդահայ դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը:
1907 – ծնվել հայ խորհրդային զորահրամանատար Նվեր Սաֆարյանը:
1919 - հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Զանգեզուրի ինքնապաշտպանության կոմիտեն Երևան է ուղարկել իր ներկայացուցիչին նպատակ ունենալով համոզել Հայաստանի կառավարությանը Ղարաբաղ ուղարկել սպաների խումբ, որոնք չեն թողնի Ադրբեջանին ուղղակի կառավարում իրականացնել այնտեղ:
1913 – ծնվել է հայ խորհրդային դերասան Գարուշ Խաժակյանը:
1915 – ծնվել է ջութակահար Ռուբեն Գրիգորյանը:
1928 – ծնվել երաժշտագետ, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:
1953 – ծնվել է թուրք գիտնական Թաներ Աքչամը, որը բացահայտ ընդունում և քննարկում է Հայոց ցեղասպանության հարցը:
1959 - վախճանվել է հայազգի խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը:
1963 – ծնվել է քանդակագործ Նունե Թումանյանը:
1993 – ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակը հակահարձակման է անցել ռազմաճակատի հարավային ուղղությամբ և ազատագրել կարևորագույն ստրատեգիական կետ համարվող Հորադիզ քաղաքը։ Շրջափակման մեջ են ընկել ադրբեջանական բանակի Կովսականի և Կուբատլուի զորամասերը, որոնք տեղաբաշխված են եղել Ադրբեջանի Զանգելանի, Ջեբրաիլի և Կուբաթլիի շրջաններում:
1994 - վախճանվել է հայ խորհրդային կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանը:
1997 – վախճանվել է հայազգի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանը,որը ունի 200-ից ավելի գյուտերի արտոնագիր:
1999 – վախճանվել էկանադահայ պատմաբան, իրավագետ, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտոր Գևորգ Բաղջյանը:
2006 - Հայաստանի նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որը որպես հիմն հնչել է խորհրդային տարիներին:
2008 - Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմաննու բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման ևդրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին:
2009 - Թուրքիայում Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնում հայկական «Սահման» ֆիլմը միջազգային ֆիլմերի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի:
2013 - վախճանվել է Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը:
2014 - Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ:
2018 - Երևան - Գյումրի մայրուղին փակել են Հյուսիս-հարավ մայրուղու շինարարները, որոնք պահանջել են իրենց աշխատավարձերը:
- Խորհրդարանում տապալվել է ՍԴ դատավորի ընտրությունը, նախագահ Արմեն Սարգսյանի դատավորի թափուր պաշտոնում առաջադրած թեկնածուն՝ փաստաբան Վահե Գրիգորյանը չի ընտրվել:
2019 - «Արաբկիր» բուժկենտրոնում կատարվել է Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումը անչափահաս հիվանդին, որի ժամանակ բժիշկ Արա Բաբլոյանին հրավիրել են հարցաքննության ՀՔԾ։ Մի քանի ժամից Բաբլոյանը վերադարձել է և շարունակել վիրահատությունը։
2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
787 - քրիստոնեական եկեղեցիների տիեզերական համաժողովը ընդունել է սրբապատկերների հարգման կարգը, որը պահպանվում է մինչև մեր օրերը:
1086 - Ալմորավիդների և իսպանական մուսուլմանների բանակը Զալլակեի ճակատամարտում ջախջախել է թագավորներ Լեոնի և Կաստիլիան Ալֆոնսո 6-րդի բանակներին:
1545 - 32 չելնա-չայկա նավերով զապորոժցի կազակները մոտեցել են թուրքական Աչի-Կալե (Օչակով) ամրոցին և գրավել այն:
1698 – ծնվել է ֆրանսիացի ճարտարապետ Ան-Ժակ Գաբրիելը:
1715 – ծնվել է Պետրոս 2-րդը, որը 1727-ից մինչև իր մահանալը եղել է Ռուսաստանի ցար:
1792 – ծնվել է բնագետ Ֆրիդրիխ Պարրոտը:
1803 - Ջոն Դալտոնը հաշվարկել է 21 քիմիական էլեմենտների և միացությունների ատոմային մասսաները:
1814 - Լոնդոնում վիրաբույժ Ջոզեֆ Կարպյուն իրականացվել է քթի ձևի վերականգնման վիրահատություն, որը համարվում է աշխարհում կատարված առաջին պլաստիկ վիրահատությունը:
1826 - ԱՄՆ-ի Նյու-Յորքի թատրոնում առաջին անգամ օգտագործվել է գազային լուսավորվածություն:
1844 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր դերասանուհի Սառա Բեռնարը:
1850 - Կոստանդնապոլսի նավահանգստում խարսխված Neisi Shevkat գծանավի վրա տեղի ունեցած ուժգին պայթյունի զոհ են դարձել ավելի քան հինգ հարյուր մարդ:
1868 - ծնվել է անգլիացի ինժեներ Ֆրեդերիկ Լանչեստերը, որը հանդիսանում է բրիտանական առաջին ավտոմեքենայի ստեղծողներից մեկը:
1904 - ծնվել է ռուս նկարիչ և մտածող Սվյատոսլավ Ռերիխը:
1940 – ծնվել է բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն, որը համարվում է «ֆուտբոլի արքան»:
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչել են գեներալ Շառլ դը Գոլի գլխավորած Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությանը:
1946 - կայացել է ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի առաջին նիստը:
1956 - Հունգարիայում սկսվել է հակախորհրդային ապստամբությունը:
1984 - ԽՄԿԿ կենտկոմի պլենումը որոշում է ընդունել Սիբիրի գետերի հոսքը ուղղել հարավ:
2000 - չին հնէաբանները պեղել են Խան դինաստիայի ժամանակաշրջանի ավելի քան 2 000 տարվա հնություն ունեցող երաժշտական գործիքների թանգարան:
2001 – թողարկվել է iPod շարժական մեդիա փլեյերը:
2002 - Մոսկվայում Դուբրովկայի թատերական կենտրոնում ընթացող «Նորդ-Օստ» մյուզիքլի ժամանակ, ներխուժելով դահլիճ, չեչեն ահաբեկիչները պատանդ են վերցրել մոտ 900 մարդու:
2011 - Լիբիայում հայտարարվել է, որ հաղթանակ է տոնվել Մուամար Քադդաֆիի ռեժիմի նկատմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը