Պատմության այս օրը (հոկտեմբերի 30)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Քաղաքական հետապնդումների զոհերի հիշատակի համաշխարհային օր, Ռուսաստան՝ Ինժեներ-մեխանիկի օր, Սլովակիա՝ Սլովակ ազգի հռչակագրի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1907 – ծնվել է արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ Ռաֆայել Աթայանը:
1917 – ծնվել է կրկեսի դերասան Լևոն Հայկազունին:
1918 - Մուդրոսում կնքվել է զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչել է իր պարտությունը և դուրս եկել Առաջին համաշխարհային պատերազմից:
1920 - հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը գրավել են Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց, որից հետո երեք օր անընդմեջ զբաղվել են իրենց հատուկ վայրագություններով, որին զոհ է գնացել մոտ 6000 հայ։
1922 – ծնվել է կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ Ցոլակ Բեքարյանը:
1968 - վախճանվել է արձակագիր և դրամատուրգ Անդրանիկ Հովսեփյանը:
1970 - վախճանվել է գրականագետ Հովհաննես Մամիկոնյանը:
1991 – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ ազատագրել են Հադրութի շրջանի Տող գյուղը:
1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վենեսուելայի հետ:
1996 - զոհվել է հրամանատար և հետախույզ Կոմիտաս Ավանեսյանը:
2007 - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Իշխան Զաքարյանի թեկնածությունը:
2008 - Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները:
2017 - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հանձնվել է շահագործման:
2019 - Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որը միջազգային վերլուծաբանները գնահատել են պատմական։
2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ առաջին անգամ Արցախի Հանրապետության նախագահ Արային Հարությունյանը հայտնել է, որ Շուշին վտանգված է, մարտեր են ընթացել Քարինտակ գյուղի մոտակայքում։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1485 - Անգլիայում թագադրվել է Հենրիխ 7-րդը:
1696 - Պետրոս 1-ինի նախաձեռնությամբ Ռուսաստանի Բոյարական դուման որոշում է ընդունել ստեղծել ռազմա-ծովային ուժեր:
1697 - Ռեյկյավիկում Ֆրանսիայի և Հռոմեական Սրբազան կայսրության միջև խաղաղության պայմանագիր է կնքվել:
1751 – ծնվել է իռլանդացի դրամատուրգ և բանաստեղծ Ռիչարդ Բրինսլի Շերիդանը:
1853 - սկսվել են պատերազմական գործողություններ Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատում։
1888 - Ջոն Լաուդը արտոնագիր է ստացել գնդիկավոր գրիչի համար:
1937 - Հերմես աստերոիդը անցել է երկրագնդից 780 հազար կիլոմետր հեռավորությամբ:
1941 - Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանացիները սկսել են Սևաստոպոլի առաջին գրոհը:
1938 – ԱՄՆ-ում CBS ռադիոկայանով տեղի է ունեցել Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմը» ֆանտաստիկ վեպի ռադիոբեմադրությունը, որը մեծ իրարանցում է առաջացրել, քանի որ շատ քաղաքացիների թվացել է, թե պատերազմը տեղի է ունենում իրականում:
1954 - Բերմուդյան եռանկյունու հյուսիսային մասում անհետացել է R7V-1 ինքնաթիռը իր 42 ուղևորներով:
1956- վախճանվել է ռուս-ուկրաինացի խորհրդային ակնաբույժ Վլադիմիր Ֆիլատովը:
1960 – ծնվել է արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հանդիսացող Դիեգո Մարադոնան:
1961 - Խորհրդային Միության Նովայա Զեմլյա կղզում իրականացվել է 56 մեգատոննանոց առաջին ջրածնային ռումբի փորձարկումը:
1967 - տիեզերքում առաջին անգամ իրականացվել է տիեզերանավերի կցում, դրանք եղել են «Կոսմոս-186» և «Կոսմոս-188» կայաները, որոնք հանդիսացել են «Սոյուզ» տիեզերանավի նախատիպերը:
1973 – բացվել է Բոսֆորի կամուրջը, որը փաստացի Եվրոպան Ասիային միացնող կամուրջն է (Ստամբուլի ասիական մասը միանում է եվրոպական մասին):
1975 - վախճանվել է գերմանացի ֆիզիկոս, քվանտի էներգիան չափած գիտնական Գուստավ Հերցը:
1990 - Մոսկվայի Լյուբանկա հրապարակում տեղադրվել է Սոլովեցյան քարը ի հիշատակ ԽՍՀՄ-ում քաղաքական հետապնդումների զոհերի:
1998 - Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում երիտասարդական ակումբում ծագել է հրդեհ, որից զոհվել է 63 անչափահաս:
2006 - Մոսկվայից Սանկտ-Պետերբուրգ է ուղևորվել վերանորոգված և նորացված ЭР-200Э մշտական հոսանքի արագընթաց էլեկտրագնացքը, նորացման արդյունքում 235 րոպեով կրճատվել է երթուղու ժամանակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը