«Հյուսիսային հոսք-2» գազատարի առաջին գիծը լի է գազով և պատրաստ է շահագործման
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հյուսիսային հոսք-2» գազատարի առաջին գիծը լցվել է գազով և պատրաստ է շահագործման, երկրորդն էլ կարող է լցվել մինչև տարեվերջ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ավստրիական OMV ընկերության ղեկավար Ալֆրեդ Շտերնը:
Նախագծի օպերատորը հույս ունի, որ մինչև տարեվերջ շահագործման պատրաստ կլինի նաև երկրորդ գիծը:
««Հյուսիսային հոսք-2»-ը կարող է կարևոր ներդրում ունենալ եվրոպական գազային ենթակառուցվածքների զանազանության գործում և կարող է օգնել հավասարակշռել պահանջարկն ու առաջարկը:
Գազատարի կառուցումն ամբողջովին ավարտին է հասցվել 2021 թվականի սեպտեմբերի 10-ին: Այն սկզբնապես նախատեսվում էր ավարտել 2019 թվականի վերջին, սակայն ԱՄՆ պատժամիջոցների պատճառով աշխատանքները հետաձգվում էին: Գազատարի ընդհանուր հզորությունը կազմում է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր: Ռուսաստանից մատակարարվող գազը նոր խողովակաշարի օգնությամբ Բալթիկ ծովով կհասնի Գերմանիա: