Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ռուսական դաշինքը տարածաշրջանում այլ հակառակորդներ չունի՝ Ադրբեջանից և Թուրքիայից բացի. Խրամչիխինը՝ միացյալ զորախմբի վարժանքների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները ցույց են տալիս, որ հայ-ռուսական ռազմական դաշինքը կա և շարունակվում է ամրապնդվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

«Զորքերը առանց վարժանքների, ուսուցման և կատարելագործման չեն լինում: Եթե կան զինված ուժեր, ապա դրանք պետք է շարունակ սովորեն, այլապես պետք է ցրվեն: Այնպես որ, զուտ ռազմական տեսակետից սա միանգամայն բնական երևույթ է: Իսկ եթե խոսքը ոչ թե մեկ, այլ երկու երկրի զինված ուժերի համագործակցության մասին է, ապա այդ դեպքում առավել ևս գործնական պարապմունքներով համատեղ ռազմական գործողություններ մշակելու կարիք կա», - մեկնաբանեց Ալեքսանդր Խրամչիխինը:

Ինչ վերաբերում է վարժանքների քաղաքական կողմին, ռազմական փորձագետի խոսքով՝ նույնիսկ եթե միացյալ զորախմբի զորավարժություններն իրականում քաղաքական տողատակեր չունեն, միևնույն է, շրջակա երկրներն ընկալելու են այդ միջոցառումը որպես Հայաստանի և Ռուսաստանի ռազմական դաշինքի ամրապնդում:

«Այս պարագայում, այնուամենայնիվ, սկզբունքայինը քաղաքական ասպեկտն է: Եթե զորքերի միացյալ խմբավորումը կա, ապա ո՞վ է խմբավորման հրամանատարը և ի՞նչ կլինի պատերազմի դեպքում: Ես չգիտեմ՝ կոնկրետ ո՞րն է զորավարժությունների սցենարը, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանից և Թուրքիայից բացի՝ այլ հակառակորդներ, միևնույն է, չկան: Պարզ է, չէ՞, որ Վրաստանը չի կարող լինել Հայաստանի և Ռուսաստանի հակառակորդը: Դա լուրջ չէ: Հետևաբար, Ադրբեջանից և Թուրքիայից բացի՝ ուրիշ ոչ ոք չի մնում», - կարծում է Ալեքսանդր Խրամչիխինը:

Իսկ ավելի լայն իմաստով հայ-ադրբեջանական դիմակայությունը, որին Հայաստանի և Ադրբեջանի դաշնակիցներն, իհարկե, առնչվում են այս կամ այն ձևով, ըստ մոսկովյան ինստիտուտի փոխտնօրենի՝ ավելի լայն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մրցակցության պատկերի մեջ է տեղավորվում, որտեղ հիմնական դերակատարները սիրիական ճգնաժամի կարգավորման երեք ակտիվ կողմերն են՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:

Վերլուծաբանների կարծիքով՝ 2020 թվականի Արցախյան քառասունչորսօրյա պատերազմից հետո նշված երեք դերակատարները քողարկված, երբեմն էլ՝ բացահայտ պայքար են մղում տարածաշրջանում ուժերի նոր դասավորության, այսպես ասած՝ նոր ստատուս-քվոյի ձևավորման համար: Այդ պատճառով էլ, չնայած Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը, իրադրությունը Հարավային Կովկասում շարունակում է լարված մնալ:

Այս ֆոնին թուրք-ադրբեջանական ագրեսիվ դաշինքը չի դադարեցնում իր ապակառուցողական գործողությունները տարածաշրջանում՝ պարբերաբար զորավարժություններ անցկացնելով Արցախի գրավյալ տարածքներում կամ Նախիջևանում:

Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի գնահատմամբ՝ «սիրիական եռյակից» երկուսը՝ Ռուսաստանը և Իրանը, ըստ էության Թուրքիայի դեմ են՝ մասնավորապես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ վերաբերմունքի առումով: Բայց միևնույն ժամանակ, Մոսկվան ստիպված է լավ հարաբերություններ պահպանել Անկարայի հետ թե՛ Սիրիայի հիմնախնդրի և թե՛ էներգետիկ հարցերի և թե՛ առհասարակ աշխարհաքաղաքական ընդհանուր գործընթացների պատճառով:

Այդուհանդերձ, Ռուսաստանը, «Արմենպրես»-ի զրուցակցի խոսքով, ոչ մի դեպքում չի ուզում թույլ տալ Ադրբեջանում թուրքական զորքերի ներկայությունը:

Խրամչիխինի կարծիքով՝ Ադրբեջանն էլ իր խաղն է խաղում, և Իլհամ Ալիևի օրոք Ադրբեջանը չի լինի «Թուրքիայի 100 տոկոսանոց խամաճիկը»:

«Այստեղ շատ մեծ խաղ է ընթանում, որը բազմաթիվ նրբերանգներ ունի: Ընդ որում՝ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի ուզում թուրքական զորքեր տեսնել Ադրբեջանում, բայց միաժամանակ չի ուզում լրիվ փչացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Թեև, ըստ իս, դրանից, ի վերջո, հնարավոր չի լինի խուսափել, բայց առայժմ Ռուսաստանն ամեն ինչ անում է այդ պահը հնարավորինս հետաձգելու համար», - «Արմենպրես»-ին ասաց Ալեքսանդր Խրամչիխինը:

Արագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազիԽոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ. ՌԴ Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ մեծաթիվ թիկնապահերով շրջապատված ժամանեց Մայր տաճար Ադրբեջանը Կովկասում խաղաղության և պատերազմի բանալին էՄինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» տասնյակ օբյեկտներին Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը. պատմության այս օրը (29 սեպտեմբեր)Եվրոն թանկացել է, ոուբլին կրկին էժանացել . ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ Պատարագ. մասնակցում է քաղաքական վերնախավը (ուղիղ) Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա
Ամենադիտված