Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ի համար տրամաբանական է Երևանի և Բաքվի խնդիրները կարգավորել միայնակ և, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի․ վերլուծաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Վալդայ» հարթակում ՌԴ նախագահ Պուտինի ամենամյա ելույթից և Մոսկվայում փոխվարչապետների մակարդակով հանդիպումից հետո տեղեկություններ են տարածվում, թե նոյեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում կարևոր փաստաթղթեր են ստորագրվելու Երևան-Մոսկվա-Բաքու ձևաչափով։

Նախ հարկ է հիշեցնել, որ օրերս ՌԴ նախագահը կարծիք հայտնեց, որ սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում ՌԴ-ին այլ խաղացողներ հարկավոր չեն, քանի որ խորհրդային բոլոր քարտեզները ՌԴ գլխավոր շտաբում են, այսինքն՝ սահմանազատման հարցը պետք է լուծվի եռակողմ ձևաչափով։

Իր հերթին՝ Ադրբեջանի նախագահն իր թվիթերյան էջում փոխվարչապետների ապաշրջափակման հարցով մոսկովյան քննարկումներից հետո ակնարկեց, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում ադրբեջանական կողմն իր ցանկացածին է հասնում։ Ըստ Ալիևի, թեև սկզբում հայկական կողմն ընդդիմանում էր, հիմա ինքնակամ է համաձայնել։ Մյուս կողմից՝ տարբեր աղբյուրներից մամուլում տեղեկություններ են տարածվում, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում կարող է կայանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հաղորդել էր ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության աղբյուրը՝ շարունակելով, որ, ենթադրաբար, կողմերը եռակողմ հայտարարություն կստորագրեն նոյեմբերի 8-9-ին։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանն ակնկալվում է եռակողմ հայտարարության ստորագրում, որը կվերաբերի «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացին»։ Ռուսական գործակալության աղբյուրի համաձայն, այդ գործընթացը բարդ է, և կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ կորոշեն «ճանապարհային քարտեզը»՝ տվյալ խնդրի լուծում գտնելու համար։

«Ինչպես նաև ակնկալվում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարություն»,- գրել էր «Ռիա Նովոստի»-ն։

Տեղական աղբյուրները ևս նշում են, որ առաջիկայում նախատեսվում է երկու փաստաթղթի ստորագրում։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, ինչպես ի պաշտոնե ընդունված է, ասել է, որ եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովի անցկացման մասին համաձայնություն ձեռք բերվի, ապա Կրեմլն այդ մասին ժամանակին կհայտնի։

Ավելի ուշագրավ էր այն հայտարարությունը, որը ժամեր առաջ տարածվեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի կողմից։

ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, սակայն հետաքրքրական են այն շեշտերը, որոնք անում է ՀՀ ԱԳՆ-ն՝

  • Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո:
  • Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը:
  • Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:
  • Այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերն ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում:

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը, վերլուծելով իրավիճակը, 168am-ի հետ զրույցում ասաց, թե ակնհայտ է, որ ակտիվ գործընթացներ կան սահմանազատման և ապաշրջափակման գործընթացների ուղղությամբ։

Ըստ նրա, ակնհայտ է նաև, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն այդ հարցի լուծումը պատկերացնում են ներկայիս ձևաչափի շրջանակում, իսկ Հայաստանը ցանկանում է ներգրավել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ինչպես նաև Եվրոպական միությանը։

«Սակայն տպավորություն է, որ բանակցություններն ընթացել են, կան որոշ համաձայնություններ, և եթե կան երկրներ, որոնք դրանց մասնակցելու հայտ պետք է ներկայացնեին և մասնակցեին, չեն մասնակցել։ Ըստ էության, ռուսական կողմը դա չի մերժում, սակայն, եթե ունի նյութեր, որոնցով կողմերը պետք է առաջնորդվեն, ապա ինչո՞ւ պետք է բարդացնել իրավիճակը և գործընթաց ներգրավել ուժեր, որոնք մրցակից են Ռուսաստանին և, մեղմ ասած, այնքան էլ դրական հարաբերություններ չունեն Ռուսաստանի հետ։ Իհարկե, Ռուսաստանի համար այսքան զարգացումներից հետո տրամաբանական է գործընթացները կարգավորել միայնակ, և ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի։ Սակայն այնպես չէ, որ սա պարզ իրավիճակ է, և շուտ են համաձայնություններ ձեռք բերվելու։

Անկախ այն հանգամանքից, որ քարտեզներն առկա են, սահմանազատումը բարդ գործընթաց է հատկապես նման երկրների և չկարգավորված խնդիրների դեպքում։ Ես կարծում եմ, որ ձգձգվելու է, քանի որ Արևմուտքն էլ անընդհատ աշխատելու է, որպեսզի մասնակցի գործընթացին բոլոր ուղղություններով, ինչը նշանակում է, որ լարվածություն կողմերի միջև ևս լինելու է, և առաջիկայում անկայունությունը շարունակվելու է՝ անկախ համաձայնություններից»,- ասաց Խրամչիխինը։

Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո Առևանգման փորձ կատարած տղամարդը կալանավորվեցՎթարի հետևանքով մահացել է Արմեն Ս.-նԾանոթ ու միաժամանակ անհայտ… գրիլԱրագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ««Մեծ Հայաստանի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»» Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն էՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազիԽոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ. ՌԴ Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված