Պատմության այս օրը (հոկտեմբերի 29)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օր, Կամբոջա՝ Թագադրման օր, Թուրքիա՝ Հանրապետության օր , Ռուսաստան՝ Պահպանության ծառայության աշխատողի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1899 - ծնվել է ամերիկացի հայազգի կինոդերասան Ակիմ Թամիրովը (Հովակիմ Թամիրյանց):
1907 - վախճանվել է հայ հասարակական-քաղաքական և հոգեոր-մշակությային գործիչ Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ):
1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ, սկսվել են մարտական գործողությունները թուրքական 300 հազարանոց և ռուսական 200 հազարանոց բանակների միջև։
1919 - հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ջավադ-Բեկ Շիխլինսկու բանակը Աբդալյագից շարժվել է Տեղ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով բացել ճանապարհը դեպի Գերյուսի: Սկսվել է ադրբեջանական ուժերի Զանգեզուրյան արշավանքը:
1920 - Հայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն:
1926 - տեղի է ունեցել Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:
1928- տեղի է ունեցել Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:
1929 - բացվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:
1933 - տեղի է ունեցել Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:
1934 - տեղի է ունեցել Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:
1949 – վախճանվել է հայազգի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը:
1959 - վախճանվել է նշանավոր թատերական ռեժիսոր և թատերագետ Լևոն Քալանթարը:
1965 - Երևանում բացվել է Մ. Նալբանդյանի արձանը:
1970 - տեղի է ունեցել Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը:
1971 - վախճանվել է հայ խորհրդային ճարտարապետ Միքայել Մազմանյանը:
2015 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի ավարտին Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքում տեղադրվել է Նիկոլայ 2-րդի կիսանդրին:
2018 - գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:
2019 - Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան սկսվել է Գյումրիից: Նախարարն այցելել է ռուսական 102-րդ ռազմաբազա, այցելել թանգարան և ուղղափառ եկեղեցի:
2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժաանակ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1607 – Արման Ժան ԴյուՊլեսսի դե Ռիշելյեն Սորբոնի համալսարանում պաշտպանել է դիսերտացիա և ստացել հոգևոր դոկտորի աստիճան:
1787 – տեղի է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի առաջին բեմադրությունը:
1812 - Փարիզի Գրենելյան դաշտում գնդակահարվել են Նապոլեոնի դեմ դավադրություն հյուսած Մալեի 30 մասնակիցները:
1837 - Միսիսիպի գետի վրա այլ նավի բախվելու հետևանքով խորտակվել է «Monmouth» շոգենավը, որի արդյունքում խեղդվել են շոգենավում գտնվող բոլոր 300 հնդկացիները:
1863 – Ժնևում հիմնադրվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։
1879 - ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ և դիվանագետ Ֆրանց ֆոն Պապենը:
1897 - ծնվել է գերմանացի քաղաքական և պետական գործիչ Յոզեֆ Գեբելսը:
1901 – ծնվել է ամերիկացի համր ֆիլմերի դերասանուհի Միլդրեդ Հարիսը:
1918 - ստեղծվել է Ռուսական երիտասարդների կոմունիստական միությունը (հետագայում կոմերիտմիություն):
1922 - իտալական ֆաշիստների դեպի Հռոմ քայլերթի արդյունքում Իտալիայի թագավոր Վիկտոր էմմանուիլ 3-րդը Բենիտո Մուսոլինիին նշանակել է վարչապետ:
1923 - Օսմանյան կայսրության կործանումից հետո Թուրքիան դարձել է հանրապետություն:
1924 – վախճանվել է անգլիացի գրող և դրամատուրգ Ֆրենսիս Էլիզա Բյորնեթը:
1945 – արտոնագիր ստանալուց ավելի քան 57 տարի անց Նյու-Յորքում վերջապես առաջին անգամ սկսել են վաճառել գնդիկավոր գրիչներ:
1947 - չոր սառույցը առաջին անգամ օգտագործվել է անձրև առաջացնելու համար:
1950 – ծնվել է թուրք քաղաքական գործիչ Աբդուլլա Գյուլը:
1954 - ծնվել է ռուս քաղաքական և պետական գործիչ, Ինգուշեթիայի առաջին նախագահ Ռուսլան Աուշևը:
1955 - «Նովոռոսիյսկ» լինկորնը խորտակվել է Սևաստոպոլի ծոցում, որի արդյունքում զոհվել է 614 մարդ:
1956 - իրականացվել է «Կադեշ» օպերացիան և սկսվել է Սուեզյան ճգնաժամը: Իսրայելը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ ներխուժել է Սինայան թերակղզի, որպեսի ապահովի իսրաելական նավերի ազատ նավարկությունը:
1957 - Իսրայելի քնիսեդում նռնակի պայթյունից վիրավորվել են վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնն ու հինգ նախարարներ:
1961 - Սիրիան դուրս է եկել Միացյալ արաբական հանրապետության կազմից:
1969 - ARPANET ծրագրի շրջանակներում առաջին անգամ երկու համակարգիչների միջև իրականացվել է տեղեկատվության փոխանցում: Դա նշանակել է Համացանցի ծնունդ:
1971 - ծնվել է ֆիզիոթերապիան. պարզվել է, որ թույլ էլեկտրական հոսանքը օգնում է կոտրված ոսկորին շուտ լավանալ:
1976 - ՍՍՀՄ-ում մարտական հերթապահություն է սկսել իրականացնել Հրթիռային հարձակման ահազանգման համակարգը:
1998 - ԱՄՆ-ում տիեզերք է թռել 77 տարեկան և 103 օրական ամենատարեց աստղագնացը՝ Ջոն Գլենը:
2003 - վախճանվել է իտալացի օպերայի տենոր երգիչ Ֆրանկո Կորելլին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը