Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցրտահարումից խուսափելու համար ԱՆ-ն խորհուրդներ է տալիս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա: Երբ ջերմաչափը ցույց է տալիս 0-ից ցածր ջերմաստիճան, արձանագրվում են հիպեթերմիայի, իսկ առավել բարդ դեպքերում՝ ցրտահարության դեպքեր:

Առողջապահության նախարարությունից մանրամասնում են՝ հիպոթերմիան մարմնի ընդհանուր սառեցումն է, որը զարգանում է ցածր ջերմաստիճանի տևական ազդեցության հետևանքով։ Ավելի հաճախ մարմնի ընդհանուր սառեցում տեղի է ունենում սառը ջրի մեջ սուզվելու, խոնավ հագուստով սառը պայմաններում գտնվելու պատճառով։ Մարմնի ընդհանուր սառեցման ավելի հակված են տարեց մարդիկ և փոքր երեխաները։

Հիպոթերմիայի առաջին նշանները երեխաների և տարեցների պարագայում տարբեր են: Տարեցների մոտ նկատվում են դող, հյուծվածություն, հիշողության մթագնում, քնկոտություն, խոսքի դժվարություն: Երեխաների դեպքում նկատվում է մաշկի սառնություն, կարմրություն, ինչպես նաև թուլություն:

Միանգամայն տարբեր հասկացություն և ֆիզիոլոգիական վիճակ է ցրտահարությունը:

Այն ցածր ջերմաստիճանի երկարատև ներգործության հետևանքով մարմնի տարբեր հատվածների վնասումն է։ Առավել հաճախ ցրտահարվում են ձեռքերի և ոտքերի մատները, քիթը, ականջախեցիները, այտերը։ Ցրտահարության հետևանքով վնասված հատվածները գունատվում են և առաջանում է զգայունության կորուստ։ Այն կարող է նույնիսկ անդամահատման պատճառ դառնալ։ Ցրտահարության ռիսկը բարձր է արյան շրջանառության խանգարումներով, ինչպես նաև եղանակային պայմաններին ոչ համահունչ հագնված անձանց շրջանում։


Ցրտահարության մասին կարող են վկայել մաշկի գունատությունը կամ մոխրադեղնավուն երանգի առաջացումը, անսովոր կոպտությունը կամ մաշկի վրա մոմանման ծածկույթի առկայության զգացողությունը, զգայունության կորուստը:

Տուժողը կարող է չնկատել այդ երևույթները, քանի որ ցրտահարված հատվածներն անզգայացած են, ցրտահարված հյուսվածքները՝ փայտացած։

Ցրտահարումից խուսափելու համար խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ տանը կամ տաքացվող վայրում: Չափազանց կարևոր է եղանակին համահունչ հագնվելը՝ կրել գլխարկ, ձեռնոց, տաք, չսեղմող հագուստ, անջրաթափանց կոշիկներ և վերարկու, փակել դեմքը: Պետք է օգտագործել ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցներ: Կարևորվում է կանոնավոր կերպով տաք սննդի կամ ոչ ալկոհոլային տաք ընմելիքի օգտագործումը:

Այս առումով ռիսկի խմբում են ծերերը, ցուրտ եղանակին դրսում աշխատող մարդիկ, ալկոհոլը չարաշահող անձինք, պատշաճ կերպով չջեռուցվող սենյակներում գտնվող երեխաները:

Ցրտահարության նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ բժշկի դիմել: Անմիջապես պետք է տեղափոխվել տաք սենյակ կամ տարածք, հանել թաց հագուստը, ծածկվել չոր ծածկոցով, մարմնի ցրտահարված հատվածները ընկղմել գոլ ջրի մեջ:

Միևնույն ժամանակ, մասնագետները խորհուրդ են տալիս զգոնություն ցուցաբերել և խուսափել հանրության մեջ հայտնի միջոցների ձեռնարկումից: Մասնավորապես՝ արգելվում է տաքանալու նպատակով ալկոհոլ կիրառել, քայլել, եթե ցրտահարված են ոտքերի մատները, ձյունով չշփել ցրտահարված մասերը, քանի որ այսպիսով կարող են վնասվել հյուսվածքները: Չի կարելի ջեռակ օտագործել կամ կրակի, տաքացուցչի մոտ տաքացնել վնասված հատվածները:

Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն
Ամենադիտված