Ту-154-ի ուղևորներից մեկը երջանիկ պատահականությամբ է փրկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱլեքսանդրովի անվան համույթի արտիստ Ռոման Վալուտովը երջանիկ պատահականությամբ չի դարձել Սիրիա մեկնող ՌԴ ՊՆ ինքնաթիռի աղետի զոհ: Այս մասին հայտնում է strana.ua-ն:
Անսամբլի մյուս արտիստների պես նա էլ պետք է մեկներ Սոչիի շրջանում կործանված ինքնաթիռով, բայց անցագրի աշխատակիցնրը նրան թույլ չեն տվել մեկնել. Վալուտովի անձնագրի ժամկետը սպառված է եղել:
«Ես անցնում եմ մաքսային կետը, ինձ ասում են՝ «Դուք ծիծաղում եք մեզ վրա, Ձեր անձնագրի ժամկետը դեռևս հուլիսին է լրացել»: Ես ասում եմ, որ չգիտեի: Ասացին՝ սպասեք, ես սպասում էի, կանգնած մտածում՝ ինչպես կթռչեմ: Մեկնումից մի քանի րոպե առաջ բացվում է դուռը, ինձ ասում են. «Դուք հաստատ չեք մեկնի»: Ես տուն գնացի: Հասնում եմ առավոտյան 3-30-ին, հետո հեռախոսս պայթում է. բոլորը հարցնում են՝ արդյոք ես ողջ եմ»,- պատմել է Վալուտովը:
Նա հավելել է, որ կործանված օդանավով մեկնել է անսամբլի բալետի թատերախմբի և երգչախմբի մեծ մասը: