Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ ձեռքի տակ կան փաստեր, որոնք ճակատագրական ազդեցություն կարող են ունենալ Վլադիմիր Կարապետյանի կամ Նիկոլ Փաշինյանի վրա». Նաիրի Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեդիափորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը, որը հուլիսի 29-ից գտնվում է ԱԱԾ-ում, ԱԱԾ-ն դեռ չի վերադարձրել:

«ԱԱԾ-ն դեռ շարունակում է իմ նկատմամբ պատվիրված հիբրիդային ճնշումները, բայց դե հասկանում եք, որ ազդեցություն չի կարող թողնել: Ամենայն հարգանքով այդ կառույցի նկատմամբ՝ որպես երկրի անվտանգային համակարգի, այնուամենայնիվ, իրենք շատ սխալ ուղղության վրա են. հեռախոսը պահում են՝ փորձ անելով հասկացնել, որ իրենք ամեն ինչ կարող են: Թեպետ, երբ հեռախոսը առգրավում էին վկայից, ինչը օրենքի բացահայտ խախտում էր, տվյալ դեպքում քննիչը՝ Գևորգ Խալաթյանը, խոստացավ երեք օր հետո հեռախոսը վերադարձնել: Հուլիսի 29-ից անցել է գրեթե 3 ամիս, բայց այդ տղամարդավարի խոսքը դեռ կյանքի չի կոչվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն փնտրում էր Լապշինի հետ իր խոսակցության ապացույցները, ինչը, Հոխիկյանի խոսքով՝ ընդամենը 3 րոպեում կարելի էր անել. «Գուցե փնտրում են ինչ-որ բան, որը կարող է իմ վրա ճնշման միջոց լինել, գուցե փորձում են սադրել կամ շանտաժի ենթարկել, բայց քանի որ արդեն երեք ամիս է՝ ոչինչ չեն գտել և չէին էլ կարող գտնել, գուցե այնտեղ պետք է ինչ-որ մի բան հայտնվի, որ հետո ներկայացվի: Համենայնդեպս, թող պահեն՝ ինչքան ուզում են, բայց քանի որ այդ գործողությունն անօրինական է, ես դատի եմ տալիս ԱԱԾ-ին»:

Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ, ներկայումս Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը դատի է տվել Նաիրի Հոխիկյանին:

«Գիտե՞ք՝ հետաքրքիր է. Վլադիմիր Կարապետյանի ներկայացրած դատական հայցում չի հերքվում Լապշինի ասածները, հերքվում է իմ ասածը, որ ես լսել եմ Վլադիմիր Կարապետյանի խոսքի փոքր հատվածը, որտեղ ասում է՝ եթե մի քանի հազար զոհ տան՝ լավ էլ կտան: Ես, իհարկե, ամբողջական խոսակցությունը չեմ լսել, պատառիկ եմ լսել, բայց նույն բանը Լապշինն է ասել: Հիմա ինքը չի հերքում Լապշինին, հերքում է ինձ: Այդ տրամաբանությամբ դատարանում պետք է տրամաբանական ներկայացնի, թե ո՞նց է, որ Լապշինին չի հերքում նույն նախադասության համար, այլ հերքում է ինձ: Իհարկե, ես դատարանում նաև այնպիսի փաստեր եմ ներկայացնելու, որոնք նույն Վլադիմիր Կարապետյանի, առնվազն, դիվանագիտական գործունեության վրա խաչ կքաշեն: Հիմա կարող եք ինձ հարցնել՝ ինչո՞ւ մինչև հիմա չես ասել: Մենք լրագրողներ ենք և հասկանում ենք, որ միշտ պետք է ձեռքին ունենալ տեղեկատվական խաղաթուղթ, երբ դու ամեն ինչ ասում ես՝ դու քեզ զրկում ես պաշտպանությունից: Իմ ձեռքի տակ կան փաստեր, որոնք, իհարկե, ճակատագրական ազդեցություն չեն կարող ունենալ հայ ժողովրդի, հայոց պետականության վրա, բայց ճակատագրական ազդեցություն կարող են ունենալ Վլադիմիր Կարապետյանի կամ Նիկոլ Փաշինյանի վրա»:

Ճշտմանը՝ այսինքն՝ սենսացիոն բացահայտումնե՞ր են սպասվում, նա պատասխանեց. «Այո, եթե իրենք շարունակեն հերքել»:

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանի ճակատագրի վրա ազդեցություն կունենա այդ ինֆորմացիան, ինչո՞ւ չի հրապարակում, չէ՞ որ այս պահին Փաշինյանն է հայ ժողովրդի ճակատագիրը որոշում, նա պատասխանեց.

«Ես ասել եմ այնքան, ինչքան գիտեմ: Հիմա, հիմնական ինֆորմացիան ավելի շատ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանին: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա այն, ինչ ես գիտեի, այն, ինչ լսել եմ, խոսել եմ, պատերազմից առաջ ում հետ եմ հանդիպել, այդ թվում՝ ԱԳՆ-ում, այդ թվում՝ նախագահականում, այդ թվում՝ վարչապետի հետ՝ 2020թ. մարտի 5-ին, երբ հանդիպել և խնդրել եմ, որ օր առաջ այդ արբանյակի հարցը լուծեն, որովհետև վաղը չէ մյուս օրը պատերազմ է սկսվելու, և շատ հստակ միջնորդավորված՝ օգնականների միջոցով և այլն, ինձ փորձել են լռեցնել՝ ինչ որ բաներ առաջարկելով… պարզ է, որ չեմ լռել, շարունակել եմ: Հասկանո՞ւմ եք՝ հիմա հարցեր են տալիս, որ՝ բա, եթե դու գիտեիր, որ այդպիսի բան է, ինչո՞ւ պատերազմից առաջ չէիր ասում: Պատերազմից առաջ ասել՝ գիտե՞ք ինչ՝ Նիկոլ Փաշինյանը գործարքի է գնացել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և, օրինակ՝ վաճառելու է Քարվաճառը, Քաշաթաղը, Շուշին, Արաքսի հովիտը, դա իմ կողմից կնշանակեր տորպեդահարել հայոց պետականության հիմքերը: Այսինքն՝ մարդկանց դրդել դասալքության, մարդկանց դրդել՝ չկռվել: Ես այդպիսի բան չէի կարող անել:

Ես ինքս պատերազմի ժամանակ գնացի կամավորական ծառայության՝ շատ լավ իմանալով, որ կա այսպիսի վտանգ, բայց մենք բոլորս մահկանացուներ ենք, միշտ վերջին հույսը ունենք, որ գուցե այդպես չէ, գուցե սխալվում եմ, գուցե սխալ եմ լսել, գուցե Լապշինն է սխալ լսել, գուցե այդ տղան ստում է, բայց երբ ինքդ ես նաև Արցախում պատերազմի ժամանակ սեփական աչքով տեսնում՝ ինչ է կատարվում, և գալիս ես, պատերազմից հետո Երևանում քեզ հանդիպման են հրավիրում Նիկոլ Փաշինյանին աջակցող օլիգարխներ և բացում են փակագծերը, պատմում են՝ ինչ են արել իրենք պատերազմից առաջ, և քեզ առաջարկում են իրենց հետ աշխատել, հասկանում ես, որ չէ, չեմ սխալվել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 37-ամյա տղայի դի է հայտնաբերվելՎթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինի․ հասցեներ«Քաղաքագետը հնարավոր է համարել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների վերսկսվելը» ՌԴ-ում շտապ օգնության մեքենա է վթարվել․ կա 2 զոհ 4 վիրավորԱվարտվել է Արցախի Հանրապետության տարածքից բռնագաղթը․ պատմության այս օրը (30 սեպտեմբեր) Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Հոկտեմբեր ամսվա տոնական օրերըՆոր վրանգավոր վիրուս՝ որը հանգեցնում է երեխաների կաթվածի«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Ռուբլին կրկին նվազել էԿրասնոդար մեկնող 49 ուղևորով ավտոբուսը վթարվել է և այրվել«Հոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ». ՍուրենյանԻ՞նչ պատիժ է նախատեսված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության վայր չներկայանալու համար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար Դետեկտիվ ժանրի առևանգում՝ Արարատի մարզում․ 44-ամյա տղամարդը գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրելԱրարատի մարզպետարանը՝ Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 10-ամյա աղջկա մահվան մասին «Հեզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը դուրս է բերվել հարվածի վայրից Արձակուրդների օրերը հայտնի ենՆասրալլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ. Իրանի ԱԳ նախարար«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է «Արարատին» Կարևոր` Արցախցիների համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը Սուրբ Էջմիածին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից Կիևում բողոքում են, որ զինամթերքի զինանոցները դատարկ են. «Մենք շարժվում ենք այրված դաշտով» Սյունիքի մարզում բախվել են Opel-ն ու իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել էԱրտակարգ դեպք. առևտրի կենտրոնում տղամարդը կրակել է 8-րդ դասարանցու վրա և փախել. մանրամասներ. ՌԴ (տեսանյութ) Եփրեմ Արիզոնցու մարգարեությունները կսկսե՞ն իրականանալ 2025 թվականին. «Թուրքիան կհանձնվի Հայաստանին, Հունաստանին և քրդերին» Օդի ջերմաստիճանը կնվազիԽոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ. ՌԴ Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ Պետդուման հայտնել է, թե ով է կենսաթոշակի բարձրացում ստանալու 2025թ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հույս է տվել Լեռնային Ղարաբաղի հայերին. «Քամլատ Քամալա»4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ՌԴ Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ֆրանսիան խոստացել է վերազինել Հայաստանին Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյանի հետ մեծաթիվ թիկնապահերով շրջապատված ժամանեց Մայր տաճար Ադրբեջանը Կովկասում խաղաղության և պատերազմի բանալին էՄինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» տասնյակ օբյեկտներին Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը. պատմության այս օրը (29 սեպտեմբեր)Եվրոն թանկացել է, ոուբլին կրկին էժանացել . ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ Պատարագ. մասնակցում է քաղաքական վերնախավը (ուղիղ) Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրաՀռիփսիմե Հակոբյանը որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին
Ամենադիտված